Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պատիվ և իրավունք

22:29, pazartesi, 02 kasım, 2020
Պատիվ և իրավունք

Պատիվ և իրավունք


    

Սաթենիկ Ազատյան

Բոլոր ժամանակներում օրհասական պահերին գլուխ է բարձրացնում «հայի ֆենոմեն» ասվածը և հիմա աշխարհը առերեսվում է հայի այդ հավաքական ուժին. գուցե՞ զարմացնում ենք, հիացնում կամ հակառակը բարկացնում ենք, խանգարում անդորրը …չէ որ, աշխարհը ավելի կարևոր գործեր ունի՝ մշակելու, ընդունելու հումանիտար օրենքներ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների… Փոքր մի երկիր, որը հիմա քարտեզի վրա հազիվ է երևում և շատերը անգամ անունը չեն լսել չնայած այն փաստին, որ աշխարհի ամենահնագույն քարտեզի՝ Բաբելոնյան կավե սալիկի վրա մ.թ.ա.6 –րդ դար նշված է ընդհամենը երեք պետություն՝ Հայաստան, Ասորեստան և Բաբելոն. այսօր մեկ մարդու նման աշխարհի բոլոր անկյուերում ոտքի են կանգնել և կարծես թե նույն սրտի տրոփյունով են շնչում ու ապրում՝ հայացքը հառած մի ուղղությամբ, դեպի Արցախ աշխարհ: Բոլորիս սովորական, առօրյա հոգսերն ու խնդիրները մղվել են հազարերրորդական պլան, առաջնայինը ռազմաճակատն է, հայոց բանակն ու հայ զինվորը. Ամեն ինչ ռազմաճակատի համար սկզբունքով է այսօր առաջնորդվում յուրաքանչյուր հայ մարդ:

Այդ սկզբունքով է առաջնորդվում նաև ՀՊԹ-ն, չնայած, որ թանգարանում կատարվում են վերանորոգման աշխատանքներ, և գործում է ընդհամենը մեկ սրահ, որը կրում է «Պատիվ և իրավունք» խորագիրը՝ ներկայացված են հայ ժողովրդի քաջարի հերոսների մարտական սրերը, վերջերս այն համալրվեց ևս մեկ սրով, մերօրյա հերոս՝ Կոմանդոսի անձամբ նվիրաբերած սրով: Ամեն շաբաթ այդ սրահում հյուրընկալվում են տարբեր բանախոսներ, որոնք ներկայացնում են մեր օրերին համահունչ թեմաններ, լինում են քննարկումներ և այդ տոմսերից գոյացած ամբողջ հասույթը ուղղվում է դեպի հայոց բանակ:

ԵՊՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր, Աշոտ Ներսիսյանը, որն հերթական բանախոսն էր, համառոտ և հանգամանալից ներկայացրեց Արցախի պատմությունը՝ խոսեց տիրող իրավիճակի և նախկինում թույլ տված պատմական սխալների մասին: Եվ իր խոսքը ավարտեց թուրքի դիմագիծը բնորոշող առածով՝ (Օսմանցին սայլով նապաստակ կբռնե):
     Հաղթելու ենք:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2472 | 0 | 0
Facebook