Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սա դեռևս մի չնչին մասն է տիկինի Համբարձումյանի մութ գործունեության, ով անամոթաբար թալանել է պետբյուջեն

Garik
Yazar:
Garik
12:50, pazartesi, 02 kasım, 2020
Սա դեռևս մի չնչին մասն է տիկինի Համբարձումյանի մութ գործունեության, ով անամոթաբար թալանել է պետբյուջեն

Ընդհանրապես բոլոր լրատվականներին, այս օրերին հորդորում եմ չափազանց զգույշ ընտրեն իրենց զրուցակիցներին, քանզի մի անզգույշ արտահայտություն կամ արտաքին ուժերի ազդեցության տակ լինելու հանգամանք, կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ:

Կոնկրետ այսօր, հայտնի խառնակիչ լրատվականներից մեկը, որը կոնկրետ արտաքին ուժի շահերն է սպասարկում Հայաստանում, հարցազրույց է վերցրել «գործարար» Սիլվա Համբարձումյանից: Այո այն նույն Սիլվան, ով ժամանակին խնդիրներ ուներ Սուրիկ Խաչատրյանի հետ, Արամ Հարությունյանին էր մեղադրում կաշառք վերցնելու մեջ, մի խոսքով մի քանի աղմկահարույց դրվագների գլխավոր դերակատարը, ում հաղորդումները այդպես էլ օդի մեջ մնացին:

Այսօր էլ տիկին Համբարձումյանը կրկին դեմագոգիկ հայտարարություններ է արել, թե օլիգարխները պետք է վճարեն պետությանը իրենց գողացած գումարները և այլն: Տիկին Համբարձումյանը թերևս մոռացել է հենց իր թալանի մասին, հակառակ պարագայում անհեթեթ հայտարարություններից առաջ, փոքր ինչ կմտածեր...

Եվ այսպես Ըստ Սյունիքի մարզպետարանի վարչության պետ Սեյրան Ավետիսյանի տրամադրած տեղեկությունների` Սիլվա Համբարձումյանը 2008թ. մոտ 13500հա հող է վարձակալել մարզի 12 համայնքում: Սերվիտուտի պայմանագրի համաձայն Սիլվա Համբարձումյանի ընկերությունները նշված համայնքներին պետք է տարեկան վճարեին 47 մլն 746 հազար դրամ վարձավճար: Որոշ ժամանակ անց "Գ.Արշակյան" ՍՊԸ-ն այլեւս չի վճարել համայնքներին հասանելիք վարձավճարը: Եվ 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտքի գումարը (ներառյալ տույժեր եւ տուգանքներ) կազմել է 85 մլն 354 հազար դրամ:

Սա դեռևս մի չնչին մասն է տիկինի մութ գործունեության, ով անամոթաբար թալանելով պետբյուջեն, այլոց է մատնանշում, առանց որևէ հիմքերի:

Այ սրա մասին ենք ասում, չի կարելի ամեն մեկին տիրաժավորել և երբ գողը խոսում է գողանալուց, արժեզրկվում է առհասարակ դրա վերաբերյալ ցանկացած օբյեկտիվ գնահատական:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2234 | 0 | 0
Facebook