Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լուրջ քան երբևէ

13:12, cuma, 23 ekim, 2020
Լուրջ քան երբևէ
    
    
    

Չգիտեմ մեր ազգի մասին ի՞նչ ասեմ,

հետաքրքի՞ր ասեմ, միամի՞տ, էմոցիոնա՞լ, դյուրահավա՞տ, բոլորին հավատացո՞ղ, շոուներին կուլ գնացո՞ղ թե՞…


    

* * *

Թրամփն ասում է.

- Հայե՜ր, դուք սիրո՛ւմ եք ձեր երկիրը:

Մենք բղավում ենք.

- Ուռռռա՜, կեցցե Թրամփը:


    

* * *

ԱՄՆ-ում մեքենայի վրա կանգնած մի աղջկա ինչ-որ կոնցերն ասում է

- Մենք էլ ռազմ. տեխնիկա չե՛նք ուղարկի Ադրբեջան:

Մենք բղավում ենք.

- Ուռռռա՜, էլ չեն ուղարկի, -

չիմանալով, որ հենց այդ պահին հակառակ կողմի դռնով հերթական ծանրաբեռնված ինքնաթիռը թռչում է Բաքու, որովհետև դրա համար արդեն վճարված է:


    

* * *

Լրագրողներից մեկը քաղաքական կառկառուն գործիչներից մեկին հարցնում է.

- Փաշինյանն ասաց, թե թշնամին ուզում է ա՜յն, ինչը մենք չե՛նք կարող տալ, համաձա՞յն եք Փաշինյանի հետ:

Լրագրողական մտքի այս տիտանական թռիչքը կասկած է մտցնում քաղաքագետի մեջ, որը սկսում է Տիգրան Մեծից սկսած ինչ-որ մտքեր արտահայտել:

Մենք բղավում ենք.

- Ուռռռա՜, տեսա՞ք ինչ ասաց:


    

* * *

Չեխական մամուլը գրում է.

- Մենք տեղյակ չենք թե ինչպե՞ս է մեր արտադրության ԴԱՆԱ ինքնագնաց զին. տեխնիկան հասել Ադրբեջան:

Մենք բղավում ենք.

- Ուռռռա՜, իրենք չգիտեն:


    

* * *

Մեկը գրում է.

- Ով համաձայն է մեր հաղթանակին ներքևում աջից ՛՛+՛՛ դրեք:

Մեկը ՛՛+՛ է դնում, մյուսը տառերով գրում է «պլյուս»

Հետո բղավում են

- Ուռռռա՜, տեսաք ինչքան ՛՛+՛՛ hավաքեցինք:


    

* * *

Զավեշտը ՖԲ հայ կանայք են, որոնք հստակ գիտեն.

. Ինչպես կառավարել հրանոթի հարվածները:

. Որտեղ, որ ուղղությամբ ուղարկել հետախույզներին:

. Որ ժամին զենքերը վայր դնեն ու համընդհանուր աղոթք անեն:

. Արծրուն Հովհաննիսյանի ընտանեկան վիճակը:

. Արցախի նախագահի սուրճի քաղցր կամ դառը համը:

. Ս-125, Ս-300Վ, Ս-300ՊՏ-1/Ս-300ՊՍ, «Կուբ» և «Կռուգ» համակարգերի խոցման տիրույթը:

. ՛՛П-14, П-18, П-35, 64Н6, " 36Д6՛՛ ռադիոտեղորոշիչ կայանների տեղերը:

Եվ այսքան բան իմանալուց հետո բղավում են.

- Ուռռա՜, Ծառուկյանին ազատեցին:


    

* * *


    

Բայց երևի ասեմ ՏԱՐՕՐԻՆԱԿ ազգ ենք, որովհետև այսքանից հետո ՀԱՂԹՈՒՄ ենք:

---------------------------------------------------------------------------------------------------

Հ.Գ.1

Պատկերացնում եմ թե հաղթելուց հետո ինչպիսի ՍԱՏՈՒՍՆԵՐԻ ենք հանդիպելու:

Հ.Գ.2

Ավելին չգրեմ, (չնայած շատ եմ ցանկանում) թե չէ կընկնեմ ՖԲ կանանց հարվածի տակ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2069 | 0 | 0
Facebook