Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օրիգինալ օրենսդիրի օրիգինալ մահը

22:48, cuma, 16 ekim, 2020
Օրիգինալ օրենսդիրի օրիգինալ մահը

«Դրակոնյան օրենքներ» արտահայտությունը, կարծում եմ, շատերին է հայտնի: Մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին հին Հունաստանում Դրակոն անունով մի օրենսդիր է եղել, որի կազմած օրենսդրությունը չափազանց խիստ պատիժներ է նախատեսել ցանկացած հանցանքի համար, աննշան գողություն կատարողն անգամ, համաձայն այս օրենսդրության, մահվան է դատապարտվել: Ահա թե ինչու, երբ որևէ երկրում խստացվում է օրենսդրությունը, երբ նույնիսկ աննշան զանցանքի համար խիստ պատիժներ են սահմանվում, տվյալ օրենսդրությունը «դրակոնյան» պիտակավորումն է ստանում:

Ահա այս Դրակոնը, ըստ ավանդապատման, սպանվել է Աթենքի մերձակա Էգինա կղզու բնակիչների կողմից: Հայտնի չէ, թե Դրակոնի ինչ արարքն է կղզիաբնակներին զայրացրել, որ նրանք դաժան օրենքների ուժով երկրում կարգ ու կանոն հաստատած օրենսդիրին խեղդամահ են արել՝ վրան բազմաթիվ տունիկաներ, այլ հագուստ ու վերարկուներ գցելով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2230 | 0 | 0
Facebook