Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրաժեշտ "Այբբենարան"-ին

21:22, pazartesi, 29 nisan, 2013
Հրաժեշտ "Այբբենարան"-ին

2013թվականի ապրիլի 22-ին Երևանի հ.45 հիմնական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ "Հրաժեշտ այբբենարանին" խորագրով միջոցառումը IԱ դասարանի դասվար` Անուշ Սարգսյանի ղեկավարությամբ: Երեխաներից յուրաքանչյուրը հանդես եկավ ողջույնի խոսքով: Հանկարծ բեմում հայտնվեց Անգետիկը, գտավ մի գիրք և հրավիրց իր սիրելի ընկերներին` Անբան Հուռիին, Քաջ նազարին, Անխելք մարդուն, Սուտլիկ Որսկանին, Կառլսոնին, Ալիսի աղվեսին, Բազիլո կատվին, որ միասին ճանաչեն գտնված գիրքը: Բայց հերոսները չկարողացան ճանաչել, և ահա եկավ Չիկարելին: Նախ ուղղեց հերոսների վարքը. չի կարելի սուտ խոսել, չի կարելի պարծենկոտ լինել, չի կարելի ագահ ու շատակեր լինել: Երեխաները գտան մի ասացվածք. "Լավ է գիտունին լինել գերի, քան անգետին` սիրելի": Հետո եկավ Գիտունիկը, Անգետիկից վերցրեց գիրքը և ցույց տվեց երեխաներին: Երեխաները միաբերան ասացին իրենց ծանոթ գրքի անունը` "Այբբենարան": Գիտունիկը մեծարեց "Այբբենարան"-ը` որպես լույիսի ու գիտության բանալի: Հնչեցին ուրախ երգեր` նվիրված դպրոցին, մեսրոպյան տառերին, "Այբբենարան"-ին, Հայաստան երկրին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
12141 | 0 | 0
Facebook