Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայկական «Լոկատոր» ընկերությունը շտապօգնության մեքենաների աշխատանքը բարելավող համակարգ է մշակել

20:26, pazartesi, 29 nisan, 2013
Հայկական «Լոկատոր» ընկերությունը շտապօգնության մեքենաների աշխատանքը բարելավող համակարգ է մշակել

«Լոկատոր» ընկերության Medical Solutions համակարգը 2011թ. հունիսից ներդրվել է շտապօգնության մոտ 60 մեքենաների վրա, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից; Համակարգի ներդրման, ինչպես նաեւ մեքենաների նորացման շնորհիվ բարելավվել է շտապօգնության աշխատանքը: Այժմ այդ մեքենաներն արձանագրված կանչին մոտենում են միջինում 5-6 րոպեում (վատագույն դեպքում` 12 րոպեում)` նախկին 15-25 րոպեի փոխարեն:

Ընկերությունը իր Medical Solutions համակարգը ներկայացրել է «Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում: Համակարգն իրենից ներկայացնում է ճշգրիտ էլեկտրոնային քարտեզի վրա ավտոմեքենաների աշխարհագրական դիրքի, շարժման ուղղության եւ արագության որոշում, հասցեի փնտրում, սեփական օբյեկտները (բուժ. Հաստատությունները) քարտեզի վրա տեղադրելու հնարավորություն եւ այլն:

Ընկերության ապագա ծրագրերի մեջ է մտնում ստեղծել համընդհանուր կապ բուժհաստատությունների միջեւ, ինչի շնորհիվ հիվանդին առաջին օգնություն ցույց տալուց հետո պարզ կլինի, թե կոնկրետ որ հիվանդանոց է անհրաժեշտ նրան տեղափոխել` հաշվի առնելով հիվանդությունը, հիվանդանոցի` համապատասխան սարքավորումներով ապահովված լինելը, համապատասխան բժիշկների այդ պահին ներկա գտնվելը և այլն:

Նշենք, որ «Առողջապահության ու դեղագործության» 12-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը տեղի է ունեցել ապրիլի 26-28-ը Մերգելյան ինստիտուտի «Երեւան էքսպո» ցուցասրահում:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4455 | 0 | 0
Facebook