Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԼԱԴԻԱՏՈՐ (12+) (2000)

19:37, pazartesi, 29 nisan, 2013
ԳԼԱԴԻԱՏՈՐ (12+) (2000)
     Հռոմի լավագույն զորավար Մաքսիմուսը հաղթանակ է տանում գերմանական ցեղերի դեմ: Կայսր Մարկոս Ավրելիոսը որոշում է Մաքսիմուսին դարձնել իր հետնորդը` փոխարեն իր որդու, Կոմմադուսի: Վերջինս իմանալով դրա մասին սպանում է հորը, հռչակվում կայսր և հրամայում սպանել Մաքսիմուսին, ով հրաժարվում է ծառայել իրեն: Մաքսիմուսին հաջողվում է փախչել, սակայն հասնելով իր տուն, նա տեսնում է սպանված կնոջը և տղային: Նա ուշաթափ ընկնում է գետնին: Նրան վերցնում է մի ստրկավաճառ և տանում Զակկաբար պրովինցիա: Այստեղ նրան և ուրիշ ստրուկների վաճառում են Պրոքսիմոյին, որը կազմակերպում է գլադիատորական մարտեր: Մաքսիմուսը իր զինվորական տաղանդի շնորհիվ դժվարության չի հանդիպում մարտերի ժամանակ:
     Պրոքսիմոն վերցնում է իր լավագույն գլադիատորներին և ուղևորվում Հռոմ: Նրանք սկսում են կռվել Կոլիզեյում: Առաջին մարտից հետո Մաքսիմուսը, որը հետաքրքրել էր կայսրին բացում է երեսը և ասում որ պատրաստվում է վրեժ լուծել: Սակայն կայսրը այլևս չէր կարող ուղղակի սպանել նրան, քանի որ նա շահել էր հանդիսատեսի սերը: Կայսրի դեմ կազմակերպված դավադրությունից հետո, նրան ձերբակալում են: Կոմմադուսը որոշում է սպանել նրան մենամարտի ժամանակ, սակայն մարտից առաջ դանակով հարվածում է նրան, հրամայում փակել վերքը:
     Չնայած դրան Մաքսիմուսը սպանում է կայսրին մենամարտի ընթացքում, սակայն շուտով ինքն էլ է մեռնում վերքից: Կյանքի վերջում նա հիշում է տունը, որդուն և կնոջը...
     Գլխավոր դերերում` Ռասսել Քրոու
     Խոակին Ֆենիքս
     https://www.facebook.com/armcinema
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4584 | 0 | 0
Facebook