Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՊԲ հետախուզական զորատեսակի կազմավորման ու կայացման պատմությունն ուշադրության արժանի անցյալ ու ներկա ունի․․

02:34, cuma, 02 ekim, 2020
ՊԲ հետախուզական զորատեսակի կազմավորման ու կայացման պատմությունն ուշադրության արժանի անցյալ ու ներկա ունի․․

ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ
     1-ին մաս

ՊԲ հետախուզական զորատեսակի կազմավորման ու կայացման պատմությունն ուշադրության արժանի անցյալ ու ներկա ունի․․․ Տարիներ առաջ մայոր ընկերս ինձ մի գիրք նվիրեց՝ Սենոր Հասրաթյանի «» ։ Այդ ժամանակ ես այդքան էլ կարևորություն չտվեցի այդ գրքին և այն դարձավ պարզապես իմ գրադարանը լրացնող մի սովորական գիրք ։ Օրեր առաջ երբ գրադարանիս փոշիներնէի հավաքում այն աչքովս ընկավ և պատերազմական այս օրերի շունչը կարծես ինձ ստիպեց բացել գիրքը և թերթել այն։Մեկ էջ, երկու էջ, երեք էջ ու զգացի, որ գիրքն «ինձ տանում է» ։Հիմա ես այն կարդում եմ զինվորականի ոգով և ուզում եմ կիսվել բոլոր նրանց հետ ովքեր կուզենան իմանալ ինչ է հետախուզությունը, կապի ծառայությունը, հրետանին, հակաօդայինպաշտպանություն, ինժիներական ծառայությունը, սպառազինությունը, թիկունքայինապահովումը, ռազմաբժշկական ծառայությունը, ՊԲ զորատեսակներն ու ծառայությունները։ Հիմա շատերը կասեն, -մեզ շատ պետք է, հո՞ մենք զինվորական չենք դառնալու, բայց հավատացեք ապրելով պատերազմական երկրում արժե գոնե տարրական զինվորական գիտելիքներ ունենալ և որ ամենակարևորն է պատմությանը ծանոթանալ։ Եվ այսպես ուզում եմ սկսել, որպես մարտական ապահովման ծառայություն, բանակային հետախուզության մասին խոսելով, ավելի ճիշտ գրելով։

Ի տարբերություն ՊԲ այլ ծառայությունների և մարտական ստորաբաժանումների՝հետախուզությունը, որպես մարտական ապահովման զորատեսակ, իր ձևավորման գործընթացը սկսեց դեռևս նախքան ադրբեջանա-ղարաբաղյան զինված առճակատման բացահայտ փուլը։ Կամավորության հիմունքներով կազմավորված և ընդհատակյա պայմաններում գործող փոքրաթիվ խմբերը, որոնք սկզբնական շրջանում սահմանափակվում էին Արցախում և նրա սահմանակից ադրբեջանական ռազմաբնակավայրերում տեղակայված օմօնականների ու պատժիչ այլ ստորաբաժանումների դեմ իրականացվող հատուկ նշանակության, այդ թվում՝դիվերսիոն, հետախուզական և այլ բնույթի գործողություններով, հիմնականում նպատակ էին հետապնդում պատասխան հանկարծահաս հարվածներով զսպել սանձարձակ հակարակորդի հավակնությունները և, որ շատ կարևոր էր, նրան զրկել անպատժելիության զգացումից։ Սակայն Արցախում մարտական առճակատման աստիճանական ծավալումն ու հակամարտը կողմերի միջև տեղի ունեցող ռազմական բախումները շուտով հասկացնել տվին, որ օր օրի փոխվող մարտական գործողությունների դինամիկան պահանջում է նոր մոտեցում դրսևորել ինչպես պաշտպանական այլ ոլորտների, այնպես էլ հոտախուզության հանդեպ։Իսկ դա նախ և առաջ, նշանակում էր՝ զորատեսակի գործունեությանը հաղորդել համակարգված բնույթ, հստակեցնել հետախուզության տեղն ու դերը մարտական ապահովման համալիրում և, վերջապես՝ նրան նպատակաուղղել կոնկրետ խնդիրների կատարման։ Արդեն 1991թ․ երկրորդ կեսին տեղի ունեցած մի շարք լոկալ առճակատումների արդյունքում պաշտպանական ուժերը հասան շոշափելի հաջողություների, որոնցում նշանակալի էր նաև հետախուզության դերը։Հատկապես հատկանշական էր աշնանային և ձմեռային մարտաշրջանում Տողի ադրբեջանական թաղամասում, Մարտունու շրջանի Խոջավենդ, Ստեփանակերտին մեձակա Ջամիլլու, և Լեսնոյե, Մարտակերտի շրջնի Իմերեթ-քերվենդ, Ումութլու և այլ բնակավայրերում կենտրոնացված թշնամական ռազմակայանների ոչնչացման ժամանակ հետախույզների կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքը, որը հնարավորություն տվեց վերոնշյալ ռազմագործողությունները ավարտին հասցնել ըստ նախանշված պլանի և առանց լուրջ թերացումների։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ տվյալ օպերացիաների ընթացքում հետախուզությունը կազմակերպվում էր ոչ թե հատուկ նշանակության ստորաբաժանումների միջոցով այլ գործողությանը ներգրավված ջոկատների ուժերով, քանի որ նման ստորաբաժանումներ դեռևս չէին ձևավորվել։1991թ, վերջին և 1992թ սկզբներին ինքնապաշտպանության ուժերի ստեղծման գործընթացը թևակոխեց որակական նոր փուլ, որը բնականաբար իր դրական ազդեցությունն ունեցավ նաև հետախուզական զորատեսակի ձևավորման ընթացքի վրա։ Արդեն դեկտեմբեր ամսում ստեղծվեց հետախուզական վաշտը, որի հրամանատարն էր՝Վաչիկ Հայրիյանը և հատուկ հետախուզական վաշտը, որի հրամանատարն էր՝Ռուսլան Իսրայելյանը։Նրանց գործունեությունն անմիջապես համակարգվում էր Արկադի-Տեր Թադևոսյանի / «» /կողմից։ Վերջինիս հրահանգով հետախույզները ձեռնամուխ եղան մի շարք հետախուզությունների։Լարված ու քրտնաջան աշխատանքից հետո հետախուզման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ինքնապաշտպանության ուժերի շտաբի կողմից մշակվեց և շուտով գործողության մեջ դրվեց Շուշիի ազատագրման ռազմագործողության պլանը, որը պայմանականորեն անվանվեց՝ «Հարսանիք Լեռներում» ։ Ջավահիր Եղիազարյան /շարունակելի ․․․/
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3428 | 0 | 0
Facebook