Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԾԼԻԿ. Սեռական առեղծվածային հաճույքի աղբյուր, որի մասին շատերը շատ բան չգիտեն

15:59, cumartesi, 26 eylül, 2020
ԾԼԻԿ. Սեռական առեղծվածային հաճույքի աղբյուր, որի մասին շատերը շատ բան չգիտեն

Անատոմիայի պատմության մեջ ծլիկը (clitoris) վաղուց անտեսվել և սխալ է ընկալվել: Մոտ 2000 տարի պահանջվեց գիտությունից, որ բացահայտի այն։

Իրականում այս օրգանը նման է այսբերգի, քանի որ դրա մոտ 90 տոկոսը չի երևում արտաքինից: Ծլիկի ձևը շատ բան է բացատրում, այդ թվում` ինչպես է գործում օրգազմը, և իրականում ինչ է G կետը: Ծլիկում կա 8000 նյարդային վերջավորություն՝ առնվազն երկու-երեք անգամ ավելի շատ, քան առնանդամում։ Իսկ ինչո՞ւ էր անտեսված կանացի այդ օրգանը:
     Դարեր ի վեր գիտնականների մեծ մասը տղամարդիկ էին, և ի վերջո առնանդամը պրակտիկորեն շատ ավելի հեշտ է ուսումնասիրել, մինչդեռ ծլիկի մեծ մասը թաքնված է:

Հին ժամանակներում օրգանները բացահայտում և ուսումնասիրում էին դիահերձման արդյունքում։ Իսկ դիակ ստանալու ամենադյուրին ճանապարհը մահապատժի ենթարկված հանցագործներն էին:

Այդ դիակների միայն քիչ մասն էր պատկանել կին հանցագործներին, հաճախ ծննդաբերության ժամանակ մահացած կանանց:

Եվ հենց այդ դիահերձումները փոխեցին կանանց մարմնի վերաբերյալ մեր պատկերացումները:

Հիմա եկեք 2000 տարի հետ գնանք դեպի Հին Հունաստան: Իրականում Հիպոկրատը երբեք չի իրականացրել կնոջ հերձում, բայց կնոջ ցայլքի շրջանում նկատել էր մի բան, որն անվանել էր «collumella» կամ փոքրիկ սյունակ: Այսօր այն անվանվում է ծլիկի գլխիկ:

Ըստ Գալենի՝ այդ օրգանը փոքր է, թերզարգացած և որոշ չափով անօգուտ:

16-րդ դարում Իտալիայի հայտնի անատոմներից Անդրեաս Վեսալիուսը պնդում էր, որ ծլիկն իրենից ոչինչ չի ներկայացնում, և ասում էր, որ ոչ մի առողջ կնոջ մոտ չի կարող գտնել այդ օրգանը:

Բայց նրա աշակերտը` Ռեալդո Կոլոմբոն, հայտարարեց, որ բացահայտել է նոր օրգան, որին անվանեց «Amor Veneris» կամ Վեներայի սերը: Նաև պարզեց այդ օրգանի ֆունկցիան՝ անվանելով «կանացի հաճույքի վեհ օրգան» ։

Այս հայտնագործությունները նոր դարաշրջանի սկիզբ դրեցին կանացի այդ օրգանի ուսումնասիրման մեջ: Սա ներառում էր նաև գերմանացի անատոմ Գեորգ Կոբելտի նուրբ նկարազարդումները: Դրանք ծլիկի առաջին հստակ պատկերներից էին:

1910թ․ Զիգմունդ Ֆրոյդը, որը հայտնի է որպես հոգեվերլուծաբանության հայր, ուներ բժշկական կրթություն և գիտեր, թե ինչ է ծլիկը։ Սակայն Ֆրոյդը կոչեց այն «մանկական օրգան»: Ըստ նրա՝ հասուն կին դառնալու համար ծլիկային օրգազմը պետք է փոխարինվի «հեշտոցային օրգազմով»: Այսպիսով՝ նա հորինեց «հեշտոցային օրգազմը»:

Չնայած նրան, որ Ֆրոյդի տեսություններն ակնհայտորեն ոչ գիտական էին, այնուամենայնիվ, դրանք նպաստեցին, որ այս օրգանը նորից գնա անհայտության և ամոթի գիրկը:

Ավստրալացի ուրոլոգ Հելեն ՕՔոնելը 1990-ականներին առաջին կատարեց կանանց ծլիկի ՄՌՏ հետազոտություն սեռական գրգռման ժամանակ:

2005 թ․-ին նա հայտարարեց, որ իրականում ծլիկը 10 անգամ ավելի մեծ չափ ունի, քան շատերը պատկերացնում էին։ Նշեց նաև, որ այս օրգանը սերտ կապված է միզուկի և հեշտոցի հետ։ Օ՛Քոնելն առաջարկեց նոր տերմին՝ «ծլիկային համալիր» (clitoral complex) ։ Փաստորեն, ծլիկն ամենևին էլ «մեկուսացված կղզի» չէ։

Հարցումները ցույց տվեցին, որ կանանց միայն 18 տոկոսն է օրգազմ ապրում միայն հեշտոցային հարաբերության ընթացքում: Պարզ դարձավ նաև, որ դա իրականում հեշտոցային օրգազմ չէ, այլ պարզապես հեշտոցի պատերի կողմից ծլիկի խթանումն է:

Նույն կերպ այն, ինչն անվանում ենք «G կետ», իրականում ծլիկի հետնամասն է:

Այս բոլոր մարդիկ իրականում նույնն էին ասում, սակայն տարբեր կերպ, որ բոլոր օրգազմները ծլիկային են: Անկախ նրանից, թե որտեղ եք զգում, ամեն ինչ գալիս է այս եզակի օրգանից:

Kaynak: sexology.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
17559 | 0 | 0
Facebook