Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիշում ե՞ք «Որբեր» սերիալի Անիին. Տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին. Պարզվում է նա արդեն…

Blog About Everything
Basın sekreteri:
Blog About Everything
12:37, cumartesi, 05 eylül, 2020
Հիշում ե՞ք «Որբեր» սերիալի Անիին. Տեսեք թե ինչպիսի օրիորդ է դարձել նա և ինչո՞վ է հիմա զբաղվում կանաչաչյա գեղեցկուհին. Պարզվում է նա արդեն…
    

    
«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի: «Որբերը» հեռուստասերիալի հիշողություններով եւ իր ներկայիս ծրագրերով 15-ամյա դերասանուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:
    
    

    
     -Աննա, հիշո՞ւմ ես` ինչպես սկսեցիր նկարահանվել «Որբերը» հեռուստասերիալում:
    
     -Հաճախում էի Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն` պարի դասըթացների: Հիշում եմ` կյանքիս լավագույն օրերից էր: Հաջորդ օրը համերգ ունեինք, գլխավոր փորձն էր եւ ես ուշացել էի ու, բնավորությանս համաձայն, տագնապալից վիճակում էի: Արագ-արագ շնչառական վարժություններ էի անում, որպեսզի սկսեի պարել: Այդ ժամանակ մեզ մոտ եկան ռեժիսոր Ելենա Արշակյանն ու պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը: Բոլորին նայեցին, հետո ինձ կանչեցին ու հարցրեցին` արդյո՞ք կցանկանամ հեռուստասերիալում նկարահանվել: Ի՞նչ պետք է պատասխաներ 7-ամյա աղջիկը, ում փոքրիկ կյանքի մեծ երազանքն է եղել ֆիլմում նկարահանվելը: Միանգամից համաձայնվեցի, այնուհետեւ խոսեցին իմ ծնողների հետ եւ նրանց համաձայնությունը ստանալուց հետո սկսեցի նկարահանվել հեռուստասերիալում:
    
    
     -Նախկինում նկարահանման փորձ ունեցե՞լ էիր:
    
     -Նկարահանման փորձ չէի ունեցել, բայց դեռ երեք տարեկանից երազել եմ այդ մասին: Ինչպես ասում են` երազանքներն իրականանում են:
    
    
     -Փաստորեն, «Որբերը» առաջին նախագիծն էր, որտեղ նկարահանվեցիր: Նկարահանման ընթացքում դժվարություններ եղե՞լ են:
    
    
-Սկզբում, երբ դեռ ամեն ինչ անսովոր էր, եղել են դժվարություններ, բայց այդ ամենը շատ շուտ անցավ: Շուտով նկարահանման տաղավարը դարձավ իմ երկրորդ տունը: Ինչպես կատակում էինք` մենք գլխավոր դերակատարներով երեխաներն էինք, իսկ Ելենան` ռեժիսորը, մեր երկրորդ մայրը:
    
     -Համոզված եմ` շատ են եղել նաեւ հետաքրքիր դեպքերը: Կհիշե՞ս դրանցից որեւիցե մեկը:
    
     -Իհարկե, շատ հետաքրքիր դեպքեր են գրանցվել, բայց այս մեկը երբեք չեմ մոռանա. Զանգահարել էին նկարահանման խմբին եւ ցանկացել որդեգրել ինձ: Մի դեպք էլ կար. Մայրս պոլիկլինիկայում է եղել եւ լսել է, թե ինչպես են երկու կին խոսում, թե «Որբերի» Անին, իրոք, մայր չունի, հայրն էլ Ռուսաստանում է, իսկ «խեղճ փոքրիկը» ապրում է տատիկի եւ պապիկի հետ: Իհարկե, ծիծաղելի է այդպիսի բաներ լսելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
    
    
     Շարունակությունը և տեսանյութը դիտեք այստեղ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4844 | 0 | 0
Facebook