Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում: Այն սկսվել է օգոստոսի 31-ից և ավարտվում է այսօր՝ սեպտեմբերի 4-ին:
Արձակուրդի շրջանում Փաշինյանը ընտանիքի հետ այցելում է Հայաստանի տեսարժան վայրեր, որտեղից թե վարչապետը, թե նրա ընտանիքի անդամները սոցիալական ցանցերում ակտիվորեն հրապարակումներ են անում:
Օրերս նաև մամուլն էր անդրադարձել վարչապետի հանգստին: Մասնավորապես, «Ժամանակ» թերթը գրել էր, որ Փաշինյանն այցելել է Ստեփանավանի Գյուլագարակ համայնքի տարածքում գտնվող բուսաբանական այգի: Այսօր էլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամը, Instagram-ի իր էջում հրապարակել էր լուսանկարներ Սևանից:
ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ արձակուրդի վերջին երեկոն վարչապետն ընտանիքի հետ անց է կացնում Դիլիջանի «DiliJazz» հյուրանոցային համալիրում:
Համալիրի ֆեյբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր երեկոյան այնտեղ տեղի է ունենում ջազ երեկո: