Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գագիկ Ծառուկյանի` իր վաղեմի ընկերոջը առաջին շնորհավորելու փաստը ոմանց համար հոգեխանգարմունքի պատճառ էր

Harut
Yazar:
Harut
17:00, salı, 11 ağustos, 2020
Գագիկ Ծառուկյանի` իր վաղեմի ընկերոջը առաջին շնորհավորելու փաստը ոմանց համար հոգեխանգարմունքի պատճառ էր
    
Երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ինչու՞ եմ անդրադառնում սրան: Որովհետև ընդամենը բառացիորեն մի քանի ժամ առաջ Կառավարությունից վերահսկվող, կառավարական պատվերով սրա-նրա վրա հարձակվող ֆեյքերի հայտնի՝ ՊՈԱԿ-ը հոգեխանգարմունքի մեջ էր ընկել այն փաստից, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է իր վաղեմի ընկերոջը վերընտրվելու կապակցությամբ: Ու այս ֆոնին Էլ քաղաքական մանիպուլյացիաներ, էլ Բելառուսի անհատակ անկման կանխատեսում, էլ քիչ մնար համաշխարհային սուգ: Բայց այ շատ հետաքրիր պատահականությամբ ամեն գլխի վայր շուռ եկավ, երբ իր շնորհավորանքը ուղղեց Նիկոլ Փաշինյանը: Եւ դեռևս մի քանի ժամ շարունակ անընդունելի Լուկաշենկոն մի վայրկյանում դարձավ ընդունված և հարգված: Հիմա հարցս հռետորական չհնչի իհարկե, բայց բանն ինչու՞մն էր պարոնա՛յք: Նրանում, որ Ձեր շնորհավորա՞նքը չէր առաջինը, թե ամեն դեպքում ավելի շատ նեղսրտել էիք այն փաստից, որ Գագիկ Ծառուկյանը և Լուկաշենկոն վաղեմի ընկերներ են, ու ընկերոջ շնորհավորանքն առ ընկեր և առաջինն էր, և էլ ավելի նշանակալի՞ց էր: Այսուամենայնիվ, եթե այս հարցում կողմնորոշվեք, նեղություն քաշեք և մտածեք նաև, հաճելի է արդյո՞ք ամեն անգամ ինքներդ ձեզ՝ ձեր իսկ քայլերով տրորել անցնելը, գոնե մի քիչ էլ ձեզ վերընտրվելու տեղ թողեք, և ի վերջո, սա հո մանկապարտեզ չի՞...

    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2739 | 0 | 0
Facebook