Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՀԱ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ

14:18, pazar, 16 ağustos, 2020
ԱՀԱ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ


     ԱՀԱ, ԹԵ ՈՐՏԵՂԻՑ Է ԳԱԼԻՍ ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ
    
     Ի միջայլոց այս հոդվածս գրել եմ դեռևս 2016-ին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, առիթը՝ «ՀԵՏՔ» -ում Վահան Իշխանյանի «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ» ծավալուն հոդվածն էր, որտեղ հեղինակը երևի փորձել էր կանխել պատերազմից հետո ժողովրդի մեջ առաջացած հակառուսական տրամադրությունները․ հիմք հանդիսանալով Ռուսաստանի կողմից մեր թշնամուն միլիարդների գերժամանակակից զենք վաճառելը, որն էլ ապրիլյան 4 օրյա պատերազմին Ադրբեջանն օգտագործեց մեր դեմ, արդյունքում ունեցանք 120 զոհեր․․․վերլուծել եմ հոդվածի միայն մի պարբերությունը, որի հետ բնավ էլ համակարծիք չեմ, ու իմ ըմբռնումների շրջանակներում կաշխատեմ հիմնավորել, թե որտեղի՞ց է գալիս ռուսաֆոբիան ․ («ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ․ Հետևողականորեն տարածվող ռուսական դավադրության վերաբերյալ քարոզչությունը հասարակության մեջ գնալով ավելի է տարածում այն վախը, թե Ռուսաստանը հերթական անգամ պետք է ծախի Հայաստանը և արևմտյան Հայաստանը և առաջացնում են հակառուսական տրամադրություններ»)
     ՆԱԽ ՍԿՍԵՄ ՆՐԱՆԻՑ,
     թե մեր ազգային գերագույն խնդիրներին ինչ հարվածներ են հասցրել Ռուսական պայմանագրերը կապված մեր Արևմտյան տարածքներին, և Ստալինյան բռնակցումներին ու իր մեղավորությունը առ այսօր չճանաչող Ռուսաստանյան իշխանությունների քար լռությունը այդ ուղղությամբ, ովքեր մի կողմ քաշված դիտում են, թե ինչպես է հայ ազգը պայքարում իր կորցրածը հետ բերելու համար․․․ Բազմիցս եմ ասել, եթե մենք 105 տարի վաղենությամբ Օսմանյան կայսերության իրավահաջորդն ենք համարում այսօրվա Թուրքիային, դատապարտում և պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հետ ստանաք մեր Արևմտյան Հայաստանը, այդ ինչպե՞ս է, որ Բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդ համարվող այսօրվա Ռուսաստանը, որն անմիջական դերակատարում է ունեցել և իրեն իրավունք է վերապահել տնօրինել Հայկական բազմադարյան հսկայական տարածքները՝ Արևմտյան Հայաստանը նվիրեց Թուրքիային, ինչպես նաև Նախիջևանի և Ղարաբաղի բռնակցեց Ադրբեջանին, Ջավախքն էլ Վրաստանին, առանց հայկական կողմի կամքի հետ հաշվի նստելու, մեր փոխարեն կեղծ պայմանագրեր կնքեց ու քարտեզներ գծեց․ մենք պետք է աչք փակե՞նք․ պետք է մոռանա՞նք Մոսկովյան պայմանագիրը, որն այսօր Թուրքիային ու Ռուսաստանին հազար թելերով կապել է իրար․ մի պայմանագիր, որ չունի ոչ մի իրավական հիմք, քանզի 1921թ․ մարտի 16-ին Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից անվավեր է, քանզի այդ պահին «ՌՍՖՍՀ» -ն միջազգայնորեն չճանաչված պետություն էր, նույնն էլ Թուրքիան․ հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ լինել չէին կարող։ չմոռանամ ասել, որ նախիջևանը հայաթափվել է սովետի օրոք, իսկ սովետի իշխանությունները ոչ մի քայլ չարեցին հայաթափումը կանխելու համար․․․ՀԱՐՑ․․․ Ինչու՞ ենք աչք փակում, անտեսում այս կարևոևագույն հանգամանքը, չենք պահանջում Ռուսաստանի կառավարությունից պատասխան տալ բոլոր այն կամայականություններին, որ նա թույլ է տվել հակառակ մեր կամքի, ու մեր ազգային շահերի․․․ անգամ Սովետի օրոք մեր ղեկավարները՝ Յակով Զարոբյանը, Արա Հարությունյանը, Անտոն Քոչինյանը բազմիցս են պահանջել հետ ստանալ գոնե Սևրի դաշնագրով ամրագրված մեր տարածքները, իսկ անկախությունից այս կողմ մեր ոչ մի առաջնորդ չպանահջեց․ հատկապես Լևոն Տեր Պետրոսյանը․․․ եթե հետամուտ լինեին, Արցախ պատերազմն էլ չէր լինի․․․ դա էլ դիվանագիտության պակասից էր․․․
     Միթե՞ Հայոց ցեղասպանության շարունակությունը չէր, ու ավելի դաժան՝ Օսմանյան կայսերությունը ոչնչացրել էր 1, 5 միլիոն հայություն, արտաքսել իր բնօրրանից, իսկ Բոլշևիկյան Ռուսաստանը, որպես պարգևատրում 1921թ․ օրինականացրել, և իր վրա է վերցնել Արևմտյան Հայաստանը Թուրքիային նվիրելու գործառույթը, որ նա պաշտպանված լինի և իրավունք ունենա հանգիստ վայելի ու այդ փաստաթղթով առ այսօր մեր տարածքները հանգիստ տնօրինում է Թուրքիան, ուրանալով Հայոց ցեղասպանությունը․․․ Մոսկովյան պայմանագրերը Ռուսաստանի համար զենք է թուրքիայի դեմ, բոլորս էլ լավ ենք գիտակցում այդ փաստը, դրա համար էլ ամուր պահում է, չի չեղարկում․․․ Եթե այսօր Էրդողանը Ռուսաստանի դեմ դուրս չի գալիս Սիրիայի հարցում, իրեն այդ պայմանագրերն են հետ պահում․․․
     ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑՆԵՄ․․․
     1989 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ամբիոնից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր Մոսկովյան բոլոր պայմանագիրը կապված Հայաստանի հետ, չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաև` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը վայր դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երևանից չխոսվեց, քար լռություն ՀՀՇ-ի կողմից։ Ակադեմիկոսը՝ Մեծ հայը կռահում էր, որ այդ պայմանագրերի տակից չէր կարող դուրս գալ անկախ Հայաստանը․․․ և այսօրվա մեր պայքարը և՛ արևմտյան տարածքների և՛ Ղարաբաղի և՛ Նախիջևանի թալանի հիմքում ընկած են հենց այդ պայմանագրերը, եթե Ռուսաստանը ազնիվ է մեզ հետ, Հայաստանի համար այս ծանրագույն ժամանակներում, թող մեջտեղ հանի ու չեղյալ համարի այդ չարաբաստիկ պայմանագրերը, բայց նա մտադիր չէ, իսկ երբ Թուրքիան Սիրիայում խփվեց ռուսական կործանիչը, մի պահ բորբոքվեցին, Դյուման շրջանառության մեջ դրեց չեղյալ համարել Մոսկովյան պայմանագրերը, բայց դա մի պահ էր մեզ նման, սենտիմենտալ, միամիտներին ուրախացնող, ոգևորող, հետո քար լռություն, երբ Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից և օդաչուի ընտանիքից․․․ իհարկե Ռուսաստանի համար օդի պես կարևոր էր այդ ներողությունը, որ ստեղծված Թուրքիա- Ռուսաստան լարվածությունը հարթվեր, քանզի, Թուրքիայի հետ 40 միլիարդից ավել տնտեսական պայմանագրերն ավելի կարևորվեցին և կրկին սերտացավ Ռուսաստան- Թուրքիա հարաբերությունները․․․ չմոռանամ նաև ասել․ Էրդողանը ներողություն խնդրեց հենց այն պահին, երբ Ապրիլյան պատերազմից հետո Պետերբուրգում եռակողմ՝ Պուտին-Սարգսյան-Ալիև բանակցություններ էր ընթանում․ Էրդողանը որպես խորամանկ դիվանագետ նախաընտրեց որսալ պահը և ներողություն խնդրել Պուտինից, մտածելով, որ կօգնի բանակցություններում Ադրբեջանամետ որոշում կայացնելուն և չսխալվեց, քանզի հրաժեշտի ձեռքսեղման պահի լուսանկարում Ալիևը և Պուտինը անթաքույց երջանիկ ժպտում էին․ հենց այդ ժամանակ գրեցի «Ի՞նչ է կատարվել կուլիսներում» հոդվածը․․․ առ այսօր էլ մութ մնաց ի՞նչ կուլիսային պայմանավորվածություն էր եղել, որ առիթ էր տվել Ալիևին անթաքույց երջանիկ ժպտալու․․․ ինչպես ասում են «Ուլը երկար ժամանակ չի կարող մնալ կողովի տակ» մի օր էլ դա կբացահայտվի․ Պուտին-Սարգսյան- Ալիև գործարքի մասին․․․ՈՒզում եմ հիշեցնել պարոն Իշխանյանին, որ 2007-ից երբ լույս աշխարհ եկավ ազգադավ «Մադրիդյան սկզբունքներ» արձանագրությունները, Պուտինն ու Լավրովն ամեն գնով փորձում են կյանքի կոչել այդ հայատյաց արձանագրությունները՝ Ադրբեջանին վերադարձնել ազատագրած 7 շրջանները․․․Ինչու՞ է ձգտում դրան Ռուսաստանը, եթե մեր ռազմավարական գործընկերն է․ Երբ Ալիևը բարձր ամբիոններից մեզ օկուպանտ և ագրեսոր է պիտակում, Պուտինը և Լավրովն անտեղյա՞կ են, թե ո՞վ ում հողերն է օկուպացրել և ո՞վ է պատերազմ հրահրել Արցախի դեմ․․․Երբեք չեմ մոռանա, երբ 2008-ի օգոստոսին Վրաց - Օսական 8 օր տևած պատերազմին Ռուսաստանը ճանաչեց ոչ միայն Օսիայի, այլև՝ Աբխազիայի անկախությունը, կատարվածը որակելով ցեղասպանություն․․․ Սերգեյ Լավրովը արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ների ինտերվյու էր տալիս ու արդարացնում, որ ՕՍԻԱՆ ու ԱԲԽԱԶԻԱՆ Ստալինյան ռեժիմի հետևանքով են բռնակցվել Վրաստանին, լրագրողները սահմռկեցուցիչ ռեպորտաժներ էին ցուցադրում և Ռուսաստանը առիթը բաց չթողեց․ կատարվածը որակելով ցեղասպանություն և ճանաչեց ոչ միայն Օսետիայի, այլ նաև Աբխազիայի անկախությունը․և այդ չճանաչված 2 պետություններն իրենով արեց․․․ դե թող մի կես բերան էլ բարձրաձայներ Ստալինյան բռնակցման՝ մեր Ղարաբաղի ու Նախիջևանի, Ջավախքի մասին, չարվեց․ բայց չԷ՞ որ այդ բռնակցման առյուծի բաժինը մեզ էր հասել՝ Հայաստանին․․․ կարող էր անել այդ վճռական քայլը թեկուզ ապրիլյան 4 օրյա պատերազմին, երբ Ադրբեջանը խախտելով 1994թ Բիշքեքյան զինադադարի անժամկետ պայմանագիրը կայծակնային պատերազմ սկսեց Ղարաբաղը վերցնելու, դե թող անմիջապես ճանաչեր Ղարաբաղի անկախությունը, բայց չարեց և չէր էլ կարող անել, քանզի հենց ինքն է զինում Ադրբեջանին մեր դեմ․ հիմար մարդը միայն կմտածի, որ ռազմավարական գործընկերոջ թշնամուն զինելը, դա ուղղակի բիզնես է․ աբսուրդ․․․ ասեմ ավելին, Ռուսաստանն ամեն կերպ աշխատում է, որ կյանքի կոչվեն հայատյաց «Մադրիդյան սկզբունքները» և Ադրբեջանին վերադարձվեն ազատագրված 7 շրջանները, իսկ մեր գերի ընկած շրջանների մասին խոսք չկա անգամ․ Հարգելի Իշխանյան հայկական կողմի ռուսաֆոբիան անհիմն չէ․ այն առաջացել է, քանզի ազնիվ ռազմավարական ընկերային հիմքերի վրա չեն կառուցված Հայ-Ռուսական հարաբերությունները, որը շատ է նման Իսահակայանի հայտնի «Արջը և օձը» բանաստեղծությանը․․․ ինչքան էլ արդարացնող արգումենտներ փնտրեք, բայց այս հիմնավոր փաստարկների դեմ չեք կարող հակադարձել․․․ Այստեղ են ասել․ какой привет, такой ответ․․․
     Հիմա մի ավելացում էլ անեմ․ քանի մենք այսքան աղքատ ու անճար ենք, ու մեր ազգադավ իշխանություննները տարիներ շարունակ երկրի բյուջեից զենքի համար բանակին հատկացրած գումարները լափել են ու մեր 18- 20 տարեկան զինվորներին թողնել են 80-ակաների զենքի հույսին, որ իրենց կյանքի գնով պահեն մեր սահմանները, ստիպված ենք եղել լռել և երկա՜ր ժամանակ հանդուրժել ռուսի ներկայությունը Հայաստանում ու ռուսի փեշի տակ ծվարել, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների պատանդը դառնալ․ սա է դառն իրականությունը․․․
     Ես նորից եմ պնդում․ այսօր ինչքան Թուրքիան է պատասխանատու մեր Արևմտյան տարածքների թալանին, ես կասեի կրկնակի անգամ պատասխանատու է Ռուսաստանը այդ թալանն օրինականացնելու համար, եթե ազնիվ է, թող բացի բոլոր արխիվները և չեղյալ համարի բոլոր կնքված պայմանագրերը, որոնք վերաբերվում են Հայաստանին, ա՛յ այդ ժամանակ նա արժանի կլինի մեր իրական բարեկամն ու
     ռազմավարական գործընկերը լինելու, իսկ քանի դեռ այդ քայլին չի գնացել, քանի միլիարդների զենք է վաճառում մեր թշնամիներին, կարծում եմ ավելի կխորանա ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ, , ,
     Ինչ է Պուտինն ու Լավրո՞վն էլ են անտեղյակ, որ Ադրբեջան պետությունը Սովետի օրոք ե՞րբ է ձևավորվել, իսկ Հայաստանը որպես պետություն՝ երբ, , , այն դեպքում, երբ Հայաստանը որպես պետություն անտիկ դարերից տասնյակ օտար պատմիչների են արձանագրել, ու կա ծովից-ծով Հայաստանը տարբեր ժամանակների քարտեզները վրա, , ,
     Հիշեցնեմ, որ ես միայն ազգային հարցերին անդրադարձա, ոչ տնտեսականին․ Պուտինը 100 միլիոնի դիմաց մեզանից խլեց 5 ռազմավարական նշանակության ձեռնարկություններ, գումարած գազատարը, երկաթուղին, ու անգամ Օդը․․․
     այն դեպքում, երբ Իրաքյան պատերազմին Պուտինը չեղարկեց Իրաքի միլիարդների պարտքը, իսկ մեր պարագայում 100 միլիոնի դիմաց բառիս բուն իմաստով մեզ կողոպտեց․ ասել եմ․ ավելի լավ էր ազգովի մուրացիկություն անեինք այդ 100 միլիոնը շպրտեինք Պուտինի երեսին, քան թե թույլ տայինք, որ մեզ կողոպտեն, հետո ասում են Քոչը տնտեսական աճ գրանցեց․ ախր ինչ կար չկար ծախեց, գրպանեց, Լինսի հիմնադրամի միլիոնները, տրամվայի գծերից բռնած, նույնիսկ Երևանի զարդն համարվող երիտասարդական պալատը․․․ Ճիշտ կլիներ, որ Քըրք Քըրկորյանի նվիրատված միլիոններով ոչինչ չարվեր, առաջինը Ռուսաստանի պարտքը փակվեր, ոչ թե ինքնագլուխ մեր եղած չեղածը ծախեր Պուտինին, անունը դներ «գույք պարտքի դիմաց» , որ մի քանի միլիոն էլ այդ գործարքից իր գրպանը գնար, մեզ տնտեսապես վասալային կախվածության մեջ գցեց Ռուսաստանից․ հենց դրա համար էլ Պուտինը դոշ էր տալիս Քոչին ազատելու համար, , , Էլ չեմ ասում Պուտինի հետ այն պայմանավորվածությունը, որ Արցախը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, , ,
     ՍԱ ԻՄ 2016-ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆ Է, ԲԱՅՑ ՔԱՆԻ ՈՐ

ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՑ ԿՐԿԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՎԻՃԱԿ Էր, ոչ միայն Արցախի սահմանին, այլ՝ հենց Հայաստանի, որը ՀԱԲԿ-ի անդամ է և Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է համարվում․ ունի երկկողմ կնքված բազում պայմանագրեր պատերազմական վիճակում հայտնվելու դեպքում փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ուստի ասելիքս այդքանով չի վերջանում․․․ ՇԱՐՈՒՆԱԿԵՄ ՄԻՏՔՍ․․․ Ճիշտ է և իշխանությունները և շատ քաղաքագետներ Տաուշի վրա Ադրբեջանի հարձակումները որակեցին ստուգողական, մեր ռազմական հզորությունը ստուգելու համար, և ինչ որ տեղ Ռուսաստանին նույնպես պատերազմի մեջ ներքաշելու, բայց Պուտինը ինչպես ապրիլյան 4 օրյա պատերազմին, այնպես էլ այս անգամ բավարարվեց հաշտարարի դեր կատարել և կանխել պատերազմի հետագա զարգացումը, հատկապես, երբ Ադրբեջանն ահաբեկեց ատոմակայանը պայթեցնել, բայց ես շատ կուզեի գոնե մեկ անգամ ոչ թե հաշտարարի դեր խաղալով թիկունք կանգներ Հայաստանին, ինչպես Մակրոնը, Անգելա Մերկելը և մյուսները դա կանեին, այլ՝ որպես իրական ռազմավարական գործընկեր․ նախ դադարեցնի զենքի վաճառքը մեր երկու թշնամիների պետություններին․ Ադրբեջանին և թուրքիայի նկրտումները սանձելու համար գոնե մեկ անգամ իր ստանձնած պարտավորությունը կատարի առարկայորեն, ինչպես իրենք՝ ռուսներն են սովոր ասել՝ Фактически. և Գյումրում տեղակայված Ռուսական 102 ռազմաբազայում եղած զինտեխնիկայից ռազմական կործանիչներ օդ հաներ, զրահամեքենաներ, տանկեր տեղակայեր Հայաստանի սահմանին, որ և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան զգուշանային, որ Հայաստանը մենակ չէ, և նրա թիկունքին է հզոր Ռուսաստանը․․․ այ այդ ժամանակ միայն արժանի կլինի մեր ռազմավարական գործընկերը համարվելու, այլապես այդ ստորագրված պայմանագրերն առ ոչինչ են․․․ Պետք է ռազմավարական գործընկերությունը լինի առարկայական, որ մեր թշնամիները լուրջ ընդունեն, որ մեր դեմ պատերազմական գործողություններ ծրագրելիս ոչ միայն Հայաստանի եղած ռազմական հզորությունն հաշվի առնեն, այլ նաև մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի․․․ այդ կարևոր քայլով կսանձի և՛ Ադրբեջանին, և Թուրքիային․ այդ քայլը կատարելը պետք է հենց Ռուսաստանին, որ Էրդողանի Կովկասին տիրելու ախորժակը սանձի, սակայն այսօր Պուտինը ձեռնպահ է մնում առարկայորեն թիկունք կանգնելու Հայաստանին, քանզի առայժմ նա առաջնորդվում է տնտեսական շահով, իսկ Հայաստանը լինելով փոքր և աղքատ երկիր, պարզ է որ բավարարվում է բանակցությունների միջոցով կանխվեն պատերազմական իրավիճակները․․․ ինչպես տեսանք հուլիսի 12-ից Ադրբեջանն պատերազմի մեջ է փորձում ներքաշել ոչ միայն Արցախը, այլ՝ հենց սուվերեն երկիր Հայաստանը, որտեղ Գյումրիում տեղակայված է Ռուսասական 102-րդ ռազմաբազան․․․ այս օրերին, երբ Ադրբեջանը օդային և ցամաքային հարվածներ էր հասցնում սուվերեն երկիր Հայաստանի վրա, այդ 102 ռազմաբազայից մեր սահմանները պաշտպանելու համար ոչ զինվոր, ոչ էլ զինտեխնիկա չտրամադրվեց․․․ՀԱՐՑ բա այդ բազան մեր հողի վրա ի՞նչ նպատակով է տեղակայված, ի՞նչ նպատակի է ծառայում․․․մենք մեզ հարց տվե՞լ ենք, , ,
     Հիմա Պուտինին անվանենք հաշտարա՞ր, թե ռազմավարական գործընկեր․․․ Էրդողանը տեսնելով Ռուսաստանի պասիվությունն իր ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հանդեպ, այնքան լկտիացավ, որ Նախիջևանում զորավարժություններ սկսելու քողի տակ անթիվ զորք ու զինտեխնիկա լցրեց․ աղվես Պուտինն իրեն միամիտի տեղ է դրել և մի կողմ է քաշվել․ մի՞թե նա վտանգ չի տեսնում մեր սահմանին այդքան մոտ տեղակայված թուրքական զինտեխնիկայից, բա ինչու՞ իր զինտեխնիկան չի տեղակայում Երասխավանում, որ կանխվի թուրքիայի նկրտումները Հայաստանի վրա հարձակման․․․Շատ կուզեի Պուտինն անկեղծ լիներ մեզ հետ և ՀԱԲԿ-Ի շրջանակներում ստորագրված ռազմավարական գործընկերոջ պարտավորություններն անթերի կատարեր և Հայկական հողի վրա դրված Գյումրու 102 ռազմաբազան իրականում ծառայեցներ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար․․․ ոչ թե ձևական բնույթ կրեր․․․այլապես ստացվում է «անունը կա, ամանումը՝ չկա»


     Հարգարժան Վահան Իշխանյան

այ այսպիսի նրբություններ կան, որ ապացուցում են հայ - ռուսական հարաբերությունները ճիշտ՝ գործընկերային քաղաքականության վրա չեն հիմնված, որն էլ գնալով խորացնում է ռուսաֆոբիան ոչ միայն հայաստանաբնակների, այլ՝ աշխարհասփյուռ հայության կողմից․․․ասեմ, որ շատ թռուցիկ անդրադարձա․․․խնայելով ընթերցողի և ժամանակը, և նյարդերը․․․ այնպես որ հայ ժողովրդի աչքից ոչինչ չի վրիպում և դժգոհությունները միշտ էլ կլինեն, քանի աղվես Պուտինն ինչպես Սերժի և Քոչի օրոք էր բռի մեջ պահում Հայաստանը իր կամքը թելադրելով, այնպես էլ այսօր Փաշինյանին է փորձում իր դեմ խոնարհվի և օգտագործելով գազային քաղաքականությանը և Արցախի հարցը, որպեսզի մեզ կրկին վասալային իրավիճակում պահի, մեր վարչապետին իրեն ենթարկի, բայց չի նման բան չի լինի Նիկոլը խոնարհվողներից չէ․ Ու քանի Պուտինն է Ռուսական գահին, և ձիգզագ քաղաքականություն է տանում Հայաստանի հանդեպ, ռուսաֆոբիան ավելի կխորանա․ բայց ասեմ, որ ռուս ազգին չեմ մեղադրում, դա ռուսական վերնախավի ստոր քաղաքականութունն է Հայ ժողովրդի հանդեպ, որ ձգվում է գրեթե մեկ դար․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5752 | 0 | 0
Facebook