Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անգամ դատական ամենաբարձր ատյաններում խնամիա-բարեկամական կապերը շարունակում են վճռորոշ դեր ունենալ

18:55, pazartesi, 20 temmuz, 2020
Անգամ դատական ամենաբարձր ատյաններում խնամիա-բարեկամական կապերը շարունակում են վճռորոշ դեր ունենալ
     ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը 2020թ. հունիսի 18-ին որոշում կայացրեց 2 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ: Ու թեև նրա հարազատները հայտարարեցին, թե իրենց գույքը կալանքի տակ է և դժվարությամբ կկարողանան սեղմ ժամկետում նման խոշոր գումար հավաքել /4 մլն ԱՄՆ դոլար/, անգամ դրամահավաք կազմակերպվեց, որպեսզի աջակիցները կարողանան օգնել, հունիսի 19-ի երեկոյան գրավն ամբողջությամբ վճարվել և Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել էր: Քոչարյանի գրասենյակից հայտնեցին, որ պահանջված գումարը հավաքելու հարցում մեծ դեր են ունեցել մի քանի խոշոր գործարարներ ու բարերաներ: Իսկ ռուսական RBC-ն պարզել էր նաև այդ գործարարների անունները:
     Մեր ունեցած տեղեկություններով այդ գործարարներից առավել "առատաձեռն" է գտնվել Տաշիր ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ով փոխանցել է կես միլիարդ ՀՀ դրամ /1 մլն ԱՄՆ դոլար: Փոխանցումներ են արել նաև այլ անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն քոչարյանամերձ գործարար շրջանակների հետ:
     Սակայն այն, ինչ տեղի է ունեցել հետո, ավելի հետաքրքիր է: ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու որոշումը, և ճակատագրի հեգնանքով վճռաբեկ բողոքի գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը: Ու նշված դատավորը, որ նույն Տաշիր Սամոյի քենակալն է, և երբեք չի թաքցրել, որ պարբերաբար խոշոր նվիրատվություններ է ստանում Տաշիր Գրուպ ընկերությունից, ոչ միայն չի պատրաստվում ինքնաբացարկ ներկայացնել, այլև դատախազության կողմից օրեր առաջ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը առայժմ որևէ լուծում չի տվել: Գուցե դատավորը խիստ պարտական է զգում իր կնոջ հարազատների առաջ և վճռել է ամեն գնով օգտակա՞ր լինել նրանց: Փաստորեն, դատական ամենաբարձր ատյաններում անգամ խնամիա-բարեկամական կապերը շարունակում են վճռորոշ դեր ունենալ և սպասարկել նեղ անձնական շահեր:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1891 | 0 | 0
Facebook