Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ճիչ» կտավի առեղծվածը

Ani
Yazar:
Ani
18:18, pazartesi, 20 temmuz, 2020
«Ճիչ» կտավի առեղծվածը

Էդվարդ Մունկը քսաներորդ դարի մոդեռնիստական նկարչության ամենավառ ներկայացուցիչն է, ում անվան շուրջ քննարկումները նրան դարձրել են կա’մ անհավասարակշիռ նյարդային խնդիրներ ունեցող տաղանդ, կա’մ հաջողակ մասնագետ, ով կարողացել է իր և իր կտավների վրա հրավիրել միլիոնավոր մարդկանց ուշադրությունն ամբողջ աշխարհից։

Էդվարդ Մունկ «Ճիչ»

Էդվարդ Մունկի մասին խոսելիս առաջին կտավը, որի մասին ցանկանում ես խոսել «Ճիչ» կտավն է՝ կտավ, որը էքզիտեսնցիալիզմի սարսափի ապոֆեոզն է։ Նորվեգացի հայտնի նկարիչն իր ստեղծագործություններում մշտապես հավատարիմ է մնացել իր էությանը՝ փորձելով իր նկարների միջոցով բացահայտել կյանքը նախևառաջ իր համար, ապա ի ցույց դնել այն աշխարհին։

«Ճիչ» կտավն արտացոլում է մտադրություն և զգացմունք, մտադրություն արտահայտելու և փոխանցելու այն զգացողությունը, որը հեղինակն ինքն է ապրել։ Ի թիվս բազմաթիվ գործերի՝ Մունկը վերանկարել է իր իսկ ստեղծագործությունները՝ փորձելով բացահայտել իր տաղանդի բոլոր մութ և լուսավոր անկյունները։

«Ճիչ» ՝ «Ոճիր և պատժից»

Համաձայն որոշ տեղեկությունների՝ Մունկը «Ճիչ» կտավը ստեղծել է «Ոճիր և պատիժ» վեպն ընթերցելուց հետո։ Վեպի տպավորության ներքո, նա ստեղծել է մարդկային սարսափը և ողբերգությունը արտացոլող կտավ, որն իր ոճի մեջ նորարարություն է նկարչության ոլորտում։


    

«Ես զգացել եմ բնության սարսափելի, անվերջանալի ճիչը», -ասում է Մունկը կտավի մասին։

Դժվար է, անշուշտ, մարդկանց դիմակների ետևից տեսնել և պատկերել նրանց պարուրող սարսափը, սակայն Մունկը արել է դա, և դա նրան հաջողվել է այնքանով, որ կտավն աշխարհում ամենահայտնիներից է ներկայումս, ինչպես նաև ամենաթանկ գնահատվող կտավներից։

«Սարսափ» ոճի կտավներ

Մունկը հետագայում քիչ է անդրադարձել նման «սարսափ» ոճի կտավներին, քանի որ ինչպես ինքն է խոստովանել, այդ ոճի նկարչությունը նրան կարող էր հասցնել խելագարության, քանի որ նրա ընտանիքում եղել էին խելագարության նախադեպեր, ինչպես իր քույր Լաուրայի դեպքում։

«Ճիչը» կտավով Մունկը ցանկացել է սահմանազատել իրական կյանքը վախերից, ասես պատնեշ շարելով իր և իր վախերի միջև։ Որոշ քննադատներ կարծում են, որ Մունկը պատկերել է ինքն իրեն, մյուսները կարծում են, որ կտավի գլխավոր հերոսը, որն ի դեպ հայտնի չէ, թե որ սեռին է պատկանում, ինչպես ետին ֆոնին նկարված երկու ուրվանկարները, իրականում արտահայտում է ցանկացած մարդու ներսում գտնվող վախերը։

Մունկի «Ճիչը» ժամանակակից արվեստի համարձակ խորհրդանիշներից է, և դեռևս եզակի է իր ոճի և խորության մեջ։

Kaynak: canvas.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3706 | 0 | 0
Facebook