Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահի հայտարարությունը

20:15, pazartesi, 13 temmuz, 2020
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահի հայտարարությունը

Կոչ բոլոր հայ նվիրյալներին

Հուլիսի 12-ից սկսած, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մի շարք սադրիչ գործողություններ են իրականացնում ՀՀ պետական սահմանի նկատմամբ:
     Կատարվել է սահմանը խախտելու փորձ: Ադրբեջանական կողմից պարբերաբար տանկերի, հրետանու և 120մմ տրամաչափի ականանետների միջոցներվ կրակ է վարվում հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ: Հայկական բանակի ստորաբաժանումները փայլուն կերպով են կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքը և բազմիցս հետ են մղել հակառակորդին, պատճառելով մեծ կորուստներ: Սակայն սա դեռ ամենը չէ:
     Այս ամենը կարող է ունենալ այլ զարգացումներ և մենք տվյալ պահին պետք է պատրաստ լինենք, բոլոր տեսակի իրադարձություններին:
     Ուստի կոչ եմ անում Արցախյան ազատամարտի մասնակից մեր ընկերներին, պահեստազորայիններին և երիտասարդությանը, որպեսզի լինեն զգոն, աչալուրջ և պատրաստ, անհրաժեշտ վայրկյանին իսկույն առաջնագծին օգնության հասնելու նպատակով:

Հասարակությանը հորդորում եմ դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն, զերծ մնալ չստուգված տեղեկություններից, ապատեղեկատվությունների տարածումից և անհարկի լարվածություն ստեղծելուց: Սովորեք օգտվել միայն հավաստի աղբյուրներից տարածվող լրատվությունից, ստուգել նյութի աղբյուրը, իսկությունը, այլապես կդառնաք հակառակորդի քարոզչամեքենայի զոհը: Զերծ մնացեք նաև ՀՀ զինուժի և զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուսանկարների, տեսնայութերի և տեղեկատվության հրապարակումներից, քանի որ դրան հետևում է նաև հակառակորդը և դուք դրանով օգնելու փոխարեն թիկունքից հարված եք հասցնում մեր հայորդիներին:
     Նման օրհասական պահերին, պետք է լինենք միակամ: Ինքներս մեր մեջ հակառակորդներ, մեղավորներ և թշնամիներ չփնտրենք, փոխարենը պատրաստ լինելով մեր հակառակորդի կողմից ամեն տեսակի սանձարձակությներին համարժեք պատասխան տալուն և մեր սահմանապահ զինվորների կողքին կանգնելուն:
     Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, Գրիգոր Գրիգորյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2130 | 0 | 0
Facebook