Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ՓՈՍՆ Է ԸՆԿՆՈՒՄ

02:09, çarşamba, 08 temmuz, 2020
ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ՓՈՍՆ Է ԸՆԿՆՈՒՄ

Ոչ Լեվոնական, ոչ Ռոբական, ոչ Սերժական, ոչ Նիկոլական,
     Հովհաննես Բորիսի Լոլոյան:
    
    

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
     Հուսամ, այս անչափ կարևոր ինֆորմացիան անհրաժեշտ է բոլոր նրանց, ովքեր ճանաչում են ինձ և ովքեր հետագայում կիմանան իմ մասին:

Այսօր, 07.07.2020 այս GOLD թվերի օրով հայտարարում եմ՝ այսօրվանից դադարում եմ բարձրաձայնել, թե ինչ դաժան ու նողկալի վիճակի են հասցնելու ՀՀ-ը, եթե շարունակեք ներկա իշխանությանը սատարել:

Քանի դեռ Հայաստանում չեմ բնակվում, համարում եմ այլևս անհնարին համոզել նրանց, ովքեր անուղղելի են։ Պատճառի մասին կիմանաք, դիտելով իմ այս վերջին տեսանյութը։

Աա իմ վերջին հնարավորությունն է ձեզ դարձի բերելու, որ տեսնեք իրականությունը: Շուրջ մեկ ու կես տարի շարունակ կիսվել եմ իմ մտահոգություններով, արձագանքելով՝ երբեմն մեղմ, երբեմն հումորով, երբեմն նախատելով, ներկայիս հայաբնաջնջող ու ազգադավ, չտես, չիչո իշխանություններին, ովքեր ամեն հնարավորինը արեցին ու դեռ բազմապատկելով անելու են, որ դուք ատեք մեկ մեկու, սիրեք թեթևսոլիկ ղեկավարներին ու դեմ գնաք ճշմարտությունը բարձրաձայնողներին։

Հայրս ինձ միշտ ասել է «Տղա ջան, արածներիդ համար մի ափսոսա, ափսոսա չարածներիդ համար, այսքանը եթե իմանաս, հուսով եմ վատ բաներ չես անի»:

Ես չեմ ափսոսում, որ այսքան ժամանակ փորձել եմ ձեզ ուղղորդել, իմ պատրաստած նկարներով, տեսանյութերով և գրչի զարկով, կարևորը՝ դուք չափսոսաք, որ ժամանակին չընկալեցիք այն՝ ինչ ցանկանում էի ձեզ հասցնել:

Ես ավելի շատ սիրում եմ խոսքերը գործի վերածել, դրա համար ունեմ արված գործերի ֆանտաստիկ պահուստ. շատերը գիտեն, մյուսներն իմ մասին պատմող տեսանյութերում կարող են դիտել:
    
    

Դիտեք այս վերջին տեսանյութը, որը կոչվում է
     «ՓՈՍ ՓՈՐՈՂԸ ՓՈՍՆ Է ԸՆԿՆՈՒՄ»:
    
    

Իրոք, այս կարճ, բայց բովանդակալից վերլուծությունս թերևս այն միակ տարբերակն է դարձի բերել բոլոր նրանց, ովքեր իրենց ուղեղը ոչ թե պետք է զբաղեցնեն նախորդներին և ներկաներին նախատելով կամ գովելով, այլ պարտավոր են հասկանալ, որ իրենք՝ հայի գենով օժտված լինելով հանդերձ, խաբվել են օտարերկյա ստահակ դավաճան հայաքանդ երեսուն տարիների ընթացքում բնաջնջող իշխանությունների քայլերին, հասկանան ու այլևս թույլ չտան, որ իրենց խաբեն:
    
    

Մնաք բարյավ, և Աստված և հայուգենը ձեզ պահապան:
     Հովհաննես Բորիսի Լոլոյան

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1935 | 0 | 0
Facebook