Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ․ ԻՄ ՓՈՐՁԸ

17:55, salı, 07 temmuz, 2020
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ․ ԻՄ ՓՈՐՁԸ
    

     ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԵԼ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ․ ԻՄ ՓՈՐՁԸ
    
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏՃԱՌՈՎ աննախադեպ մահացության համար․ վաղուց պետք է գրեի, բայց երեկ իմ ստատուսի տակ իմ ընկերներից Հրաչը բողոքում էր, որ այս շօգին դժվար է դիմակով շնչել ու սխալ է դիմակ կրելը․ Բժիշկ չեմ, ուղղակի երկար տարիներ լաբորանտ եմ աշխատել ու մի քիչ էլ մարդու անատոմիայից եմ գլուխ հանում և ուզում եմ իմ ուսունասիրությունը փոխանցել, կիսվել մեր հայրենակիցների հետ․Այնպես չէ, որ Բրյուսելում չկա կորոնավիրուս և մահացության մեծ թվեր․ յուրաքանչյուրս մենք պետք է մեր կյանքի ու հարազատների համար լինենք մտահոգ․ որ ասեմ, թե այստեղ՝ Բելգիայի կառավարությունն ավելի շատ է մտահոգված, կամ ախտահանություն է կատարում մետրոյում, տրամվայներում, ավտոբուսներում, քան Հայաստանում են բծախնտրորեն պայքարում կորոնավիրուսի դեմ, սուտ կլինի․ քանզի երբևէ չեմ տեսել ախտահանություն ինչպես Հայաստանում են անում․ միայն հիվանդանոցների մուտքի մոտ և այն էլ միայն վերջերս սկսեցին դիմակ բաժանել և ախտահանիչ նյութեր դնել․․․ ուրեմն այսպես, կորոնավիրուսի տարածման օրից համարյա 2 շաբաթ տանից դուրս չեկա․ տղաներս օրը մի քանի անգամ զանգում ահաբեկում էին, որ մնամ տանը և եթե ինչ որ բանի կարիք ունենամ, իրենք կբերեն կհասցնեն․ միջնեկ տղաս այն աստիճան ահաբեկեց, որ ասաց, «մամ ջան անպայման միջանցքի դռան տակ շոր մտցրու, որ դրսի օդը ներս չմտնի, հետո հրահանգեց, որ վերելակից հանկարծ չօգտվեմ, քանզի այդ փակ տարածքում է վիրուսը երկար ժամանակ մնում» ես իրեն հանգստացրեցի, որ իր ասածներին կհետևեմ․․․ բայց ինչքա՞ն կարող էի տանը մնալ․․․ և սկսեցի դուրս գալ․ խանութ գնալ, գնումներ անել, , , ընթացքում զգացի, որ խանութ-տուն ընկած այդ կարճ ճանապարհին, երբ բերանով էի շնչում, շատ շուտ դիմակը խոնավանում էր և շնչելն ահավոր դժվարանում․ ես հաջորդ դուրս գալուն 2 դիմակ վերցրեցի․ նախ սկսեցի շնչել միայն քթով, այդ դեպքում բավական երկար ժամանակ դիմակը չոր է մնում, իսկ երբ զգում եմ արդեն խոնավացել է, անմիջապես փոխում եմ դիմակը նոր դիմակով, իսկ օգտագործվածը դիմակը հանելիս դնում եմ պոլիէթիլենային տոպրակի մեջ, որ տուն հասնելուն պես եռացնեմ, որ հետո օգտագործեմ․․․դիմակը երբ երկար է մնում դեմքին ու մարդն անընդհատ շնչում է իր իսկ թոքերից արտանետած խոնավությունը, արդեն մեծ ջանք է գործադրում, որ թոքերին ապահովի թթվածինով, ուստի ստիպված է խոնավ դիմակից դեպի թոքերը թթվածինով ապահովելու համար մեծ ջանք գործադրի, որն էլ ամենավտանգավորն է, խոնավ դիմակին ծվարած վիրուսին դուք անմտածված ձևով մղում եք դեպի ձեր թոքերը․ հիշե՛ք, վիրուսի համար խոնավ միջավայրն ավելի նպաստավոր է, որ ավելի երկար ապրի, քան թե՝ չոր․ խոնավ միջավայրում վիրուսն ավելի լավ է տեղավորվում և մարդն անընդհատ շնչում է վարակը․․․ ուզում եմ ասել դիմակ կրելն էլ պետք է գրագետ անել, ոչ ձևի համար, որ դիմակ եք կրում ու վերջ․․․ հաճախ օգտագործված դիմակը ոչ միայն դեն չեն շպրտում, այլ նույնը տուն են տանում հաջորդ անգամ դուրս գալուց կրում․որ չտուգանվեն․ համ իրենց են խաբում, համ էլ նման քայլով վտանգում շրջապատին․․․
     ՈՒՐԵՄՆ ԱՅՍՊԵՍ
1, նախ մեկ դիմակով տանից հեռու չգնաք ու երբեք խոնավ դիմակ չկրեք դեմքին, հատկապես այս շոգ օրերին և միշտ հիշեք, շնչել միայն քթով, , ,
***
2, պետք է նախապես գիտենաք, թե դուրս գալուց քանի՞ ժամ եք դրսում մնալու, ու մի քանի դիմակներ վերցրեք ձեզ հետ, որ երբեք խոնավ դիմակ չկրեք մեր դեմքին, , ,
***
3, դրսում երբեք բերանով չշնչեք, միայն ու միայն քթով․հատկապես փակ տարածքներում, որտեղ շատ բազմություն կա և չի պահպանվում սոցիալական հեռավորություն․ ամենամեծ վտանգն հատկապես այդտեղ է․․․
***
4, ձեզ հետ պետք է ունենաք պոլիէթային փոքրիկ տոպրակ, որ խոնավացած դիմակներն հավաքեք այնտեղ, իսկ տուն մտնելու առաջին իսկ պահին նախ տոպրակի պարունակությունը շուռ եք տալիս նախապես հատկացված էմալապատ ամանի մեջ և գոնե ամենապակասը 15 րոպե պետք է եռացնել, այնուհետ բաց օդում չորացնել, հաջորդ անգամ օգտագործելու համար․․․ գիտեմ այս տնտեսական ծանր վիճակում ինչքան դժվար է չաշխատող մարդու համար նման շռայլություն, որ օրական մի քանի դիմակներ գնի ու հետո դեն շպրտի․ դրա համար էլ եռացնելով համ ապահով կլինեք, համ էլ փող կխնակեք
*
5, Երբ ահագին ժամանակ առաջ վարչապետն ասաց, որ կարելի է տանը կարած դիմակներ նույնպես կրել, Նախարար Արսեն Թորոսյանը կտրականապես դեմ դուրս եկավ և հրապարակավ վարչապետին սխալ հանեց և հայտարարեց, որ միայն բժշկական դիմակներն են անվտանգ, երևի սա էլ նոր բիզնես է, բայց ասեմ նախարարին, որ բավական գիտակից եմ և այդ երկուսի տարբերություններն էլ լավ ուսումնասիրել եմ, քանզի գրեթե Բրյուսելի կեսից ավելին տնային պայմաններում կարած դիմակներ են կրում խայտաբղետ գույներով և Բրյուսելի տասնյակ քաղաքապետարաններ փոստով ծրայրի մեջ դրած դիմակներ են ուղարկում բնակչությանը․ ես և բժշկականով փորձեցի շնչել և քաղաքապետարանի ուղարկած ոչ բժշկականով․ ասեմ, որ բժշկականով ավելի ազատ է մարդը շնչում, այսինքն՝ վարակված միջավայրում օդն անարգել գնում է թոքերը, իսկ Քաղաքապետարանի ուղարկածով ավելի դժվար է շնչվում և վիրուսի շնչուղիներ թափանցելն էլ ավելի քան բացառվում է, եթե հետևեք վերը նշված իմ հորդորներին, ուղղակի պետք է ճիշտ որակի կտոր ընտրել դիմակ կարելու համար, որ բարձր խտություն ունենա, , , օգտագործելուց հետո տուն հասնելուն պես 15 րոպե եռացնել, չորացնել և հաջորդ դուրս գալուց օգտագործել․․․ և դուք պաշտպանված կլինեք վիրուսից, , ,
***
6, չմոռանամ ասել․ դրսում ձեր դեմքին չկպչեք, տուն հասնելուն պես օճառով լվացեք ձեր ձեռքերը, ինչպես նաև դեմքը, , ,
***
     7, Պետք է բոլոր խանութներում մուտքերի մոտ լինեն կարգը պաշտպանող անձինք, որը կապահովի ախտահանիչ նյութերով ձեռքերն ախտահանել, և վերահսկողություն կիրականացնի, որ խանութի ներսում մարդկային կուտակումներ չլինի․ դրսում հերթ պահեն, երբ խանութի ներսից դուրս է գալիս մեկը, հերթ կանգնողներից մեկը ներս կմտնի․ այստեղ՝ կորոնավիրուսի առաջին օրերից այս կարգն է գործում․ միայն արտահերթ մտնում են հաշմանդամները և տարեց՝ 60 անց մարդիկ․ սա շատ կարևոր է․․․
8, աշխատեք խուսափել ծնունդ, կնունք, հարսանիք գնալուց, հենց նման վայրերում ավելի շատ է վարակվելու վտանգը․ հիշեք․ վարակվում եք դուք և վարակը փոխանցում եք ձեր ընտանիքին և շրջապատին․․․ ուղղակի մի ամաչեք մերժել բոլոր հրավերքները․ Միայն այսպես կօգնեք մեր կառավարությանը կանխելու համաճարակը․ հատկապես մեր այս մի բուռ երկրում, այսքան մահացություն, դա արդեն ահազանգ է, ողբերգություն․․․ յուրաքանչյուրը գիտակցաբար պետք է պայքարի ոչ միայն իր կյանքի համար, այլ՝ իր ընտանիքի, շրջապատի, , , ամբողջը թողել եք կառավարության ուսերին, ձեզ չեք զրկում կնունք ծնունդներից, էլ չեմ ասում հարսանիքներից, էլ չեմ ասում հանրահավաքներից և վարչապետի վրա եք մունաթ գալիս և մի բան է դատական գործ հարուցելով ահաբեկում թերացումների համար, երբ իրականում իր մեղքի մեծ բաժինն ունի մեր ժողովուրդը․ ցավոք դեռ չունենք այն հասարակությունը, որ գիտակցաբար հետևի պարետի հրահանգներին․ ամեն կերպ աշխատում եք շրջանցել օրենքը և հայտնվում եք կորոնավիրուսի ճիրաններում․ դե Նիկոլ հասի փրկիր, , , մի քիչ էլ բուժ աշխատողների մասին մտածեք․ վերջապես նրանք էլ մարդ են, նրանք էլ ընտանիք ունեն․․․ իսկ երբ դիմակ չկրելու համար տուգանվում են, կառավարության դեմ են դուրս գալիս, ինչպես վերջերս Սոնա Աղեկյանն էր գրել, «դիմակ չկրելու համար

40 հազար դրամի տուգանվել եմ, բայց չեմ վճարելու․ Սոնա Աղեկյան» ու նմաններն են այսօր դեմ դուրս եկել մեր Վարչապետին․ գրողի ծոցին կրես դիմակ, բայց այդ գումարը պետք է վաճարես․ ումի՞ց ես ավել, , ,

***
Այս նկարում 1, -ը բժշկական դիմակն է, որը նույնպես կարելի է եռացնել, , , , 2-դը Քաղաքապետարանից ստացած դիմակն է, որ անընդհատ կարելի է եռացնել և օգտագործել․․․ 3-դը նույն քաղաքապետարանի դիմակն է երկշերտ, որն այնպես է կարված, որ վերին մասն ամրացված չէ, բաց է և ձեզ ավելի ապահով զգալու համար կարող եք մի ինչ որ հավելյալ կտոր ամրացնել, , ,
***
Եթե այդ բարերար կոչվածները, որոնք այդքան «սիրում են» ժողովրդին, ու այդքան ժողովրդի անունից են խոսում, մտահոգ են ժողովրդի համար, ոչ թե տոպրակներով ողորմություն բաժանեն, այլ՝ իրենց արտադրամասերում ձեռնարկեն որակյալ կտորից դիմակներ կարեն, անվճար բաժանեն ժողովրդին․ կորոնավիրուսի դեմն առնեն․․․ ամեն ընտանիքի հաշվով․ մեկ մարդուն առնվազն 4 դիմակ և այդպես օգնած կլինեն կորոնավիրուսի կանխարգելմանը, ոչ թե մտածեն, ոնց Նիկոլին կորոնավիրուսի համար պատին դեմ տան, մեղադրանք ներկայացնեն, հանձնաժողով կազմեն, , , թե՞ կորոնավիրուսի տարածումը ձեռ է տալիս իրենց, վարչապետի դեմ կոմպրոմատ ունենալու, նեղը գցելու, ժողովրդին նրա դեմ հանելու համար, , , Ձեռքները ճար լինի, կասեն կորոնավիրուսը Նիկոլն է տարածում․․․այնպես որ պարոնայք բարերարներ, ձեր դիմակն էլ պատռվեց․ միայն թե ժողովուրդն հասկանա և այդ ձեր ողորմության տոպրակները ձեր երեսին շպրտի․․․չշարունակեմ, քանզի առանձին հոդվածով այդ բարերարներին կանդրադառնամ, հիմա նպատակս կորունավիրուսի դեմն առնելն է, , ,
***
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ․ ԴԻՄԱԿ ԿՐԵՔ, ՉՈՐ ԴԻՄԱԿ ՀԻՇԵՔ, , , ԱՅՍՕՐ ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏՈՒՀԱՍԱԾ ԱՅՍ ԱՂԵՏԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ԴԻՄԱԿ ԿՐԵԼՈՎ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ․ ՈՒՍՏԻ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՊԱՅՔԱՐԵՔ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ, , ,
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՋԱՆ․ ԱՌՈՂՋ ԵՂԵՔ․ ԱՄԵՆ ՄԻ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱ՜Տ ՄԵԾ, ԱՀԱՎՈՐ ՑԱՎ է․ ԿՆԵՐԵՔ, ՈՐ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ԵՄ ԳՐՈՒՄ․ ՀՈՒՍԱՄ ԿՀԵՏևԵՔ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻՍ և ՇՈՒՏՈՎ ԱԿԱՆԱՏԵՍԸ ԿԼԻՆԵՆՔ, ՈՐ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՆ ՈՒ՞Մ ՇՈՒՆՆ Է, ՈՐ ՁԵԶ ՀԱՂԹԻ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող - հրապարակախոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4169 | 0 | 0
Facebook