Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂԻՆ ԴԱՌՆԱՍ

10:43, salı, 07 temmuz, 2020
ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂԻՆ ԴԱՌՆԱՍ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՀՈՂ ԷԻՐ, ՀՈՂԻՆ ԴԱՌՆԱՍ


    

Այս խոսքերն ի՞նչ են, եթե ոչ անեծք,

Ինչպե՞ս հասկանանք, ո՞վ է հորինել:

Մեզանից առաջ մարդիկ են եղել,

Նրանց վաղուց է այս լուրը հասել,

Երբ որ դեռ չկար գրիչ ու մելան,

Մեծ ջանք են թափել, բրիչն են վերցրել,

Ժայռի քարերին նշաններ փորել

Ու իրենց մասին այս ձևով հայտնել;


    

Մենք էլ մեր հերթին երկար մտածել,

Տառ ենք հորինել, մեր մասին գրել:

Նրանցից այսօր շատ ենք տարբերվում.

Կյանքով, կենցաղով շատ բանի հասել

Ու քաղաքակիրթ ազգի վերածվել:

Ամեն բան փոխվել, նորովի դարձել,

Մի բան կա միայն, որ դարեր անցել

Նույնն է մնացել,

Որի հետ մարդը երբեք չի հաշտվել,

Չի կարողացել պայքարել, հաղթել:

Այս բանում ինձ հետ ոչ ոք չի կարող

Հակառակն ասել:

Ես չեմ հորջորջում, ոչ էլ ձեզնից

Վեր եմ ինձ դասում,

Քանի որ ես էլ մի մահկանացու

Այդ թշնամու դեմ պայքար եմ մղում,

Այն, , մահ, է կոչվում:


    

Եկեք չվիճենք, այլ պարզաբանենք.

"Հողից ենք շինվել, հողին ենք դառնում",

Անհերքելի փաստ.

Քրտինք թափելով հողն ենք մշակում,

Նրա տվածով ենք մենք գոյատևում:

Ամեն բան կարծես մի շրջան դարձած,

Անվերջ կրկնվում, մինչ մահն է հասնում:


    

Անփոփոխ մի փաստ.

Մենք հերթով կանգնած, մեկս մյուսին,

Հենց մեր ձեռքերով,

Մեզ համար շատ թանկ հարազատներին

Հանձնում ենք հողին, որ ընդմիշտ մնան:


    

Ակնհայտ մի փաստ.

Առանց քննության, շարունակաբար,

Արդեն հիմք դարձրած

Ուրիշի փորձը, որպես մի ժառանգ,

Փորձվածն այլևս չփորձարկելով

Ու հավատալով, վայելում ենք այն:


    

Մենք գիտնականներ այսօր շատ ունենք.

Գրքեր կարդալով ուսում են առել,

, , Տեսնել-շոշափել ու նոր հավատալ, , -ն

Սկզբունք են դարձրել:

Կարող ենք ասել, որ նվաճել են

Շատ բարձունքների գագաթնակետեր:

Երկրից պոկվեցին, մեզ հայտնի դարձած

Գրավիտացիոն ուժն հաղթահարեցին,

Հասան անսահման տիեզերք ասված

Երազանքների չբացահայտված սահմանագծին,

Բայց անմահական ջուրն հեքիաթային էլի՛ չգտան:


    

Հիմա հասել են եզրակացության,

, , Պետք է մարդ սարքել, ուսումնասիրել

Ու անմահության գաղտնիքը գտնել, , :

Իրենց գիտությամբ համաշխարհային

Նոր կառավարման հնարը գտան

Ու արհեստական բանականության

Գյուտը արեցին, որը զենք դարձավ՝

Մարդկության գլխին կախված յաթաղան:

Այն դարձավ զինվոր, հրաման կատարող,

Տարածվեց՝ զինվեց աշխարհը բոլոր:


    

Եւ ի՞նչ եք կարծում, գաղտնիքը գտա՞ն,

Մահը վերացա՞վ,

Ո՛չ, ընդհակառակ՝ իրնեց այս գյուտը

Մահաբեր դարձավ:

Մի գիր կա գրված, հենց նոր հիշեցի.

, , Ո՛վ մարդ արարած, ուր որ էլ գնաս,

Թե՛ երկրի վրա, թե՛ երկնից էլ վեր,

Աստղերի մեջ էլ քո բույնը դնես,

Մի բան միտդ բեր,

Որ մարդու համար ա՛յս է որոշված.

Պիտի ցած իջնես, որ հողում թաղվես, , :


    

Բայց արի ու տես, կան գիտնականներ

Փնտրում են մի բան, որ չի երևում:

Նրանք պնդում են ճշմարտություններ՝

Հիմք ընդունելով Կումրանում գտած մագաղաթներում

Գրի առնված իրողություններն,

Թե Գո է Աստված և Արարիչն է

Արար աշխարքի և տիեզերաց:

Կարդում ենք այնտեղ.

Հենց Աստված էր, որ այս երկրի համար

Ստեղծել է մարդուն, որ իշխի նրան ու շատ բազմանա:

Այս գիրը գրված Սուրբ Գիրք է կոչվում:

Այստեղ ենք գտնում բանալին այն թանկ,

Որ բաց է անում շատ հետաքրքիր

Ու անլուծելի գաղտնիքներ մարդկանց.

Մարդուն չի ստեղծել մեռնելու համար,

Ստեղծելէ նրան ճիշտ Իր պատկերով,

Ամենից առաջ բանականությամբ,

Տվել է կամք ու ազատություն

Ընտրության համար:

Եւ այս գիտուններն բացահայտելով,

Անձնական փորձով հասկացան մի բան,

Միայն հավատքն է ապացույցը ստույգ

Մեզ չերևացող ամեն բաների,

Եւ թե ակնհայտ երևող բաներն

Հենց չերևացող բաներից եղան:


    

Կարո՞ղ եք ասել, ինչպե՞ս պատահեց,

Որ երկիրն հսկա դարեր շարունակ

Առանց արգելքի պտույտ է գործում

Շուրջը արևի:

Կամ ինչպե՞ս է, որ անվերջ, անդադար

Հաջորդում են իրար հստակ ճշտությամբ.

Գիշերն ու ցերեկն, չորս եղանակներն,

Նաև կենդանյաց ու բույսերի մոտ

Մահն ու հարությունն

Շարունակաբար, առանց խափանման:


    

Թվարկելու բան թերևս շատ կան,

Սակայն այսքանն էլ բավ է հասկանալ,

Որպես մի վառ փաստ բոլորիս համար,

Թե ոչինչ հավետ չի անհետանում,

Այսպես էլ մարդը՝ ըստ Աստծո Խոսքի

Պետք է որ մի օր հարություն առնի

Իր Ադամական դիրքը վերգտնի:


    
    

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ք.Երևան - 01.07.2020

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2994 | 0 | 0
Facebook