Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին

05:06, cuma, 03 temmuz, 2020
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի մասին

Այն հեռու է Օշականի հանրահայտ եկեղեցուց և գտնվում է կոնդի բլրալանջին` Թուխ Մանուկ կոչվող մատուռի մուտքի ձախ հատվածում:
     Գերեզմանաքարի միջնամասը, որտեղ փորագրված է եղել վարդապետի անունը, ամբողջությամբ ջարդված է, իսկ ամբողջական քարը` վնասված, կարոտ նորոգման: Այլ խոսքով անծանոթ մարդը չի կարող իմանալ, որ այստեղ է ամփոփված հայ ժողովրդի նվիրյալներից մեկը: Արդեն այդպես է տասնամյակներ...
    
    

Միթե՞ այդքան տարիներ ոչ մեկին չի հետաքրքրել որտեղ է թաղված Հայ Եկեղեցուն, ժողովրդին, երգեր, շարականներ պարգևած` ԿՈՄԻՏԱՍԻ առաջին ուսուցիչ, բառարանագիր, գիտնական հայ հոգևորականը: Ի դեպ այս տարի` 2020թ. բոլորում է Սահակ Ամատունու մահվան 100 տարին:


     Սահակ վարդապետ-հայրենասերի «Իղձ» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան.


     Հայոց վանքե՜ր, անապա՜տք
     Մենք հայերս հէք դժբախտ
     Ձեզանով ենք միշտ պահել
     Հավատ, Լեզու Գիր անխախտ.
     Ես կուզէի յաւիտեան
     Քանի կաչքէք դուք յեթեր
     Հայը ձեզ հետ միշտ խօսէր:


     Նա իր երկրի, լեզվի ու բնության մշակն էր, գիտեր, որ հայոց վանքերն ու մշակութային մյուս արժեքներ պահողը ապագա հայ սերունդն է: Նրանք են, որ պետք է տերը լինեն իրենց ժառանգության և երկխոսության մեջ մտնեն հայրենի եզերքի պատմական մասունքների հետ:
     Սահակ վարդապետը այդպես վստահ հավատում, սիրում էր լեզվի, գրի ու հայ զավակի մոգական ուժին, նրանց միջև ընթացող հավերժական ու ներդաշնակ զրույցին: Նրա պատգամն էր, որ հայ մարդը մասնակից լինի այս երկխոսության շարունակական լինելուն...և մտքով չէր էլ անցնի, որ մոռացվելու է տեղը, որտեղ անխռով հանգչում է...

--------------------------
     Ներկայացնում ենք տեսաերիզ.
     https://www.youtube.com/watch?v=nqUvRLb0pHI
    
    

ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ: Մեզ հայտնի է գերեզմանի կոնկրետ վայրը, բայց դա բավարար չէ, շատերը, այդ թվում նոր սերունդը չգիտի, որ դա Սահակ Ամատունու գերեզմանն է, քանի որ բացակայում է որևԷ գրություն: Ժամանակի հարց է, որ գերեզմանի ''տիրոջ'' տեղը կորստյան մատնվի:
    
    

ԻՆՉ Է ԱՐՎԵԼ: Բազմաթիվ նամակներ է հասցեագրվել պատկան մարմիններին, այդ թվում կաթողիկոսին: Արձագանքել է միայն Խորհրդարանի ԿԳՄՍ-ի հանձնաժողովի նախագահ` Մխիթար Հայրապետյանը: Հանձնաժողովի որոշմամբ, պատգամավոր Հարություն Բաբայանը նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Նախարարը պատասխանել է, որ հանձնարարված է գտնել տապանաքարի ճշգրիտ տեղը` մինչդեռ մենք այն ՄԱՏՆԱՆՇԵԼ ենք: Անցել է մեկ տարուց ավելի, սակայն արդյունքներ չկան:
    
    

ԼՈՒԾՈՒՄԸ: Հասկանում ենք, որ մեր շատ անվանիների գերեզմաններ` որոնց թվում Արամ Մանուկյանինը, անխնամ վիճակում են, այս դեպքում գերեզմանաքարից բացակայում է անունը, ընդամենը հարկավոր է տապանաքարը փրկել ժամանակի կորստից` գրել անունն ու ծննդյան, մահվան թվագրությունները:
     ----------------------------------
     Կից հոդվածներ
     Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
     https://www.nidoragir.com/2019/06/blog-post_6.html
    


     Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
     https://www.nidoragir.com/2019/06/blog-post_18.html
    


     Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից
     https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html
    

To promote the post
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
| | |
929 | 0 | 0
Facebook
COMMENT.am