Երեք ԽՈԶուկերի հեքիաթը կամ քացա՛խ ախորժակներիդ
Լինո՜ւմ են, չեն լինում, (լավ կլիներ ընդհանրապես չլինեին) երեք խոզ եղբայրներ են լինում։ Մի խոզի անունը լինում է Հա՜ֆ-Հաֆ, մյուսինը՝ Մի՜ֆ-Միֆ, իսկ փոքր եղբոր անունը՝ Փո՜ւֆ-Փուֆ։ Ո՛չ մի հոգս չունեին խոզերը. ուտելիքն առա՜տ էր, կյանքը ուրա՜խ, ապրուստը՝ ժողովրդի հաշվին։ Խոզերը չէին էլ մտածում տուն կառուցելու մասին, / ես չգիտեի որ խոզերը ընդանրապես մտածում են/ ։ Ձեռք բերեց ինչ-որ ձայնագրություն-տեսաերիզներ ու գործի անցավ։ Իսկ եղբայրները ծիծաղում էին նրա վրա, որ ԿԱՅՖԸ թողած որոշել է տուն կառուցել, ՉԷ՞ ՈՐ ձմեռը դեռ հեռու է։ Որքան թոքերում ուժ կար՝ փչեց։ Տնակը պոկվեց գետնից ու օդ բարձրացավ, իսկ օդում մաս-մաս եղավ ու թափվեց ԳՐՈՂԻ ԾՈՑԸ։ Ես չգիտեի, որ ԹԱՎՇՅԱԳԱՅԼԵՐԸ խոզ տեսնելուց չեն վազում, այլ անշտապ գնում են նրանց հետևից: Եվ այսպես ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ կանգնեց տան առաջ ու հարցրեց. - Հեռացի՜ր, հեռացի՜ր, -վախից դողաց Հա՜ֆ-Հաֆը: - Ես համո՜վ չեմ, ինձ չուտես, - նվնվում էր Մի՜ֆ-Միֆը: Շա՜տ-շատ էր բարկացած ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ, այնքա՜ն, որ նույնիսկ փչել չցանկացավ ԽՈԶԵՐԻ ՎՐԱ, այլ բարձրացա՜վ-բարձրացավ ու ծխնելույզից մտավ ներս, հայտնվեց ԽՈԶԱՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ: ԹԱՎՇՅԱԳԱՅԼԸ հասկացա՜վ, որ խոզերը շա՜տ ԴԱ՛ՌՆ են՝ անպիտան ուտելու համար ու պահարանից վերցնելով քացախի շիշը լցրեց նրանց վրա, ծամե՜ց, հասկացավ, որ համը միևնույն է չի՛ փոխվում, թքեց ասֆալտի վրա ու ՀՊԱՐՏ ՀԵՌԱՑԱՎ… Հ.Գ.1 Առավոտյան, արևի ԹԱՎՇՅԱ ճառագայթների ներքո մի եզդի, թաթար, մոնղոլ, թուրքմեն թե ուղղակի քոչվոր «դերասան-մտավորական» իր ցախավել մազերով փորձում էր ասֆալտից մաքրել երեք քաղաքական կիսադիակները կամ կիսաքաղաքական դիակները… Հ.Գ.2 Երկնքից երեք խնձոր ընկավ ասֆալտին պառկած կիսաշունչ, մարդանման էակների մոտ, բայց նրանց ատամները փշրված էին ու խնձորներն այդպես էլ մնացին ասֆալտին, իսկ հեռվում նստած ԹԱՎՇԱԳԱՅԼԸ հանգիստ ժողովրդին էր բաժանում միլիոնավոր ԱՐՔԱՅԱԽՆՁՈՐՆԵՐ: ՀԵՂԻՆԱԿԻՑ Հարգելի ԸՆԹԵՐՑՈՂ, եթե քեզ թվում է թե հեքիաթն ավարտվեց՝ սխալվում ես, Դա ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ավարտվեց, իսկ հեքաթը դեռ շարունակվելու է և բնավ էլ պետք չէ վախենալ ո՛չ քաղաքական կիսադիակներից, ո՛չ էլ կիսաքաղաքական դիակներից… ԻՍԿ ԽՈԶԵՐԻ ՏԵՂԸ ՑԵ՛ԽՆ Է, ՑԵԽԱՋՈ՛ՒՐԸ, ԱՍՖԱԼՏԻՆ ՀԱՅՏՆՎԵԼԸ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է |
Abone ol ve malalelerin yayınla: