Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

20:15, perşembe, 02 temmuz, 2020
Խորամանկամիտ կնոջ յոթ հնարքները (սկիզբը՝ նախորդում)

Հարևանները նրան «Շրջազգեստավոր Չեն Պին» մականունը տվեցին: Այդ ժամանակից ի վեր, երբ նրանց գյուղացիական շրջանում կասկածելի ու խրթին գործ էր պատահում, միշտ խելքի տոպրակ Գենից էին խորհուրդ հարցնում:

Պետք է ասել, որ Գեն ամուսինները շատ համերաշխ են եղել, և նրանց միջև սերն է թագավորել: Եվ թեպետ նրանց կյանքն աղքատության մեջ է հոսել, այնուամենայնիվ նրանք կարողացել են ծայրը ծայրին հասցնել: Կինը, ինչպես ասվում է, «կարողացել է առանց բրնձի ապուր եփել ու կանեփակտավ գործել առանց կանեփաթելի»: Բայց ահա եկան խստաշունչ ժամանակներ. հայտնվեցին թափառող ավազակներ, որոնք անկարգություններ ու տարատեսակ գազանություններ էին գործում: Նրանք տղամարդկանց պարզապես սպանում էին, իսկ կանանց՝ բռնաբարում: Ընդ որում նվազ հրապուրիչ արտաքինով կանանց պղծելուց հետո նրանք նրանց հաճախ թողնում էին տանը, իսկ ուրիշ՝ ավելի գեղեցիկ կանանց, տանում էին իրենց հետ: Շուտով ավազակները նաև Ուգունին մոտեցան: Հարևան կանանցից շատերը նետվեցին Գեն Երկրորդի մոտ՝ խորհուրդ հարցնելու, թե ի՞նչ պիտի անենք:

-Այդպիսի դժբախտություններ պատահել են հարյուր տարին, նույնիսկ հազար տարին մեկ անգամ: Դրանցից գրեթե պրծում չկա, - ասաց նա:

Օդը թնդացնելով լաց ու կոծով՝ գեղջկուհիները տուն դարձան ու սկսեցին հրաժեշտ տալ իրենց ամուսիններին: Ինչ-որ մեկն ի լուր ամենքի հայտարարեց, թե ինքնասպանություն կգործի հենց այն պահին, երբ ավազակները կհայտնվեն իրենց շրջանում: Որպես թե իրենք խայտառակությանը չեն դիմանա: Գենի ամուսինը մի անգամ ասաց կնոջը.

-Ժամանակը եկավ. մենք ստիպված ենք բաժանվել ու գուցե նաև ընդմիշտ իրար հրաժեշտ տալ:

-Այո, վիճակը լավ չէ, ու կարծես թե ելք չկա, - համաձայնեց կինը: - Եթե նրանք ինձ գերեվարեն, ես խայտառակությունը չեմ հանդուրժի ու կյանքից չեմ կառչի: Բայց ես մտադիր չեմ առանց պայքարի կյանքին հրաժեշտ տալ: Կգործադրեմ իմ ամբողջ հնարամատությունն ու ճարպկությունը, կհավաքեմ ամբողջ ուժս, բայց կջանամ ինչ-որ հնար գտնել: Բայց եթե թշնամական ուժից ազատում չլինի, ես ծայրահեղ ուղին կընտրեմ: Բայց եթե ապրելու թեկուզ բարալիկ թել մնա, ես անպայման նրանցից կփախչեմ, ու մենք նորից միասին կլինենք...Ինչ վերաբերում է քեզ, ապա երբ մեր կողմերում բանդիտներն հայտնվեն, դու պետք է անհապաղ փախչես ու փրկես կյանքդ: Իսկ ինձ համար դու մի անհանգստանա...Ի՞նչ կարող ես անել, ստիպված ենք երկուսս էլ տառապել: Եթե նրանք ինձ իրենց հետ տանեն, դու ինձ մի փնտրիր, քանի որ ինձ փրկագնելու համար փողդ չի հերիքի:

Կնոջ աչքերին արցունքներ շողացին: Նա մոտեցավ սնարքին, ինչ-որ տեղից մի քանի քուրջ հանեց ու խցկեց խալաթի թևքերի մեջ: Հետո տասը պղնձյա դրամ հանեց ու դրանք տալով ամուսնուն՝ հանձնարարեց, որ գնա բուժիչ խոտեր վաճառող հեքիմի մոտ:

- Այս փողով գնիր սիչուանյան լոբի:

-Է՞դ ինչի համար, - զարմացավ ամուսինը:

-Քո խելքի բանը չէ, - կտրեց կինը: - Միայն մի բան կասեմ. դրանք ինձ խիստ անհրաժեշտ են լինելու:

Ամուսինը դարպասից դուրս եկավ, ու հենց այդտեղ նրան շրջապատեցին հարևանները:

-Դե ո՞նց է կինդ, մի նոր բան մտածե՞լ է, - հարցրեցին նրան:

Ամուսինը նրանց պատմեց կնոջ հետ իր խոսակցության մասին՝ չմոռանալով հիշատակել քրջերն ու լոբի գնելու հանձնարարականը:

-Իսկ թե նրա ինչեին է դա պետք, գաղափար չունեմ:

-Հետաքրքիր է, ի՞նչ է մտածել խորամանկ կնիկը, - գուշակել փորձեցին գյուղացիները:

Երբ ամուսինը գնումը կատարած վերադարձավ, կինը լոբին մաքրեց կեղևից, իսկ միջուկները զգեստի գոտու մեջ կարեց:

Դե ահա և վերջ: Ժամանակն է, որ դու հեռանաս, - ասաց նա ամուսնուն:

Հետո խնամքով սանրվեց, իրեն կարգի բերեց ու սկսեց սպասել:

Կարճ ժամանակ անց գյուղ խուժեց ավազակների առաջապահ ջոկատը: Ավազակներից մի քանիսը խուժեցին Գենի տուն: Նկատելով կնոջը՝ նրանք առանց հապաղելու սկսեցին նրան մաժմժել, ընդ որում նրանքից յուրաքանչյուրը ջանում էր նրան իր կողմը քաշել: Բայց այդ պահին դռան մեջ հայտնվեց մի հաղթանդամ երիտասարդ՝ հավանաբար նրանց պարագլուխը, ամենաշատը՝ երեսուն տարեկան: Պարագլխի հայտնվելուն պես բանդիտներն անմիջապես փախան: Կինն ավազակի առջև ծնկի իջավ:

Օ՜ զորավար, բացականչեց նա, - աղաչո՛ւմ եմ՝ ինձ որպես հարճ կամ նույնիսկ սպասուհի վերցրու: Պարագլուխը շտապ մոտեցավ կնոջը և օգնեց, որ նա ոտքի կանգնեի:

-Շատ կանանց եմ գերել, բայց այսպիսի գեղեցկուհու առաջին անգամ եմ տեսնում...Ինչո՞ւ անպատճառ հարճ: Եթե ուզում ես, իմ կինը կդառնաս: Միայն նկատի առ, իմ հետևից գալիս է մեր մյուս գլխավորը՝ այնպիսին, ինչպիսին ես եմ: Տեսնելով այսպիսի գեղեցկություն, նա հաստատապես կուզենա քեզ իրենը դարձնել: Այդ դեպքում դու ինձ մոտ չես հայտնվի:

-Դա դժբախտություն չէ, - բացականչեց կինը: - Ես կարձակեմ մազերս, իսկ դեմքիս մուր կքսեմ: Հենց որ նա մի հայացք գցի այդպիսի սարսափազդու կերպարանքի վրա, կհրաժարվի հետամտելուց:

Ավազակը ծափ տվեց:

-Զգացմունքի այսպիսի դրսևորում ես առաջին անգամ եմ տեսնում, - նրա ձայնում լսելի էր հավանության շեշտն ու գոհունակությունը: - Հենց որ մենք ամուսիններ դառնանք, մեր սերն է՛լ ավելի ջերմ կլինի:

Շորերը փոխելով՝ կինը լիովին կերպարանափոխվեց: Այդ ժամանակ գյուղ մտան ավազակների գլխավոր ուժերը, որոնց պարագլուխն անմիջապես ձեռնամուխ եղավ համապատասխան կանանց փնտրտուքին: Այդ ընթացքում Գենը հասցրեց փոխել իր արտաքինը, իսկ երիտասարդ պարագլուխը նրան թաքցրեց ամայացած տանն ու դուռը վրան կողպեց: Հիմա կարելի էր նրա համար չանհանգստանալ: Հարևան կանանցից նա մի քանի գեղջկուհի վերցրեց, որոնք, նրա որոշմամբ, ծառայելու էին Գենին:

-Նրանք քո սպասուհիները կլինեն, - կարգադրեց նա:

Մութն ընկավ: Երիտասարդ պարագլուխը կանանց հրամայեց ընթրիք պատրաստել: Երեկոյան ճաշկերույթից հետո, որի ժամանակ ավազակը նստել էր Գենի կողքին, ինչպես կարգն է, լվացման ծես կատարեց: Կինը, նետելով հագուստները (նա դա արեց, ինչպես երևում է, հաճույքով), անկողին մտավ: Գլխավորն արդեն կարող էր զմայլվել նրա ձյունաճերմակ մարմնով: «Գիշատիչ կատուն չաղ մուկ տեսավ: Քաղցած ճուռակը նրբագեղ հավ նկատեց»:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4643 | 0 | 0
Facebook