Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱԱԾ-ում Գ.Ծառուկյանի հարցաքննությունից մի հատված՝ հայերեն բառերով, բայց օտար լեզվով

13:14, çarşamba, 01 temmuz, 2020
ԱԱԾ-ում Գ.Ծառուկյանի հարցաքննությունից մի հատված՝ հայերեն բառերով, բայց օտար լեզվով
    
    
    

ՔՆՆԻՉ

- Պ-ն Ծառուկյան, ի՞նչ կասեք Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին Ձեր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների օգտին քվեարկելու համար, ընտրողներին կաշառք տալու ձեզ ներկայացված մեղադրանքին….


    

ԾԱՌՈՒԿՅԱՆ

- Ա՜խր պարոն Ծառուկյանը ասել է և ասո՜ւմ է, որ լիարժեք Օլիմպիական կոմիտեի նախագահի համապատասխան բարեգործությունների քաղաքական, ֆինանսական, կորոնավիրուսի հետ կապված տապալման գործընթացի այս ամբողջը շինծու և հարցրեք ցանկացած քաղաքացուց, որը բոլորը կտեսնեն:


    

ՔՆՆԻՉ

- Ճիշտն ասած, չհասկացա՛:


    

ԾԱՌՈՒԿՅԱՆ

- Տղա ջա՜ն, դու ի՞նչ ես ավարտել:


    

ՔՆՆԻՉ

- Համալսարանը:


    

ԾԱՌՈՒԿՅԱՆ

- Բա ի՞նչ գործ ունես քննիչ ես աշխատում:


    

ՔՆՆԻՉ

- Ես իրավաբանականն եմ ավարտել:


    

ԾԱՌՈՒԿՅԱՆ

- Քո իրավաբանական ցա՜վն էլ տանեմ, այ օրինակ ԲՀԿ-ի Գևորգը…որ մի ծաղկով գարուն չի գա:


    

ՔՆՆԻՉ

- Ո՞ր Գևորգը, Գևորգ Մարզպետունի՞ն:


    

ԾԱՌՈՒԿՅԱՆ

- Ա՜խր Ծառուկյանի ինչի՞ն է պետք հաապատասխան հայրանունները, որը միշտ եղել է հեղափոխության կողքը…


    

ՀԵՂԻՆԱԿ

Այ այսպես էլ մինչ հեղափոխությունը ապրել ենք, ասես դոդի բախչում՝ համապատասխա՜ն, շինծո՜ւ, բայց …

անկեղծ ասած քննիչը մեղքս եկավ, դժվար թե իր իրավաբանական կրթությամբ հասկանար մեկին, որը խոսում է հայերեն բառերով, բայց օտար լեզվով, ուստի ստիպված բաց թողեց - հույս ունենալով որ միգուցե գտնի շինծու հեղինակի համապատասխան բացատրական լիարժեք բառարան…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6116 | 0 | 0
Facebook