Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱՎ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿԻՉԻ ԴԻՐՔԵՐԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱՔ․ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԻՐԱԿԱՆ ՏԵՐ ՈՒՆԻ

21:03, cuma, 26 haziran, 2020
ԲԱՎ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿԻՉԻ ԴԻՐՔԵՐԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱՔ․ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԻՐԱԿԱՆ ՏԵՐ ՈՒՆԻ


     ԲԱՎ Է ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿԻՉԻ ԴԻՐՔԵՐԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱՔ․ ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ԻՐԱԿԱՆ ՏԵՐ ՈՒՆԻ
    
     ԺՈՂՈՎՈՒՐԴ ՋԱՆ ԱՅՍ ՓՈԹՈՐԿՎԱԾ ՕՐԵՐԻՆ, ԵՐԲ ՄԻ կողմից մեր երկրին պատուհասած կորոնավիրուսն է, մյուս կողմից էլ ազգի տականքները Վանեցյանի գլխավորությամբ համախմբվում են հեղաշրջում իրականացնելու մտադրությամբ, որը շատ մտահոգիչ է, թեև վստահ եմ, որ ժողովուրդը Վարչապետի թիկունքին է և թույլ չի տա որևէ ոտնձգություն հեղաշրջման․․․ այս մտքերիս հետ էի, երբ ֆեյսբուքում պատահական աչքովս ընկավ Ժիրայր Սեֆիլյանի Ֆեյսուքյան կոչը․․․

     «Սիրելի հայրենակիցնե՛ր
     Հանկարծ չհուսահատվեք տեղի ունեցող բացասական գործընթացներից։Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։Միասնաբար չենք թողնելու, որ օտարին ծառայող կեղեքիչները զավթեն մեր երկիրը և ստրկացնեն մեզ։Հայության և Հայաստանի վերածննդի ժամանակն է» ․․․Կարդացի և խորը հիասթափություն ապրեցի, մի քանի կոմենտ գրեցի այդ հայտարարության տակ, բայց դեռ
     խաղաղված չեմ, քանզի այս հայտարարությունը և մոբլիզացիայի կոչը մեր վարչապետի դեմ է և բացառված չէ իրենց նպատակին հասնելու համար չխորշեն անգամ միանալ Վանեցյաններին, չէ՞ որ նա էլ «թունդ հայրենասեր է», , , ցավում եմ, որ անմնացորդ վստահել եմ Սեֆիլյանին և տարբեր ժամանակներ 8 հոդված եմ գրել ի պաշտպանություն նրան, անգամ միանալով Երվանդ Մանարյանին «բաց նամակ» ենք գրել Արամ վեհափառին, որ միջնորդի Ժիրայր Սեֆիլյանը ստանա Հայաստանի քաղաքացիություն․․․միայն ասեմ այդ «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ» -ում եղածների մեծ մասն աբիժնիկներ են ու ընդամենը աթոռի կռիվ են տալիս, ուղղակի Սեֆիլյանի հեղինակությունն են օգտագործում․․․Սեֆիլյանը պետք է ժամանակին սթափվի, կանգ առնի․․․Սասնա Ծռերը 2016-ին ՊՊԾ գունդի գրավման ժամանակ էլ օգտագործին Սեֆիլյանին, որ այդ քայլին գնացել են իբր Սեֆիլյանին բանտարկությունից ազատ արձակելու համար, , , Թեև ես ՊՊԾ գունդը գրավման առաջին իսկ րոպեից հարայ եմ գցել, հազար ու մի արդարացնող հանգամանքներ գրառել, որ դա բողոքի ՃԱՐԱՀԱՏՅԱԼ քայլ է եղել, բայց իմ մեջ առ այսօր էլ դատապարտել եմ, որ դա իրականում անմտածված, տղայական քայլ էր, քանզի իրենց այդքան խելացի համարողները նախքան այդ քայլին դիմելը առաջինը պետք է ուսումնասիրեին աշխարհում տեղի ունեցած նմանատիպ հարյուրավոր դեպքեր, որտեղ բոլոր դեպքերում պատանդ վերցնողն հենց ինքն է պատանդ դառնում վերջում և հանձնվում․ սկսած ծովահեններից․․․
     Այսօր «Սասնա ծռեր համահայկական շարժումը» հայտարարություն է տարածում, թե առայժմ չեն պահանջում վարչապետի հրաժարականը, իսկ Սեֆիլյանը հայտարարություն է տարածում «Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը։Եկել է ժամանակը, որ ազգային-ժողովրդավարական ուժերը վերցնեն պետության ղեկը և երկիրը դուրս բերեն այս աղետալի վիճակից։Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների։» նման մոբլիզացիայի և վճռական գործողությունների պատրաստվելու կոչեր եք անում, որ երկրի ղեկը ձեր ձե՞ռքն անցնի․․ Սեֆիլյան միայն ասեմ, որ ձեր այս հայտարարությունը ժողովրդի կողմից ընկալվում է անշնորհակալ մարդու՝ ոտող ուրացողի գրառում․ մարդու, որին ձեռք են մեկնում փոսից հանում, դուրս գալուց հետո աշխատում է փոսը գլորել իրեն փրկողին․․ սա ոչ միայն քեզ այլ՝ ողջ սասնա ծռերին է վերաբերվում, , ,
     Սեֆիլյան ձեր գրառման մեջ նշել էիք, թե «Արդեն անցել ենք պայքարի ճանապարհի մեծ մասը» այդ ո՞ր պայքարի ճանապարհի մասին է խոսքը․ ՊՊԾ գունդը գրավելու՞․ ես քաղաքական դաշտում ձեր կողմից ուրիշ պայքար չեմ տեսել, բացի ազատությունում հայտնվելուն պես սկսեցիք Նիկոլի ոտքի տակը քանդել․․․ անգամ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ գայլի հուղարկավորությունը վերածեցիք հականիկոլական քարոզի․ աշնան արևի տակ դրված էր դագաղը, բայց դուք չէիք շտապում հողին հանձնել․ Վարուժան Ավետիսյանն ու Թամար Հովհաննիսյանը հականիկոլական ծավալուն դամբանականներ էին նախապատրաստել․․․ անգամ մահացած ձեր ընկերոջ հուղարկավորությունն օգտագործեցիք Նիկոլին վարկաբեկելու համար․․․Ինչու՞, Նիկոլի ո՞ր մեղքի համար, որ ձեզ ազա՞տ արձակեց, չթողեց, որ ամեն մեկդ ամենապակասը 5-6 տարի շալակեիք․ թեև ձեր այդ անմտածված քայլը 3 անմեղ կյանքեր խլեց․․․ո՞նց չասեմ, որ Նիկոլի հացի մեջն աղ չկա․ ում յուրային ճանաչեց, հենց նրանք էլ դավեցին․ սա իմիջայլոց․․․ հիմա կրկին ի՞նչ եք ծրագրել, որ «Պատրաստ եղեք մոբիլիզացիայի և վճռական գործողությունների» կոչեր եք հնչեցնում․ որից արյան հոտ եմ առնում․․․ի՞նչ վճռական գործողություններ, ու՞մ դեմ․ զինված ապստամբությա՞ն․ Ժողովրդին հարցրե՞լ եք, ուզում են, որ դուք գաք իշխանության, թե ոգևորվել եք վանեցյանով, ինչպես Ծառուկյանը դուխ առավ և պահանջեց Նիկոլի հրաժարականը, բայց տեսաք չէ՞ ինչ եղավ․․․ներկայանալով իբր «ազգային-ժողովրդավարական ուժեր», ինչու՞ է ձեզ թվում, թե Նիկոլը ապազգային է և ոչ ժողովրդավար․ ինչո՞ւ եք ժողովրդին մոլորեցնում, հերոսին չի սազում ․․․ Սեֆիլյան ի միջայլոց չեմ կարող չասել, որ շրջապատված եք ամբիցիոզներով, աթոռի համար կռիվ տվող աբիժնիկներով, ովքեր հեղափոխությունից հետո մեծ ախորժակ ունեին պորտֆելներ ստանալու, հուսախաբ եղան և անցան Նիկոլին վարկաբեկելու գործին․․․Սասնա ծռերի ՊՊԾ գնդի գրավումը իշխանություն զավթելուն էր միտված, բայց շատ անհաջող, անգրագետ էր ծրագրված․ իրենց թվաց, թե այդ քայլով ժողովրդին ոտքի կհանեն, իրենց փոխարեն ժողովուրդը կհամախմբվի, Սերժի իշխանությունը կտապալվի և իրենք դուրս կգան հաղթանակած ու կգրավեն երկրի ղեկը, սակայն իրենց հաշվարկների մեջ սխալվեցին, և հենց իրենք էլ դարձան պատանդ, խլելով 3 հայ մարդու կյանք․․․հիմա ինչու՞ է ձեզ թվում, թե Նիկոլի կառավարությունը ձեր հրաժարականի պահանջից հետո վայր է դնելու իր լիազորությունները․ բայց չգիտե՞ք որ ժողովրդի գերակշիռ մասը ձեզ չի վստահում, եթե վստահեր, ապա հիմա խորհրդարանում կլինեիք․ այսօր ժողովուրդը տեսնելով ձեր այս վերաբերմունքը մեր լեգիտիմ վարչապետի հանդեպ էլ հույս չունենաք, որ գալիք խորհրդարանական ընտրություններում ձայներ կհավաքեք․․․ինձ համար արդարությունը գերագույն արժեք է, իսկ ով ոտնձգություն կանի իրենց ամբիցիաները բավարարելու համար դուրս գալ Մեր վարչապետի դեմ, թեկուզ ինչքան էլ հարգեմ, ինձ համար արդարությունն ամեն ինչից վեր է․․․ չեմ կարող չասել, որ Սեֆիլյանի թիմում ամբիցիոզների պակաս չկա․․․ ովքեր Նիկոլից ավելի խելացի ու բարձր են դասում իրենց, , , այսօր Մեր երկրի ղեկին ունենք ազնիվ, նվիրյալ վարչապետ, իսկ «Սասնա Ծռեր համահայկական շարժում» -ը կոչ է անում մոբլիզացման և վճռական գործողությունների, հարկ է որ իշխանություններն զգուշանան․ հատկապես ԱԱԾ-ն․․․
     Հիմա ո՞նց չասեմ․ «որոշել եք հայի արյունո՞վ ձեռքներդ տաքացնեք» չլինի թե ՊՊԾ գնդի գրավման նման մի անմտածված ծուռ քայլ էլ այս անգամ եք որոշել իրականացնել․ երևի մոռացել եք, որ սերժի ժամանակները չեն և վաչապետի դեմ ծրագրվող որևէ քայլ ժողովրդի կողմից խիստ դատապարտման է արժանանալու․․․
     խելացի մարդը Նիկոլն էր, որ կարողացավ ժողովրդին առաջնորդել ու հաղթել, հիմա բոլորն իրենց Նիկոլից ավելի խելացի ու նվիրյալ են ձևացնում․ խելացի մարդն այս վարակի օրերին, երբ ռևանշիստներն համախմբվել են ռուսաստանի լրտես․ ԿԳԲ-իկ Վանեցյանի շուրջը, ուզում են հեղաշրջում իրականացնել, Սեֆիլյան նման հայտարարություններով հանդես գալը ապազգային քայլ է․ ռևանշիստների ջրաղացին ջուր լցնող․ ժողովրդին քաղաքացիական պատերազմի մղող․ Սթափվե՛ք, դուք ոչ թե Նիկոլի դեմ եք դուրս եկել, այլ ժողովրդի․․․
    
ՎԵՐՋՈՒՄ ԱՍԵՄ․

չեմ կարծում, որ Սեֆիլյանը պետականամետ չէ, բայց այս պահին նման հայտարարություն անելով ջուր է լցնում վանեցյանների ջրաղացին․․․ և ասեմ, որ Սեֆիլյանի շուրջը համախմբվածների մեջ շատ քոչարյանականներ կան․ մեկը՝ Ալբերտ Բաղդասարյանը, որ հայտարարեց․ «Քոչարյանը քաղհալածյալ է» այս ֆոնին այս հայտարարությունը շատ համահունչ է․ թքած ունեն ժողովրդի կարծիքի վրա․ մի անմտածված քայլ էլ այս անգամ կանեն ինչպես ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ու ժողովրդին կգցեն կրակի մեջ․ հետո ինչ կլինի, թող լինի, ինչպես այդ օրերին․․․ նման հայտարարությունները ողջունողները ծախված մարդիկ են, ովքեր Սեֆիլյանի մոտ կարող են տպավորություն ստեղծել, թե իրականում հայրենասերներ են, իրենց թիկունք կկանգնեն․ բայց իրականում աշխատում են երկրում անկառավարելի վիճակ ստեղծվի․․․հայրենիքի համար իրական մտահոգովղները հասարակ ժողովուրդն է, որ աթոռի, պաշտոնի կռիվ չի տալիս և երկրի փրկությունն էլ տեսնում է վարչապետի թիկունքին ամուր կանգնելով և բոլոր նրանք, ովքեր վստահում են ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․ և դուրս կգան բոլոր նրանց դեմ․ ովքեր կփորձեն ժողովրդի մեջ անվստահության սերմեր սփռել Նիկոլի հասցեին․․․ իսկ Սեֆիլյանին առաջ մղած խմբում շատ ԱՄԲԻՑԻՈԶՆԵՐ կան, ովքեր հեղափոխության առաջին օրերին Նիկոլի կողքին էին "անուններ չթվեմ" հետո պաշտոններ չստանալով դարձան աբիժնիկներ․ հիմա համախմբվել են այդ խմբում և իրենց գիտունիկի տեղ դրած Նիկոլի սխալներն են հաշվում․․․ բայց չգիտեն, որ այդ հայտարարություններով չեն կարող Նիկոլի հանդեպ Ժողովրդի ունեցած սերն ու հավատը սասանել․ սթափության կոչ եմ անում․ դուք մոռացել եք, որ հեղափոխություն է եղել և ժողովուրդն իր ընտրյալն ունի, մի իջեք ռեժիմի Շարմազանովի, Աշոտյանի, Վանեցյանի մակարդակին․․․ ձեզ Նիկոլից ավելի շատ տրամաբանող, ազնիվ, հայրենասեր մի ներկայացրեք․ թողեք թող վարչապետը հանգիստ աշխատի, մի խանգարեք․ այսքան բան․․․


     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5384 | 0 | 0
Facebook