Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ստնտուների սուրբ տիրուհին ու ստինքների սուրբը

17:15, cuma, 26 haziran, 2020
Ստնտուների սուրբ տիրուհին ու ստինքների սուրբը

Ագաթան համարվում է Մալթայի, Կատանիայի և Սիցիլիայի հովանավոր սուրբը:


    

Փետրվարի 5-ին կաթոլիկ եկեղեցիներում նշվում է Ագաթայի հիշատակի օրը: Այդ օրն օրհնում են հացը, աղը և ջուրը, որոնք, ըստ հավատալիքի, տունը պահպանում են հրդեհից: Սիցիլիացիներն հավատում են, թե այդ օրն օրհնված հացն օժտված է մարդու միջից դևերին հեռացնելու զորությամբ:

Կատանիայի Մայր տաճարն օծվել է ի պատիվ սուրբ Ագաթայի:

Արմավենու ճյուղը և բոցավառվող ջահը համարվում են Ագաթայի խորհրդանիշները:

Ագաթան համարվում է ստնտուների սուրբ տիրուհին, ստինքների սուրբը: Եվ ուրեմն նրա հիշատակը պատվելու համար սիցիլիացիները ճաշակում են ստինքների նմանվող կարկանդակներ:

Սան Մարինո գաճաճ պետության պետական պարգևը «Սուրբ Ագաթա» շքանշանն է:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4319 | 0 | 0
Facebook