Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՌՅՈՒԾասեր երկիր Հայաստանս

10:36, salı, 23 haziran, 2020
ԱՌՅՈՒԾասեր երկիր Հայաստանս
    
    
    

Իրոք որ առյուծասեր մեր երկրում առյուծներ չկան, բայց արի ու տե՜ս, որ

. մեկն իր տանը առյուծ է պահում ու իրեն թվում է թե ինքն էլ է առյուծ

. մեկը գնում է առյուծ է սպանում ու վրան նստած նկարվում, կարծելով, որ դարձավ առյուծ

. մեկին սբխեչի ուլի խաշլամա արած սիրտ են տալիս, ասում են առյուծի սիրտ է, սա էլ ուտում է ու կարծում, որ առյուծի սիրտ է կերել ու հավերժ լինելու է ՍԴ նախագահ

. մի տարօրինակ առյուծ էլ ԿԱՐ տուշոնկա էր ուտում - դարձավ մուկ (մարդ չգիտի խնդա թե լա)

. մեկն էլ իրան լուսավոր առյուծ է կարծում, բայց մի հատ «սթից» թաթալոշի չդիմացավ

. մեկն էլ նապաստակի նման եսիմ որտեղ թաքնված լայվեր է մտնում չհասկանալով, որ ինքը ո՛չ թե առյուծ է այլ առյուծի չիշիկ - միշիկ

. ԲՀԿ-ում մի հատ էլ էգ առյուծ կա, որին անընդհատ ասում են ԴՈՒ ՍՈՒՍ…բայց դե էգ առյուծը բաշ չի ունենում (տնաշենը գոնե քաչալանար)

. մեկն էլ առյուծի ուսադիրներ է նվեր ստացել բայց խոսելիս վախից լեզուն փաթ է ընկնում

. պորտաբույծ օղորմածիկներն էլ էին իրենց առյուծ կարծում, բայց հիմա որտե՞ղ են նրանք՝ Նուբարաշենի աղբանոցում - որտեղ որ պետք է լինեին

----------------------------------------------------------------------------------------------------

Տո՜ ա՛յ ձեզ առյուծ կարծող ողորմելիներ, ՈւՇՔԻ ԵԿԵՔ,

առյուծի սիրտ չունեք հասկանալի է ու փաստ,

բա աչքե՞ր էլ չունեք, որ չեք տեսնում թե ԱՌՅՈւԾՆ ով է այս երկրում, որը թույլ չի տա, որ ԱՌՅՈՒԾասեր երկիր Հայաստանս լինի

քոչաերկիր

սերժաերկիր

դոդաերկիր

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5254 | 0 | 0
Facebook