Durun lütfen yüklemiyor...

Makaleler

, , ԱՍՏԾՈւՆԸ՝ ԱՍՏԾՈւՆ, ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ, ,

12:00, cumartesi, 20 haziran, 2020
, , ԱՍՏԾՈւՆԸ՝ ԱՍՏԾՈւՆ, ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ, ,

ԱՍՏԾՈւՆԸ՝ ԱՍՏԾՈւՆ, ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ


    

Մարդ կա՝ փողին փող չի ասում,

Նրան ձեռքի կեղտ է կոչում,

Մարդ կա՝ փողին հույսը դրած՝

Միալարի պարտք է վերցնում:


    

Ով փող ունի՝ պարտք է տալիս,

Ով վերցնում է՝ գերի դառնում,

Դե ո՞նց ասեմ՝ սուտ չլինի,

Հենց փողով են քեզ ճանաչում:


    

Սա հենց էնպես քեզ չի տրվում,

Հենց ուզեցիր՝ նա քեզ կասի.

, , Էս աշխարհի շարժիչ ուժը ես քեզ տվի,

Մարդ ես էլի, կհասկանաս, որ փրկեցի:


    

Քո ուզածդ՝ ժամանակին վայելեցիր

Ու բոլորին վերևներից դու նայեցիր,

Հեչ ասացի՞ր, թե ինձանով

Կյանքդ փրկիր ու ապրեցիր, , :


    

Մա՛րդ արարած, մի բան մտքումդ լա՛վ պահիր,

Թե սատանան այս աշխարհում

Առաջինն էր, որ հասկացավ

Չարիքների բուն արմատը,

Ստեղծեց մի զենք չարաբաստիկ

Ու անունն էլ դրեց դրամ,

Որ առաջին ադամական հայոց լեզվով

Մարդը չափվի հենց այդ գնով.

Երբ որ կարդաս դրամ բառը դու աջից ձախ՝

Կհասկանաս, թե ինչով ես գնահատված:


    

Այդ օրվանից մինչև այսօր

Մենք գերի ենք դարձել փողին,

Ամեն ինչում ու ամեն տեղ

Նա իր դերն է միշտ կատարել.

Գերել մարդկանց, վեր բարձրացրել,

Հետո վերից ցած է գցել:


    

Բայց կա մի բան բոլորից վեր,

Որ այս գյուտին ճիշտ հակառակ՝

Դա հավատքն է առ Տեր Աստված:

Թե հավատաս՝ այլ կերպ կապրես,

Օրվա հացդ կապահովես,

Ոչ թե միայն հացով կապրես,

Այլև խիղճդ մաքուր կանես,

Կապրես խաղաղ, հոգսից հեռու,

Կարևորը՝ պարտքից ազատ:


    

, , Մենք ամենքս հյուր ենք կյանքում,

Հերթով գալիս, անց ենք կենում, ,

Լավ է ասված՝ անց ենք կենում, ոչ թե մեռնում:

Մտածու՞մ եք երբևիցէ ուրկի՞ց եկանք, ու՛ր ենք գնում:


    

Թե այս աշխարհի իշխան սատանան

Լայն ճամփա բացած

Դրամով մարդկանց դժոխք է տանում,

Արարիչն Աստված խոստում է տվել՝

Արդար քրտինքով իր հացն վաստակած,

Հիսուս Քրիստոսով մեղքից ազատված

Մեղավոր մարդկանց՝

Հարուցյալ մարմնով երկնային դրախտում

Ապրել հավիտյան:

Ք.Երևան - 16.06.2020

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3415 | 0 | 0
Facebook