Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ․․․

20:33, perşembe, 18 haziran, 2020
ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ․․․


    
     ՓԱՇԻՆՅԱՆ ՋԱՆ ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ, ՄԵՆՔ ՔԵԶ ՀԵՏ ԵՆՔ․․․
     Գագիկ Ծառուկյան և ԲՀԿ- ականներ

     և դու՞ք իմ վարչապետի վրա կոմպրոմատներ հավաքողները, թե երկիրը վատ վիճակի մեջ է, վարչապետը ձախողել է բոլոր ոլորտներում, հատկապես կորոնավիրուսի հետ կապված, ․․․Ծառուկյան հիշեցնեմ ձեզ, որ ի սկզբանե հենց դուք դեմ դուրս եկաք երկրում «արտակարգ դրություն» հայտարարելուն, ավելին, դուք հայտարարեցիք, որ ձեր աշխատողների հարկադիր պարապուրտի համար պետական բյուջեից պետք է վճարվի, դուք, որ միլիարդներ ունեք․ հետո տեղեկացանք, որ ձեր շատ աշխատակիցների, ովքեր օրավարձով էին աշխատում, գրանցում չունեին, աշխատանքից ազատել էիք․ դուք, Հայաստանի եղած-չեղածը ձեզանով եք արել․ որտեղ ձեռ ես տալիս ասում են․ սա Գագիկ Ծառուկյանինն է․ բոլորդ էլ գիտեք Չախչախ թագավորի հեքիաթը, և հեքիաթի աղվեսն ո՞վ էր, որ Ծառուկյանին դարձրեց այս ամենի տերն ու տիրականը․ և իր ունեցվածքի կեսը գրանցեց Ծառուկյանի անունով․ հեկտարներով հողեր, գործարաններ, հանքեր, կազինոներ․․․ տարիներ շարունակ պետության հարկերը չմուծելու հաշվին միլիարդներ դիզելով, ժողովրդին իր եղածից փշրանքներ ողորմություն բաժանելով բարերարի համբավ հանելով, հիմա ի՞նչ իրավունքով եք Նիկոլին մեղադրանքներ ներկայացնում ձախողումների մեջ, իմիտացիա ստեղծելով, որ ժողովրդի համար այդքան մտահո՞գ եք ու գիտեք թե հավատացի՞նք․ հատկապես ԱԱԾ-ի հայտնաբերած ձեր միլիոնների ցանկը հրապարակելուց հետո, գոնե պետք է խոհեմություն ունենայիք, լռեիք, չմոտենայիք ազգային ժողովի ամբիոնին Նիկոլի ձախողումները թվարկեիք․ հատկապես տնտեսականը, հատկապես այս կորոնավիրուսի պայմաններում, որ աշխարհի գերտերությունների տնտեսություններն են կաթվածահար վիճակում․ դուք այն ժամանակ իրավունք կունենայիք Նիկոլին դատապարտել, քննադատել, երբ կոմպրոմատ կունենայիք Նիկոլի դեմ, որ իր պաշտոնավարման ընթացքում կոռուպցիայի մասնակից է եղել, հարստացել է, օֆշորներում միլիոններ է թաքցրել․ իր համար դղյակներ է կառուցել․ նման ապացույցներ չունեք չէ՞․ ուրեմն գիտցեք, որ ժողովուրդը ձեր ունեցվածքը տեսնելով ինչու՞ պետք է չվստահի իր ազնիվ վարչապետին․ բա ժողովրդի մասին այդքան «մտահոգվողը» 40 միլիարդ պետական հարկերից կխուսափե՞ր, այսքան հարստություն կդիզե՞ր․ եթե մեծ դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը մի հրաշքով կենդանություն առներ ու տեսներ ձեր ունեցվածքը, կմոռանար Զամբախովների մասին․ ակամայից հիշեցի Զամբախովի մենախոսությունը «էս աշխարհքը մեղրի կարաս է.ով շերեփը ձեռին' մեկին դեսը կու բոթե, մեկելին դենը, ու շատ փային ինքը կու փախցնե, ղոչաղը նա է, անունն ու պատիվն էլ նրանն է.ամա ով հպարտ Օսեփի պես բոլորքը կու կանգնի ու հերթին կու մնա, դառավ իշի մարտիրո՜ս» հիմա դուք մեղրի կարասի տերն եք, այսինքն մի քանի կարասների․ շերեփն էլ ձեր ձեռքին, իսկ ժողովուրդն էլ Օսեպի պես կարասի կողքերն է պտույտ տալիս, թե ե՞րբ ողորմություն կանեք, որ կարասի կողքերից ծորացող մեղրից թույլ տաք մի փոքր լիզեն․․․Նորօրյա Զամբախով հիմա դուք այնքան մտահո՞գ եք ժողովրդի վիճակով, թե՞ կաշիդ փրկելու համար ամբիոնից ճառում եք, որպիսզի երկրում խուճապ առաջացնեք, հայտարարում եք, որ 3 ամսից սով է լինելու․․․այդքան մի՛ մտահոգվեք Ծառուկյան մեր վարչապետը թույլ չի տա ժողովրդը սովի մատնվի․ բա ձեր, Քոչի, Սերժիկի, Միշիկի, Տարոնի և մյուսների թալանածները ժողովրդինը չէ՞, բա վերջերս ընդունված «Ապօրինի հարստացման գույքի բռնագանձման օրենքն» ինչի՞ համար ընդունվեց․․․այնպես որ հանգստացեք․ բա գիտեիք Նիկոլը թողնելու է, որ ժողովուրդը սովի՞ մատնվի․․․ժողովրդին սիրողը այդքան չէր թալանին․․․Պարզ է Ծառուկյան ԲՀԿ- կուսակցությունը ինչ նպատակների եք ծառայեցնում․ ու պատահական չէ ձեզ երդում կերածները չէին կարող անմնացորդ թիկունք չկանգնեին․ բա նրանք կոչված են ձեր ունեցվածքը պետությունից թաքցնելու, պաշտպանելու համար, , ,
     Բա այդքան ունեցվածք ունեցողը Վանեցյանի խելքին կընկներ ու դուրս կգար մեր վարչապետի դե՞մ, բա Վանեցյանի պարանին խո՞տ կդնեին․ գիտենք ինչու միացաք Վանեցյանին․ դուք դեռևս 2015-ին դուրս եկաք փողոց հեղաշրջման․ ասեմ, որ ձեզ ժողովրդի աղքատ վիճակը չէր էլ հետաքրքրում․ դուք պայքարում էիք Քոչարյանին իշխանության բերելու, բայց մի գիշերվա մեջ Սերժն այնպես ահաբեկեց, որ առավոտյան հանդես եկաք քաղաքականությունից հեռանալու հայտարարությամբ և ԲՀԿ-ի նախագահ կարգեցիք Նաիրա Զորհաբյանին․․․Դուք 2018-ին հենց այնպես չմիացաք Հեղափոխությանը և երևի շատ ջերմ հարաբերություններ ունենայիք նոր կառավարության հետ, եթե չձերբակալվեր Քոչարյանը․ուզում եմ ասել, որ Վանեցյանին միանալը ևՆիկոլի կառավարության հրաժարականի պահանջը այս կորոնավիրուսի վարակի պահին, դարձյալ ձեր մեջ հույսեր արթնացան, որ կկարողանաք պղտոր ջրում ձուկ որսալ, Վանեցյանի օգնությամբ հեղաշրջում իրականացնել, ազատել Քոչին և իշխանության բերել․Ծառուկյան նպատակներդ նենգ էին, որը բումերանգի էֆեկտ ունեցավ․Փառք Աստծո ԱԱԾ-ի նորանշանակ պետ Արգիշտի Քարամյանը գործեց շատ արագ և պրոֆեսիոնալ․կանխեց ձեր կազմակերպած դավադրությունը՝ հեղաշրջման փորձը, որին մասնակցելու էին, ՀՅԴ-ը, ՀՀԿ-ն ու էլի շատ ծախված աբիժնիկներ․․․Ծառուկյան գիտենք ում համար միացար վանեցյանին․դու քո խելքից քաշվեցիր․նա քեզ օգտագործեց․քո ձեռքով փորձեց շագանակներ հանել կրակից․
     Իսկ վարչապետի հրաժարականը պահանջող Վանեցյանը, որը ԶԼՄ-ներում մեր վարչապետին ամբարտավանը է անվանում, ռուսական ԿԳԲ-ին ծառայող, Կադիրովի ընկերը, այդ Սերժի լրտեսը, որը պարտակեց Սերժի և մաֆիայի թալանը իր բարբաջանքների և այս ամենի համար այդ լալոշը պատասխան է տալու․ թող հերթի կանգնի․ հատկապես ԱԱԾ-ի արխիվի անհայտացումի և Կուտոյանի սպանության համար․․․Խնդրանքս ԱԱԾ-ին․ Զգույշ եղեք որ երկիրից չճողոպտի․․․ Նախ գեներալի ուսադիրները պետք է պոկվի․ ո՞վ է տեսել ժողովրդի դավաճանը, երկրում հեղաշրջում նախապատրաստողը գեներալի ուսադիրներ կրի ու նման անպատիվը հպարտանա իր չեղած պատվով․ ՍԻՐԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ․ ՁԵՐ ՍԽԱԼԸ ՈՒՂՂԵՔ․ ՍԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ Է․․․
     Աշխարհով մեկ ուրախ եմ, որ ունենք ազնիվ, նվիրյալ վարչապետ․ ապրում է համեստ կյանքով․ չունի օֆշորներում գրանցված միլիոններ, չունի գործարաններ, հանքեր, կամ հողակտորներ, այլապես ԲՀԿ-ականները բռնվելու տեղ կունենային իրենց առաջնորդին արդարացնելու համար․․․մի ամբողջ խմբակցություն է պահում Ծառուկյանը, որ իր բիզնեսին կպնող չլինի, բայց չհաջողվեց, չկարողացան Նիկոլին իր բռնած ճամփից շեղել, հետը լեզու գտնել․ իր խոսքի տերը եղավ․ որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» և ինչպես տեսնում ենք․ հերթով-կարգով․
     Փաշինյանն իր բարության, համբերատարության հանդուրժողականության համար շատ բացթողումներ ունեցավ այս 2 տարիներին, բոլորս էլ գիտենք, ու դժգոհ էինք․ բայց հեղաշրջման փորձը սթափեցրեց վարչապետիս․ եկել է պահը սրբագրելու երկիրը թավիշով կառավարելու մոդելից․ Փառք Աստծո սկիզբը դրված է․ մի բան, որ ժողովուրդը վաղուց էր սպասում․․․ որ ասում եմ ժողովուրդ, ի նկատի չունեմ Ծառուկյանի համար փողոց դուրս եկածներին, ում կամ ստիպողաբար են բերել, կամ էլ իրենց աշխատատեղերը չկորցնելու մտավախությունից հարկադրված փողոց դուրս եկածներին․․․ հուսամ շուտով Սերժի հերթն էլ կգա, երբ ավարտին հասցվեն Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ ապրիլյան պատերազմի հետ կապված հանձնաժողովի հետաքննությունները․ քանզի օդի մեջ կախված հարց է․ ու՞ր են կորել և՛ Քոչի, և՛ Սերժի ժամանակ բյուջեից բանակին զենքի համար հատկացված միլիոնները, որ մեր զինվորները ստիպված եղան կռվել 80-ականների զենքով․ 2 տարի է Ժողովուրդը սպասում է, որ իրեն թալանողները պատժվեն և թալանածները ետ բերվեն բյուջե, որ և թոշակները բարձրանան, և աշխատավարձերը ու հատկապես մեր բանակը հզորանա․․․այնպես որ 30 տարի թալանված երկիր է ժառանգել Նիկոլը, որոնց հեղինակներին պետք կուլակաթափ արվեն․ որից ամենագլխավոր թալանչիներից մեկն էլ դուք եք Ծառուկյան, դուք որ այդքան շատ եք սիրում ժողովրդի անունից հանդես գալու, բայց ինչ տեսավ ժողովուրդը, դժվար թե այսուհետ հավատա, , ,
     ԻՄ ԿՈՉՆ ԵՄ ՈՒՂՂՈՒՄ
     բոլոր ազնիվ մտավորականներին, ժողովրդիս գիտակից մասսային, ամուր թիկունք կանգնեք մեր վարչապետին, մերժե՛ք տարիներ ի վեր ձեզ կողոպտած ազգի տականքների վերադարձը․ այսօրվա մեզ պատուհասած վիճակից դուրս գալու՝ինչպես կորոնավիրուսին, այնպես էլ ներքին թշնամուն հաղթելու համար պետք է ունենանք հայրենիքին նվիրյալ, անկաշառ, գիտակից հասարակություն․ ուրիշ ճանապարհ չեմ տեսնում, չկա․․․, որպեսզի կերտենք իրական անկախ, հզոր երկիր Հայաստան․․․
     ***
     Հավաքական ուժն է ազգի գաղափար միշտ անմեռ, Փրկությունն ա՛յս է հայի, միակ ճանապարհը մեր․ Ողորմություն ումի՞ց հայցենք, որ պաշտպանի դավերից
     Մեր կռիվը պետք է կռվենք, սա եկած է դարերից․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4778 | 0 | 0
Facebook