Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՏՈՒՄ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՏԵՍԱԿԸ

19:38, perşembe, 11 haziran, 2020
ԱՏՈՒՄ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՏԵՍԱԿԸ
    

     ԱՏՈՒՄ ԵՄ ՄԱՐԴՈՒ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ՏԵՍԱԿԸ
     Պավել Մանուկյան ձեր և ձեր տղայի դիմակ չկրելը Նիկոլի՞ն է վնաս, թե՞ ժողովրդին, կամ ձեր այդ պահվածքով այն էլ այս օրերին, երբ ամբողջ աշխարհն է դիմակ կրում և չկրողները մեծ տուգանքներ են մուծում․․․ ՉԳԻՏԵՄ, ԻՆՉՈՒ՞ ԵՔ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՌԵԼ նԻԿՈԼԻՆ․ այսօր, երբ Վանեցյաներն ու Ծառուկյանները, բոլոր ռևանշիստները դուրս են եկել Փաշինյանի դեմ, ի՞նչ եք ուզում ասել, որ նրանց կողմնակիցնե՞ր եք․ նրա՞նց եք ձայնակցում․․․ՊՊԾ գնդի գրավման առաջին րոպեներից ես թիկունք եմ կանգնել ձեզ․․․ ձեր փակի տակ եղած ժամանակ բազում հոդվածներ ու ստատուսներ եմ գրել Սերժի դեմ, բայց դուք ի՞նչ արեցիք․ Նիկոլի շնորհիվ ազատության մեջ գտնվելու պահից ի վեր դուրս եկաք Նիկոլի դեմ․ ինչու՞ այդքան անշնորհակալ գտնվեցիք․ ինչու՞ եք այդքան ատում Նիկոլին․․․այսօր կորոնավիրուսից տասնյակ մարդիկ են մեռնում մեր երկրում, իսկ դուք հորդորում եք Ժողովրդին դիմակ չկրել և ավելին՝ ձեր սրտում կուտակված մաղձն եք թափում․ որը խոսում է ձեր ուրացող տեսակի մասին․․․ ՁԵՐ ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՇԵՑՆՈՒՄ Է ԻՆՁ․ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ՞Ր ԵՔ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ․ ՄԱՀՎԱՆ ԲԵՐԱ՞Ն․․․

«Դիմակ չեմ կրել, չեմ կրելու և հորդորում եմ, որ ժողովուրդն էլ չկրի», - դա հակասում է և՛ Սահմանադրությանը, և՛ վնասում է ժողովրդի առողջությանը:

Առհասարակ, ես հորդորում եմ, որ ժողովուրդը բաց տարածքում բացարձակապես դիմակ չկրի, սա խայտառակություն է, վախի մթնոլորտում ստրկացնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում․ Լավ է կորոնավիրուսից մահանամ, քան՝ վախից: Երկիր ենք կորցնում» ։

ՊԱՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԵՔ ՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԵՐ ՎՏԱՆԳԵԼՈՎ․․․ի՞նչ ստրկացման մասին է, ի՞նչ երկիր կորցնելու․․․ այո երկիր կկորցնենք քանզի ձեր նմաններն են ակտիվացել ու դուրս են եկել մեր լեգիտիմ վարչապետի դեմ․ գիտե՞ք ինչ ենք մտածում․ դուք էլ շատերի նման ՎԱՐՉԱՊԵՏԻՑ աթոռների ակնկալիքներ ունեիք, հուսախաբ եղաք․․․ հիշեցնեմ․ դուք և Վարուժան Ավետիսյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին, երբ Նիկոլը փորձեց առիթն օգտագործել և հեղաշրջում իրականացնել և ժողովուրդը համախմբվեց Նիկոլի շուրջը, դուք խանդով ընդունեցիք և ներսից մեսիջ ուղարկեցիք, որ Նիկոլին չեք վստահում, իսկ Վարուժան Ավետիսյանն էլ ասել էր «Նիկոլն ուզում է ձեռքերը հայի արյանով լվանա» դա եղավ պատճատը, որ Նիկոլը իր ելույթը կիսատ թողեց, հարթակը տրամադրեք Ալեք Ենիգոմշյանին և հեռացավ․․․ դրանից անցավ 2 տարի, Նիկոլը առանց հայի արյուն թափելու, խելացիորեն կարողացավ հեղափոխություն իրականացնել հակառակ ձեր անմտածված քայլի, որ բացի այն, որ ոչ մի արդյունքի հասաք, 3 մարդու կյանք խլվեց, տասնյակները ձերբակալվեցին և դուք էլ հենց ինքներդ վերջում պատանդ դարձաք ու հանձնվեցիք․․․ հիմա դուք ձեզ Նիկոլից գիտունիկի տե՞ղ եք դրել, ամբող օրը Նիկոլի ոտքի տակն եք քանդում․ այսինքն ջուր եք լցնում ռևանշիստների ջրաղացին․ բա ձեր կռիվը, 2016-ին ՊՊԾ գնդի գրավումը ի՞նչ նպատակ էր հետապնդում, որ միայն դուք պետք է գայիք իշխանության, ձեր միջի՞ց պետք է լիներ առաջնորդը, , , ձեզ որ պաշտպանում էր համայն հայությունը, հատկապես ես․ կարող եք բացել այդ ժամանակահատվածում կտարած իմ ֆեյսբուքյան գրառումները․ թեև ձեր կատարած այդ քայլի հետ համամիտ չէի, բայց այնուհանդերձ ձեր թիկունքին էի․․․ Հիմա դուք, որ դուրս եք եկել Նիկոլի դեմ և այս կորոնավիրուսն անգամ օգտագործում եք, որ ձեր այս քայլով Վանեցյաններին, Ծառուկյաններին և մյուս ազգակործան ռևանշիստներին հաճոյանաք, ասեք, որ դուք Նիկոլին տապանողներից մե՞կն եք, բայց եթե ձեր այս գրառման տակ նայեք, պետք է սթափվե՛ք, քանզի ժողովուրդն ահավոր հիասթափված է ձեզանից․․․Դուք դիմակ չկրելով և ժողովրդին հորդորելով դիմակ չկրեն, ոչ թե վարչապետին եք վատություն անում, այլ՝ հենց ժողովրդին․․․Այնպես, որ սթափ մտածեք․ շփոթել եք Նիկոլին Սերժի հետ․․․ Նիկոլին դեմ դուրս գալով․ ժողովուրդը ձեզ չի ընդունի, չի ների․ փաստորեն ջուր եք լցնում ռևանշիստների ջրաղացին, , ,
     Իրենց թվում է, եթե իրենց սատարում էինք, իրենց կատարած քայլը ճիշտ էր, , , ուղղակի լակոտի, տղայական քայլ էր, իրենք գնացին փակվեցին ՊՊԾ գնդում ժողովրդին հորդորեցին դուրս գալ սերժի դեմ, երե այդքան կայիք Նիկոլի նման դուրս գայիք փողոց, ժողովրդին հանեիք ոտքի և առաջնորդեիք նրանց, ոչ թե փակվեիք ու հույսներդ դնեիք որ ձեր արածը ժողովուրդը շարունակեր, , , փաստորեն ժողովրդին արյան մղեցիք և արդյունքում էլ 3 հայի գլուխ կերաք ու այսքանից հետո էլ տեղ ունեք Նիկոլի վրա խոսելու՞, , , գոնե պապանձվեք․․․ Դուք ու՜ր, Նիկոլն ու՜ր
     Սերժի հետ մի՛ շփոթեք, որ ՊՊԾ գնդի ժամանակ ձեզ թիկունք կանգնեցինք, բայց այսօրվա ձեր բռնած այս դիրքը Մեր վարչապետի հանդեպ, բոլորիս համար է անընդունելի․․․Մեր վարչապետը արժանի չէ նման վերաբերմունքի և գիտցե՛ք նա մենակ չէ․ աշխարհասփյուռ հայությունն է նրա թիկունքին․․․ Դուք կարող եք կռվի դաշտում հերոսանալ, բայց խաղաղ պայմաններում ժողովրդի ընտրյալի դեմ դուրս գալը ձեզ չենք ների․․․ փաստորեն անցել եք ռևանշիստների կողմը․ ժողովուրդը պետք է զգուշանա ձեզանից․․․Պավլիկ Մանուկյան վայելեք ձեզ տրված ազատությունը, որ Նիկոլի շնորհիվ ստացաք, հերոսին վայել չէ միանալ երկիրը տասնյակ տարիներ քանդած, ժողովրդին կողոպտածներին, եթե չեք կարող թև ու թիկունք լինել վարչապետին, գոնե մի խանգարեք, մի կողմ քաշվեք, թողեք մեր նվիրյալ վարչապետն իր խաչը տանի, որ ինքնակամ մտավ այս բեռի տակ հանուն հայրենիքի փրկության, այն որ չհաջողվեց ձեզ, բայց Նիկոլի տիտանական ջանքերի շնորհիվ փրկվեցինք պետականազրկումից․․․ Սա անհերքելի փաստ է և պետք է համակերպվեք այս իրականության հետ, , ,
     Սթափության կոչ եմ անում․․․

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5889 | 0 | 0
Facebook