Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր

00:35, cumartesi, 06 haziran, 2020
«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումի մեկնարկին մնացել են հաշված ժամեր

Հունիսի 6-ին՝ հայաստանյան ժամանակով 11: 00-ին, կմեկնարկի «Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը: Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը կդարձնեն ամենաքննարկվող թեման:

Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ:

Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը:

Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16: 00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության

համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին:

2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11: 00-18: 00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը:

Միացյալ Էմիրություններից հայրենադարձվածներից լսել պրակտիկ ու իսկ Հայաստանի պետական ոլորտային կառույցների ներկայացուցիչներից՝ տեղեկանալ հայրենադարձության վերաբերյալ պետական մոտեցումների և առկա արտոնությունների մասին:

Մասնակցության համար խնդրում ենք այցելել հղմամբ՝ https://bit.ly/2XavJDs:

Ֆորումի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Repat Armenia հիմնադրամի ֆեյսբուքյան էջ կամ պարզապես հետևելով Imagine Armenia Lebanon Online Forum-ի թարմացումներին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը Հայաստան- սփյուռք հարաբերություններում ռազմավարությունների մշակման և իրականացման հիմնական պատասխանատու մարմինն է: Մեր

գործունեության մասին ավելի տեղեկացված լինելու համար հետևեք մեզ սոցիալական մեդիայում՝ @DiasporaHighCommissionerOfficeArmenia կամ պարզապես կապ հաստատեք մեզ հետ diaspora@gov.am էլ.

հասցեով:

Սարգիս Ալեքսանյան

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2058 | 0 | 0
Facebook