Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միակ մեղավորը իշխանությունն է, սա արձանագրեք. Հովհաննես Խաչատրյան

14:54, çarşamba, 03 haziran, 2020
Միակ մեղավորը իշխանությունն է, սա արձանագրեք. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միակ մեղավորը իշխանությունն է, սա արձանագրեք:

Երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը լույսի արագության նման նկարներ, տեսաերիզներ էր տարածում: Նա այս կերպ ամեն ինչ արեց, որպեսզի ապացուցի, որ ինքն ու իր ապիկար թիմը մեղավոր չեն վարակի տարածման համար և ողջ պատասխանատվությունը կրկին գլորեց շարքային քաղաքացու վրա:

Այսօրվա իր լայվում պարզ դարձավ, որ նա մատնվել է անորոշության և չգիտի թե ինչպես կարելի է մեղմել վարակի տարածումը և ըստ իրեն ելքը դա` նկարների ու վիդեոների տարածումն է: Նա անգամ չգիտի թե ինչ կարելի է անել, որպեսզի օգտագործի ուժային կառույցները սա ապացույցն է, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չի պատկերացում պահի լրջությունն ու երկրում ստեղծված իրավիճակը, և անորոշության մեջ հայտնված չգիտի թե ոնց պետք է դուրս հանի մեզ այս ճահճից:

Պարոն Փաշինյանը մի վտանգեք
     մեզ` հրաժարական տվեք և հեռացեք, քանի որ դուք ինքներդ եք պնդում, որ այլ տարբերակ չունեք այս վարակը հաղթահարելու հարցում: Իսկ ձեր չգնալով դուք հաստատում եք, որ դուք իշխանությունն ավելի եք գերադասում քան պետության ու ժողովրդի անվտանգությունը»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2808 | 0 | 0
Facebook