Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կառավարության և ԱՆ-ի մեղքը բարդում են մարդկանց վրա և ենթարկում պետական տեռորի. Գարիկ Ուրումյան

20:21, pazar, 31 mayıs, 2020
Կառավարության և ԱՆ-ի մեղքը բարդում են մարդկանց վրա և ենթարկում պետական տեռորի. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նույնիսկ այն օրերին, երբ Կորոնավիրուսային արտակարգ ռեժիմի ամենախիստ օրերն էին, երբ չէին աշխատում անգամ հասարակական տրանսպորտն ու արտադրամասերը, մեծ ու փոքր ձեռնարկությունները` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շեշտակի աճում էր, գրավելով նորանոր հորիզոններ: Անգամ այդ օրերին պարզ էր, որ Հայաստանը ձախողում է կորոնավիրուսի դեմ պայքարը և տարածաշրջանում ցույց է տալիս ամենավատ ցուցանիշները:

Այսօր այդ վատ ցուցանիշների մեղքը բարդել մարդկանց վրա և այսօր դիմակ չկրելու վրա՝ մեղմ ասած արդարացի չէ, քանի որ ինչպես արդեն նշեցի այս իրավիճակը սկսվել է դեռ վաղուց:
     Մեկ այլ բացասական երևույթ է նաև անընդհատ տուգանելու մասին բարձրաձայնելն ու հանրությանը աստղաբաշխական տուգանքներով պետական տեռորի ենթարկելը:
     Եթե իշխանությունը մարդկանց սպառնում տուգանքով և տույժով, խայտառակ անելով ու նկարելով սա ևս մեկ անգամ փաստում է այն, որ իշխանությունը տապալել է իր հակահամաճարակային ղեկավարումը և անցել է մարդկանց ֆինանսական զրկանքներով և ստորացնելով վախեցնելով, ստիպողաբար տանը մնալ և փողոցներում դիմակ կրել պարտադրելու քայլին, որն ամենավերջին քայլ է:
     Առողջապահության նախարարն էլ հայտարարում է. «Պատկերացնենք՝ ում բարևում եք, վարակված է կորոնավիրուսով»:
     Սակայն ի՞նչի համար է առողջապահության նախարարությունը, ի՞նչի համար է արտակարգ իրավիճակների նախարարությունը, ի՞նչի համար է պարետը, ի՞նչի համար է կառավարությունը, որ մենք մեզ պիտի դրսևորենք այդպես, կարծելով թե ում էլ, որ բարևում եք, վարակված է կորոնավիրուսով: Ուրեմն դրանք բոլորը մեռած են և 0-ի արժեք ունեն: Սա է նշանակում առողջապահության նախարարի կոչը` «հաշվեք թե մենք չկանք, հաշվեք թե բոլորդ վարակված էք, հաշվեք թե բոլորդ մեռնելու եք: Մեզ վրա հույս չդնեք….»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2589 | 0 | 0
Facebook