Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պայքարով, արյունով ու զոհերով նվաճված պետականությունը դարավոր իղձն էր մի հինավուրց ժողովրդի, որն այն կորցրել էր ավելի քան 500 տարի առաջ

05:09, perşembe, 28 mayıs, 2020
Պայքարով, արյունով ու զոհերով նվաճված պետականությունը դարավոր իղձն էր մի հինավուրց ժողովրդի, որն այն կորցրել էր ավելի քան 500 տարի առաջ
     Հայաստանի անկախ հանրապետությունը հռչակվեց Անդրկովկասյան դաշնակցային հանրապետության փլուզումից հետո, 1918թ․նայիսի 28-ին։Դա պատմության մի ծանրագույն ժամանակաշրջան էր, միաժամանակ ազգային զարթոնքի և հույսերի ժամանակաշրջան։Հայոց պետականության վերականգնումը դարավոր իղձն էր մի հինավուրց ժողովրդի, որն այն կորցրել էր ավելի քան 500 տարի առաջ և դժնդակ պայմաններում պայքարում էր հանուն անկախության, սեփական լեզվի, մշակույթի պահպանման։Ահա թե ինչու ժողովուրդը պաշտպանում էր ազգային անկախ պետականության վերականգնման գաղափարը, պայքարով արյունով ու զոհերով նվաճված պետականությունը։Հայկական անկախ պետականության փաստն ի լուր ամբողջ աշխարհի, հունիսի սկզբներին հայտնեցին Հայոց ազգային խորհրդի նախագահԱ․Ահարոնյանը, վարչապետ Հ․Քաջազնունին, արտաքին գործերի նախարարԱ․Խատիսյանը։ հակիրճ և հստակ էր ծանուցումը․ «» ։ Հայկական պետականության վերականգնումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակն էր, բեկումնային իրադարձություն նրա բազմադարյան պատմության մեջ։ Շնորհավոր 102-ամյա հաղթանակդ իմ հայ ժողովուրդ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3191 | 0 | 0
Facebook