Ծանր վիճակում գտնվող հիվանդը լսում է, որ հարազատներն ուզում են բժիշկ կանչել:
--Ո՛չ, ես փոս փորող եմ ուզում, որովհետև տանել չեմ կարողանում միջնորդներին, - ասում է հիվանդը:
*****
Վերջապես նա մեռավ որպես մի տղամարդ, որը գիտեր ապրել:
Թալեյրան, ֆրանսիացի դիվանագետ
*****
Մահն անմահության սկիզբն է:
Ռոբերսպիեր, ֆրանսիական հեղափոխության գործիչ
*****
Լորդ Պալմերսոնը (1784 - 1865) մեռել է 81 տարեկանում: Մեռնելուց մի քանի րոպե առաջ նա ասել է. «Մեռնելն այն վերջին բանն է, որ ես անում եմ»:
*****
Մահն ամենալավ հովիվն է, որովհետև նա իր հոտից երբեք թեկուզ մեկին չի կորցնում:
Ալֆոնս Ռաբլե (1786 - 1829), ֆրանսիացի գրող
*****
Վախենալ մահից՝ նշանակում է չափից ավելի մեծարել կյանքը:
Թեոդոր Ժոֆրուա (1796 - 1842), ֆրանսիացի գրող
*****
«Ծխելով՝ դուք կարճացնում եք ձեր կյանքը, - ասացին ինձ: -Բայց ես ծխում եմ 18 տարեկանից, ես հիմա 65 տարեկան եմ: Եթե չծխեի, կլինեի 70 տարեկան, այսինքն արդեն լիովին ծեր կլինեի»:
Ալեքսանդր Դյումա Որդի, ֆրանսիացի գրող
*****
«Ի՞նչ եք մտածում հոգու անմահության մասին», - հարցնում են ֆրանսիացի գրող, «Լը Ֆիգարո» թերթի խմբագիր Ալֆոնս Կարրին (1808 - 1890):
«Ես այդ մասին տարին մեկ անգամ եմ մտածում, որպեսզի չխենթանամ կամ չդառնամ ապուշ: Այդ մասին ես երեկ եմ մտածել. ուրեմն եկեք մեկ տարի անց» , - պատասխանել է նա:
*****
«Գերեզմանոցները դրամապանակներ են, որոնցում մարդկային բոլոր արժանիքները տեղավորվելով՝ զրոյանում են»
Խավիեր Ֆորներե (1809 - 1884), իսպանացի գրող
*****
Ես ցանկանում եմ պարզ հուղարկավորություն. ո՛չ երգ, ո՛չ երաժշտություն:
Ապրելուս ընթացքում ես դրանք բավականաչափ լսել եմ
Ջուզեպպե Վերդի, իտալացի կոմպոզիտոր
*****
Իր մահվան ժամին ֆրանսիացի գրող Նինո դը Լանգը (1620 - 1705) ասել է.
«Պահո՜, ինձանից հետո ես միայն մահկանացուների եմ թողնում»:
*****
«Ես գրեթե հարյուր տարեկան եմ և թշնամի չունեմ...Նրանք բոլորը մեռած են», - ասել է ֆրանսիացի գրող Բեռնար դը Ֆոնտենելը (1657 - 1757):
«Ես լինելիության դժվարությունն եմ կրում», - վերջին շնչում ասել է Ֆոնտենելը:
*****
Բոլորն ուզում են երկար ապրել, բայց ոչ մեկը չի ուզում ծեր լինել:
Ջոննաթան Սվիֆտ (1667 - 1745), անգլիացի գրող
*****
Ես կորցնում եմ ատամներս, ես մեռնում եմ մաս առ մաս: Ես դանդաղ մոտենում եմ այն պահին, երբ փիլիսոփաներն ու ապուշները նույն ճակատագիրն են ունենում:
Վոլտեր
*****
Պետք է կյանքում գոնե մեկ անգամ ինքնասպանություն հաջողել՝ տխմարաբար մեռնելուց խույս տալու համար:
Կոմս Սեն Ժերմեն