Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թույլատրվու՞մ է սիրով զբաղվելը հղիության ժամանակ (չափահասների համար)

15:37, pazartesi, 18 mayıs, 2020
Թույլատրվու՞մ է սիրով զբաղվելը հղիության ժամանակ (չափահասների համար)

Երևի թե չկա այլ թեմա, որն առաջացնի այդքան քննարկումներ և հակասական կարծիքներ որքան այս թեման, որը հղիության հենց սկզբից սկսում է հուզել ապագա ծնողներին:
    
    

Համաձայն մի հետազոտության՝ հղիների մոտ մոտ առաջին երեք ամիսների ընթացքում նվազում է սեքսի նկատմամբ հետաքրքրությունը: Բացատրվում է դա նրանով, որ հոգնածության, սրտխառնոցի և կրծքերի ցավոտության պայմաններում պարզապես չես մտածի սեքսի մասին: Հղիության վերջին ամիսներին սկսում է անհարմարություն պատճառել մեծացող որովայնը, և հաճախ այդ ամիսներին հղին բացի երեխայից և սպասվող ծննդաբերությունից բացի՝ այլ բանի վրա չի կարող կենտրոնանալ:
    
    

Սակայն իրականում շատ զույգեր պարզապես վախենում են դրանով զբաղվել հղիության ժամանակ, ոմանք դա մեկնաբանում են որ վախենում են վնասել երեխային, իսկ մի մասն էլ հատկապես խիստ դաստիարակություն ստացածները գտնում են, որ կա և բարոյական արգելք՝ իբր երեխան զգում է թե ինչով են զբաղված ծնողները:
    
    

Ինչ վերաբերվում է պտղին վնասելու վախին՝ դա բոլորովին անհիմն է: Պտուղը հուսալիորեն պաշտպանված է պտղաթաղանթներով և արգանդի հաստ մկանունքով, իսկ արգանդի պարանոցի մեջ գտնվող լորձային խցանը (որը դուրս է գալիս ծննդաբերությունից առաջ) պաշտպանում է արտաքին մի շարք ինֆեկցիոն գործոններից: Բնությունը փոքրիկին տեղավորել է յուրօրինակ օրորոցի մեջ, որն ընդունակ է պատսպարելու նրան անգամ ուղղակի հարվածից:
    
    

Շարունակությունը` erkusov.com-ում:

Kaynak: ՆԱ և ՆԵ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2189 | 0 | 0
Facebook