Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հռոմի պապերն ինչո՞ւ են փոխում իրենց անունը, երբ տիեզերական եկեղեցու գահակալ են դառնում

22:38, cumartesi, 16 mayıs, 2020
Հռոմի պապերն ինչո՞ւ են փոխում իրենց անունը, երբ տիեզերական եկեղեցու գահակալ են դառնում

Կաթոլիկ եկեղեցու ներկայիս հովվապետի՝ Ֆրանցիսկոսի քաղաքացիական անունը Խորխե Մարիո Բերգոլիո է եղել, իսկ նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը՝ Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր: Ինչո՞ւ են նրանք փոխել իրենց անունները և չեն անվանվել «պապ Խորխե» և «պապ Յոզեֆ»:

Այս ավանդույթը ծնունդ է առել 6-րդ դարում, և դրա հեղինակն այն պապն է, որի սկզբնական անունը Մերկուրիոս է եղել: Նա ծնվել է 470 թվականին և կաթոլիկ եկեղեցու հովվապետ է ընտրվել 533 թվականին: Բայց նա ստիպված է եղել փոխել իր անունը, որովհետև Մերկուրիոսը եղել է հեթանոսական Հռոմի սուրհանդակ աստվածը: Տարատեսակ շահարկումներից խույս տալու համար նա որոշել է Հովհաննես 2-րդ անվանակոչվել:

Նրանից հետո բազում պապեր հետևել են նրա օրինակին, և միջնադարի սկզբում անվանափոխումն ավանդական է դարձել:

Արդ, այդ ժամանակներից ի վեր նորընտիր պապին կարդինալը հետևյալ հարցն է տալիս.

«Ի՞նչ անուն եք ուզում ստանալ», և պապը պատասխանում է հարցին: Նա լիովին ազատ է իր նոր անունն ընտրելիս: Ո՛չ մի կանոն, ո՛չ մի հեղինակություն չի կարող ազդել նրա որոշման վրա: Բայց եղել է մեկ բացառություն: Ասում են, թե Կարոլ Յոզեֆ Վոյտըլան, որ դարձել է Հովհաննես-Պողոս 2-րդ պապ, ցանկացել է ընտրել Ստանիսլաս Առաջին անունը, բայց կարդինալները նրան համոզել են հրաժարվել այդ անունից, որովհետև այն դժվար է եղել արտասանել:

Պապի անվանափոխությունը խորհրդանշել է մարդու կարգավիճակի փոփոխություն: Նա, ով պապ է ընտրվել, նախկին մարդը չի եղել այլևս: Դա արձագանքն է Հին ու Նոր կտակարանների, որոնցում ասվում է, թե մարդու անվան փոփոխությունն Աստծո կողմից կատարված ընտրության նշան է. Աբրամը դարձել է Աբրահամ, Հակոբը՝ Իսրայել, իսկ Սիմոնը՝ Պետրոս:

Ֆրանցիսկոս պապն ընտրելով այս անունը, ցանկացել է ընդգծել, որ ինքը հետևորդն է աղքատների սուրբ հռչակված Ֆրանցիսկոս Ասիզցու:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3238 | 0 | 0
Facebook