Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անպատիվ ստրկությունից խույս տալու համար ինքնասպանության դիմած Կլեոպատրան ո՞ր տեսակի օձին է նախապատվություն տվել

22:29, cuma, 15 mayıs, 2020
Անպատիվ ստրկությունից խույս տալու համար ինքնասպանության դիմած Կլեոպատրան ո՞ր տեսակի օձին է նախապատվություն տվել

Բոլորը գիտեն, որ հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան օձի «օգնությամբ» է ինքնասպանություն գործել: Բայց, թերևս, քչերին է հայտնի, որ նա, մինչև այդ քայլին դիմելը, տարբեր թույների ազդեցության փորձաքննություններ է կատարել մահապարտների վրա:

Մ.թ.ա. 31 թվականին Ակցիումի ծովամարտում պարտվելուց հետո Անտոնիոսը՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի ամուսինը, տեղեկանում է, որ Հրեաստանի թագավոր Հերովդեսը մի քանի լեգեոնների ու կոհորտաների հետ Օկտավիանոսի կողմն է անցել, որ նրա օրինակին հետևել են նաև այլ թագավորներ, ավելին՝ նա հասկանում է, որ բացի Եգիպտոսից իրենց այլևս ոչինչ չի մնացել:

«Բայց այս լուրերը, - գրում է Պլուտարքոսը, - նրան ամենևին չեն վշտացնում, ընդհակառակը՝ ասես ուրախանում է, որ զրկվել է ամեն մի հույսից, ու լքելով իր ծովային հանգրվանը և ժամանելով Կլեոպատրայի պալատ, ձեռնամուխ է լինում անվերջանալի խրախճանքներով, գինարբուքներով ու դրամ բաժանելով քաղաքը զվարճացնելուն: Նա Կլեոպատրայի հետ միասին արձակում է «Աննմանների միություն» -ը և կազմում է մի նոր՝ պերճությամբ ու վատնումով նախորդին ամենևին չզիջող միություն և այն անվանում «Մահապարտների միություն»: Այդ միությանն անդամագրվում են նրանց հետ մեռնելու որոշում կայացրած ընկերները:

Այդ ընթացքում Կլեոպատրան հավաքում է տարատեսակ մահացու օձեր և, ցանկանալով իմանալ, թե դրանցից յուրաքանչյուրի թույնը ինչ աստիճանի է ցավոտ, դրանք փորձարկում է բանտարկված և մահապատժի սպասող հանցագործների վրա: Համոզվելով, որ ուժեղ թույները տանջալի մահ են պատճառում, իսկ համեմատաբար թույլերը ցանկալի արագ ներգործությունը չեն ունենում, նա սկսում է փորձարկումները կենդանիների վրա, որոնց նրա ներկայությամբ թունավորում էին կամ իրար վրա արձակում: Նա մի քանի օր շարունակ այդ գործով զբաղվեց և, ի վերջո, եկավ այն եզրակացության, որ միայն քարբի (իժ) խայթոցն է անտնքոց ու անջղաձիգ, նինջի նմանվող ինքնամոռացում և ընդարմացում հարուցում: Այս օձի խայթոցից մարդու դեմքը թեթևակի քրտնակալում է, զգայարանները բթանում են, և մարդը կամաց-կամաց թուլանում է, իրեն շարժելու, ոտքի կանգնեցնելու յուրաքանչյուր փորձին նա դիմադրում է՝ ասես խորը քուն մտած լինի»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4018 | 0 | 0
Facebook