Բանաստեղծությունը ինձ համար հոգու արտահայտության միջոց է...
16:47, cuma, 15 mayıs, 2020
Թե ինչու է Լիանա Մովսեսյանը ընտրել Հայոց լեզու և գրականություն մասնագիտությունը, ինչ է բանաստեղծությունը իր համար և ինչ կարծիք ունի հեռավար դասընթացների մասին, փորձեցի պարզել նրա հետ ունեցած առցանց հարցազրույցի միջոցով։ -Լիանա, ինչու՞ ընտրեցիր Հայոց լեզու և գրականություն մասնագիտությունը։ -Դպրոցական տարիներին սիրում էի բոլոր առարկաները և դժվար էր կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելու հարցում, բայց այս պարագայում մեծ էր դասավանդող ուսուցչուհուս դերը, ինչու չէ նաև ստեղծագործելուս ձրիքը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է սիրել իր լեզուն ու գրականությունը, դա հայ լինելու ինքնությունը պահպանելու միջոցներից ամենագլխավորն է։ -Ի՞նչ գրքեր ես ընթերցել։ Սերդ դեպի գրականությունը ո՞ր գրողն է արթնացրել։ -Շատ տարբեր գրքեր եմ ընթերցել ու ընթերցում` Պաուլո Կոելյո, Մարկ Արեն, Էրիխ Ֆրոմ, Վարդգես Պետրոսյան...Յուրաքանչյուրը ստեղծագործում է յուրովի։ Առհասարակ շատ եմ սիրում Համո Սահյան, Պարույր Սևակ։ Գրականության հանդեպ սերս ծնվել է հենց Սևակի ստեղծագործությունների միջոցով։ -Ի՞նչ է տվել քեզ ԱրՊՀ-ն։ -ԱրՊՀ-ի միջոցով, իհարկե, իրական սովորողի գիտելիքներն են խորացվում, մասնագիտական կարողություններով ենք զինվում, բայց իր մեծ դերն ունի նաև ինքնակրթությունը։ -Ի՞նչ կարծիք ունես հեռավար դասընթացների մասին։ -Հեռավար դասընթացներն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր։ Այսպես, բնականաբար, կարողանում ենք շարունակել նյութի ուսումնասիրությունը ըստ ծրագրերի, արհեստական լսարան ենք ստեղծում, փորձելով ապահովել բնականոն դասընթացը` չհաշված տեխնիկական խնդիրները։ Բայց, ըստ իս, ուսումնական գործընթացի կազմակերպումը այս եղանակով առաջ է բերում տարաբնույթ խնդրիներ։ Նախ անընդհատ կախվածություն տեխնիկական միջոցներից, մինչդեռ քարոզվում էր զերծ մնալ ճառագայթահարումներից, և հետո, տեսողական խնդիրներ, այնինչ կարելի է հանձնարարություններ տալ, իսկ քննություններին պարզ կլինի` ով ինչքանով է աշխատել։ Միևնույն է, մենք կապ պահպանում ենք դասախոսների հետ և ցանկացած հարցի դեպքում վստահ ենք, որ մեր կողքին են։ Ուղղակի ժամանակի կորուստ եմ համարում նստել և լսել դասախոսությունը, մենք հասուն մարդիկ ենք և կարող ենք ինքնուրույն սովորել, մնում է միայն պարբերաբար հանձնարարություններ տալ և վերահսկել։ Սա իմ անձնական կարծիքն է։ -Գիտեմ, որ ստեղծագործում ես, պատմիր դրա մասին։ |
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4157 | 0 | 0 | 0