Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին, խնամակալներին և բոլոր այն մեծերին, ովքեր աշխատում են երեխաների հետ։

03:03, çarşamba, 13 mayıs, 2020
Խորհուրդներ ծնողներին, ուսուցիչներին, խնամակալներին և բոլոր այն մեծերին, ովքեր աշխատում են երեխաների հետ։
     Մինչ ԱԺ իրավական համակարգ է ուզում ներմուծի Լանզարոտեի կոնվենցիան, որը կնդունվի կամ ոչ կասվի հանրության կողմից, ուզում եմ մի փոքր ներկայացնեմ երեխաների պատկերազարդ մի գրքի բովանդակություն, որը «Արմավիրի ընտանիքի աջակցման կենտրոն» հկ-ին տրամադրել է Save the Children կազմակերպությունը։ «Անվտանգ եմ ես, Անվտանգ ես դու» 50 էջանոց գիրքն իսկապես անհրաժեշտություն է ցանկացած երեխայի, նրա ծնողի, ուսուցչի կամ խնամակալի համար։ Նշեմ որ այս և այլ կրթական գրքեր նվիրել եմ Արմավիր քաղաքի թիվ 12 մսուր մանկապարտեզի գրադարանին, իսկ մի մասն էլ նվիրել եմ մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներին։Պատկերազարդ այս գիրքը վկայում է ու սովորեցնում, որ բռնությունը միայն սեռական ոտնձգությունը չի նշանակում և խորհուրդ է տալիս երեխաներին թե ինչպես պաշտպանվել բռնություններից։Գրքում բերված են նաև հետաքրքիր պատմություններ, որոնց հանգուցալուծումները թողված է երեխաներին։
     Բռնությունների թեման ինքնին չափազանց նուրբ է ու ցավոտ, ուստի դրանց մասին երեխայի հետ հետ աշխատանքներ տանելիս պետք է լինել հնարավորինս զգույշ։ Քնարկման թեման ընտրելիս, անպայման պետք է հաշվի առնել երեխաների տարիքն ու զարգացման ընթացքը, որպեսզի հաղորդվող մտքերն ու տարվող բացատրություններն առավելագույնս հասկանալի լինեն նրանց։Բռնության վերաբերյալ 7-ամյա երեխայի հետ զրույցը մի մոտեցում է պահանջում, իսկ 14-ամյա երեխայի հետ՝բոլորովին այլ։Բոլոր քնարկումների ժամանակ պետք է խրախուսել երեխաներին, որպեսզի նրանք բարձրաձայնեն իրենց մտահոգություններն ու շատ հարցեր տան։ Աշխարհում տարբեր մասերում բնակվող երեխաները տարբեր կերպ են ենթարկվում բռնությունների։Երբեմն նրանք ծեծի են ենթարկվում, նրանց վրա գոռում են կամ պատժելու համար փակում են սենյակում։Երբեմն երեխաներին այնպես են հպվում, որ նրանք իրենց անհարմար կամ վատ են զգում։Պարզապես հիշեք երեխաներին միշտ ասել, որ մեծահասկաների մեծ մասը նրանց շատ է սիրում և չի ցանկանում տհաճություն պատճառել։Մեր երկրների ղեկավարները խոստացել են պահպանել երեխաների անվտանգությունն ու առողջությունը։Այդ ղեկավարները ՄԱԿ-ի անդամներ են, որոնք 1989թ հավաքվեցին Նյուր-Յորքում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակում և ստորագրեցին մի փաստաթուղթ, որը կոչվեց «ՄԱԿ-ի կոնվեցիա երեխաների իրավունքների մասին» ։Մենք մեծերս պարտավոր ենք երեխաներին սովորեցնել իրենց իրավունքները։Այդ իրավունքներից մեկն այն է, որ երեխայի համար պատասխանատվություն կրող մարդիկ պարտավոր են ապահովեն երեխային անհրաժեշտ իրերով։Պետք է կարողանալ երջանկացնել երեխաներին, զբաղվել նրանց անվտանգության, առողջության, կրթության, խոսքի ազատության հարցերով։Անկախ նրանից թե ով է երեխան, ովքեր են նրա ծնողները, ինչ գույն ունի երեխայի մաշկը, ինչ կրոն է նա դավանում, ինչ լեզվով է խոսում, հաշմանդամ է թե ոչ, աղքատ է թե հարուստ, տղա է թե աղջիկ, միևնույնն է, նա ունի բոլոր այդ իրավունքները։Կոնվեցիայի 19-րդ հոդվածում նշվում է նաև որ երկրի կառավարությունը պետք է հոգ տանի, որ երեխաները պաշտպանված լինեն բռնություններից։
     Հաճախ ծնողները, ընտանիքի անդամները ովքեր կոչված են երեխաներին պաշտպանելու, հաճախ նրանց պատժելով ցավ են պատճառում ոչ միայն ֆիզիկապես այլ նաև հոգեպես։
     -Ես զարյանում եմ, երբ մարդկանցից լսում եմ հետևյալ կարծիքը․ «Եթե մայրը հարվածում է, ապա երեխային օգնում է մեծանալ» , -ասել է ռումինացի մի տղա։Ֆիզիկական պատիժը միակ ձևը չէ, որի միջոցով երեխային ցույց են տալիս իր կատարած սխալը։Վարքագիծն ու վարվելակերպը ՝ֆիզիկական պատժի ենթարկելով չեն ուղում։Ֆիզիկական պատժի ենթարկվելուց, երեխայի մոտ կարող է հետևյալ կարծիքը ձևավորվել, «ինքը շատ անկարգ է, և այդ պատճառով էլ մայրն իրեն հարվածում է, և որ ամեն ինչ իր սխալի պատճառով է տեղի ունենում։Պատժի պատճառով կարող է երեխայի մոտ վախի զգացում ձևավորվել՝իրեն պատժողի հանդեպ։Եվ, որ ամենից սարսափելին է, երեխան կարող է մտածել, որ ինքը ևս կարող է հրել և ցավեցնել ուրիշներին։Բառերի միջոցով վիրավորանք հասցնելը նույնպես բռնություն է․օրինակ՝գոռալը, երեխային հիմար կամ տգետ ասելը, ասել, որ երեխային ոչ մեկը չի սիրում, երեխային վախեցնելը, երեխային մեղադրելը։Այս բառերը կարող են երեխային ցավ պատճառել, հատկապես այն դեպքում, երբ դրանք ասվում են շատ սիրելի մարդու կողմից։Անտարբերությունը նույնպես բռնության ձև է․երբ ծնողները, ընտանիքի անդամները, ուսուցիչները և մյուս մեծահասակները ցույց չեն տալիս երեխայի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը։Այս ամենը պարզ և հասարակ կոչվում է անտարբերություն։Այո կա նաև մի սարսափելի ձև որը մենք անվանում ենք սեռական ոտնձգություններ և բռնություններ։Ոտնձգության օրինակներն են․երեխայի սեռական օրգաններին հպվելը, երեխային ուրիշի սեռական օրգաններին ձեռք տալ ստիպելը։Երեխայի հետ սեռական հարաբերության մեջ մտնելը, երեխային այնպիսի նկարներ կամ ֆիլմեր ցույվ տալը, որտեղ պատկերված են կիսամերկ կամ մերկ մարդիկ, երեխաներին «կեղտոտ» ․պատմություններ կամ կատակներ պատմելը։Հաճախ մարդիկ չեն ցանկանում խոսել սեռական բռնությունների կամ ոտնձգությունների մասին։Նրանք թաքցնում կամ գաղտնի են պահում, իրենց հետ կատարված բռնությոն դեպքը, քանի որ ամոթալի են համարում այն։Շատ հաճախ այս օրինակ բռնությունը կատարվում է այնմարդկանց կողմից ում երեխաները ճանաչում ու վստահում են։Վաաախեցնելն ու սպառնալը նույնպես բռնություն է։այսպիսի օրինակներ կարող են լինել ծաղր ու ծանակը, փոքրերին խաղահրապարակից, ճաշարանից կամ նստարանից հեռացնելը, երեխային հարվածելը։ Բռնություններ տեղի են ունենում երբեմն օրենքի կամ ոստիկանության հետ խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ։Երեխաներին բանտախցերում պահելու փոխարեն, նրանց պռտք է հասկացնել, թե ինչ սխալ արարք են գործել։Նրանց անհրաժեշտ է օգնել՝խնդիրը լուծելու համար։Ոստիկաներն ու բանտի աշխատակիցները պետք է հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի ապահովվեն երեխաների անվտանգությունը։Նրանք պետք է քաջատեղյակ լինեն երեխաների իրավունքների մասին։ Սա դեռ ամենը չէր ինչը կարողացա ներկայացնել երեխաների բռնությանը վերաբերող գրքից, սակայն ուզում եմ մԵջբերում անել գրքի վերջաբանից․ «Այժմ, երբ դոքւ գիտես թե ինչ է բռնությունը, դու կարող ես պաշտպանել քեզ և քո ընկերներին։Նրանց պատմիր ՄԱԿ-ի՝ «Երեխաների հանդեպ բռնությունների ուսումնասիրության» և այս գրքից քո սովորածի մասին։
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4767 | 0 | 0
Facebook