Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նախկինի ստվերի հետ կռիվ տալուց բացի իշխանությունը այլ գործ այդպես էլ չարեց. վահան Բաբայան

18:53, pazar, 10 mayıs, 2020
Նախկինի ստվերի հետ կռիվ տալուց բացի իշխանությունը այլ գործ այդպես էլ չարեց. վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախաֆգահ վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախկինի ստվերի հետ կռիվ տալուց բացի իշխանությունը այլ գործ այդպես էլ չարեց

Արդեն երկու տարի է Փաշինյանի իշխանությունը զբաղված է նախկին «թալանչիների» հետ կռիվ տալով և գործնականում երկրում չի կարողանում իրականացնել բարեփոխումներ:

Պատճառները շատ են, ի սկզբանե թավշյա կառավարությունը չի ունեցել ոչ ծրագիր, ոչ կադրային բազա, ոչ էլ փորձ նրանք ունեցել են միայն պոպուլիստ ղեկավար ում մի պահ հաջողվեց մոլորեցնել մարդկանց և հանել փողոց:

Հիմա տպավորություն է, որ մեր երկիրը այլևս այլ խնդիր չունի օրակարգում և բոլոր մեր խնդիրները լուծված են, բայց մեր երկիրը շատ խնդիրներ ունի և այդ խնդիրները գնալով ավելանալու են իսկ լուծողը ոչ հայհոյող ֆեյքերն են, ոչ անիծող կանայք, ոչ էլ սամասուդների և «կոռումպացված» նախկին ռեժիմի մասին օրը 24 ժամ խոսող վարչապետը:

Ով՞ է լուծելու ներդրումների, աշխատատեղերի հարցը, ով՞է զբաղվելու հայ-ռուսական հարաբերությունների վերականգման գործով, ով՞ է ապահովելու երկրի ներքին և արտաքին խաղաղությունը, ով՞է իրականացնելու գործարար միջավայրի պաշտպանությունը, հարկային նոր քաղաքականությունը, տուրիզմի ոլորտը անկումից դուրս բերումը և մի շարք այլ հարցեր, որոնք կենսական են և ոչ հուզական:

Սրանք հարցեր են, որի պատասխանը չունի և իշխանությունը և դեռևս չունի նաև հասարակությունը»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2765 | 0 | 0
Facebook