Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ

18:38, cumartesi, 09 mayıs, 2020
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ
     Հայ ժողովրդի զավակները Հայրենական պատերազմի ողջ ընթացքում մարտնչել են ամենուրեք՝ամենատարբեր ռազմաճակատներում, բոլոր զորատեսակներում» Նրանք պետական սահմանի պաշտպանների մեջ էին, հերոս-քաղաքներում, Մոսկվայի, Ստալինգրադի, Կուրսկի, Բեռլինի խոշորագույն ճակատամարտերում, ցամաքային, օդային ու ծովային կռիվներում։
     Հայկական զորամիավորումներից առաջինը ռազմաճակատ մեկնեց 390-րդ դիվիզիան, որը 1942թ, գարնանաը Նովոռոսիյսկից ծովային դեսանտով ափ իջեցվեց Ղրիմի Կերչի թերակղզում և ունեցավ ծանր կորուստներ։Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվեց, զոհվեց նաև նրա հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։Նա որպես հայկական դիվիզիա, դադարեց գոյություն ունենալ։Ձախողվեց, խորհրդային հրամանատարության հակահարձակման պլանը Ղրիմի թերակղզու ազատագրման համար։Տվյալ ժամանակաշրջանում Կարմիր բանակն ի վիճակի չէր կատարելու նման օպերատիվ գործողություն։76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կռվում էր Ստալինգրադում։Մարտական վարպետության համար նա վերակազմավորվեց 51-րդ գվարդիական դիվիզիայի, որի շարքերում ևս քիչ չէին հայերը։Այնուհետև դիվիզիան Կուրսկի ճակատամարտում էր, Ուկրաինայի և Մերձբալթիկայի կռիվներում։1942թ․սեպտեմբերից Նովոռոսիյսկից շրջանում մարտական առաջադրանքներ էր կատարում 408-րդ դիվիզիան, ապա նա թշնամու ուժերի հարձակումը կաշկանդել է Տուափսեի մոտ, որտեղից գերմանացիները փորձում էին թափանցել Անդրկովկաս։Տևական եղավ 89-րդ և 409-րդ դիվիզիաների ընթացքը՝մինչև պատերազմի հաղթական վախճանը, հիրավի, հերոսական մարտական ճանապարհ։409-րդ դիվիզիայի մարտական ուղին սկսվեց Հյուսիսային Կովկասի Մոզդոկի շրջանից և ավարտվեց Ավստրիայում ու Չեխոսլովակիայում։Անշուշտ փառավոր է 89-րդ դիվիզիայի մարտական ուղին/3700 կմ/, որը սկսվել է Հյուսիսային կովկասում, Գրոզնի քաղաքի մոտ և ավարտվել Բեռլինում։Նա Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան էր։Դիվիզիայի հրամանատարն էր Նվեր Սաֆարյանը /1907-1982թթ․/։Հայ ժողովրդի մեծ թվով զավակներ ամենատարբեր պաշտոններն են զբաղեցրել Կարմիր բանակում։Պատերազմի ընթացքում աճեցին մարշալներ և տասնյակ գեներալներ։Նրանց թիվն անցնում էր 60-ից։Հայրենական պատերազմի առաջին հայ օդաչու հերոսը Լազր Չափչախյանն է, որին այդ կոչումը շնորհվեց 1942թ հուլիսի 21-ին, հետմահու։Խորհրդային Միության կրկնակի հերոս էր օդաչու Նելսոն Ստեփանյանը, ով ահ ու սարսափ էր ներշնչում թշնամուն՝Սև և Բալթիկ ծովերում։Նրա մարտական հաշվում գրանցված է շուրջ 1700թռիչք, թշնամու 13 խորտակված նավ և բազմաթիվ այլ տեխնիկա։Խորհրդային Միության հերոսների թվում են՝Հունան Ավետիսյանը, Սերգեյ Օհանյանը, Ջահան Կարախանյանը, Աշոտ Ղազարյանը, Սուրեն Սարգսյանը և այլոք։27 հայ քաջորդիներ արժանացան «Փառքի» շքանշանի բոլոր երեք աստիճանների ասպետի կոչման․այն շնորհվում էր շարքային և սերժանտական անձնակազմին՝հատուկ սխրագործությունների համար։ Պատմությունը մեզ շատ դասեր է թողել՝ Մեծ Հայրենականից։Հաղթանակի շնորհիվ ԽՍՀՄ -ի, Եվրոպայի երկրների երկրների մեծ մասի ժողովուրդները փրկվվեցին ֆաշիստական «նոր կարգի» սպառնալիքից, որը հիտլերյան Գերմանիայի հաջողության դեպքում ստրկական վիճակի մեջ էր դնելու նրանց։ Վերջին դեպքում հայ ժողովրդին սպառնում էր նաև թուրքական հարձակման վտանգը։ ԱՅս ամենը դեռ ամբողջական պատկերը չէ պատմական ոչ հեռավոր անցյալում տեղի ունեցած Հայրենական Մեծ պատերազմում ունեցած հայ ժողովրդի մարտական ուղղուց։ Հաղթանակը նշելուց առաջ պարտավոր ենք իմանալ այդ հաղթանակը կերտողների պատմությունը․․․
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3219 | 0 | 0
Facebook