Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վերջերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների վրա

23:58, çarşamba, 29 nisan, 2020
Վերջերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների վրա

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների վրա: Մամուլը գրում է, որ Պենտագոնը դրանք ֆինանսավորում է բացառապես հայ ժողովրդի բարօրության համար և բացի առաքինի և բարեգործական շահերից չունի որևէ այլ շահեր:

Բացի դրանից մամուլը գրում է նաև, որ ԱՄՆ կենսալաբորատորիաները դարձել են Վ.Պուտինի և Ն.Փաշինյանի քննարկման առարկա: Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ ռուս մասնագետները կարող են ազատ այցելել այդ լաբորատորիաներ: Ամերիկյան կողմը նույնպես տվել է իր համաձայնությունը:

Ըստ մամուլի Հայաստանում գործում է տասներկու լաբորատորիա, որոնք ստեղծվել կամ մոդերնիզացիա են անցել ամերիկյան ռազմական գերատեսչության կողմից տրամադրված գումարներով Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն իր հերթին հանդիսանում է ԱՄՆ «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» (CBEP) մաս: Ծրագիրը գործում է 25 երկրներում:

Շատ հետաքրքիր է, որ այս տարվա մարտի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությանը պատկանող կենսալաբորատորիայում աշխատանքները դադարեցվել են և այնտեղ ամբողջական ախտահանում է անցկացվել: Իսկ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ 14 աշխատակից վարակված են: Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչպես նրանք կարող էին վարակվել: Չի բացառվում, որ դա կարող էր լինել կորոնավիրուսի տեստերի անցկացման ժամանակ, կամ էլ աշխատակիցներից մեկը բերել էր վարակը դրսից և վարակել մյուսներին: Բայց այդ ժամանակ ստացվում է, որ նրանք շփվել են բնակչության հետ և տեստեր են անցկացրել արդեն վարակված լինելով, և կարծես թե անվտանգության բարձրագույն կարգ չունեցող լաբորատորիան ինքը դարձել է վարակի տարածման աղբյուր:

Մի խոսքով, կան հարցեր, բայց հայտնի չէ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ՀՀ տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաները հանդիսանու՞մ են սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը, թե՞ ոչ:

Կարծում եմ, պետք է Ազգային ժողովում բարձրացնել այս հարցը և առաջարկել փակել ցանկացած տեսակի կենսալաբորատորիա մեր երկրում, եթե դրանք ստեղծված չեն մեր կառավարության կողմից՝ լինեն դրանք ամերիկյան, թե ռուսական: Թող յուրաքանչյուր երկիր իր փորձարկումները անի իր տարածքում: Հայաստանը փոքր երկիր է և նման տիպի գործունեությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Ի դեպ 2019թ. նոյեմբերին Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնող կենսալաբորատորիաներ ռուսաստանյան մասնագետների մուտքի թույլտվության մասին Մեմորանդումը գրեթե պատրաստ է:
     2019թ. դեկտեմբերին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնող կենսալաբորատորիաներ ռուսաստանյան մասնագետների մուտքի թույլտվության մասին Մեմորանդումը գրեթե պատրաստ է:
     Բայց այս համաճարակային վիճակում մամուլը այլևս չի գրում սրա մասին:
     Կարծես այլևս այս թեման փակված է, բայց հասարակության մոտ վստահ եմ հարցերը շատ են, հատկապես այս կորոնավիրուսային պատմությունից հետո»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2831 | 0 | 0
Facebook