Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը. Ի՞նչ է գրված Չինաստանից եկող օգնության արկղերի վրա (ֆոտո)

Yerevan PR
Basın sekreteri:
Yerevan PR
00:34, perşembe, 09 nisan, 2020
Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը. Ի՞նչ է գրված Չինաստանից եկող օգնության արկղերի վրա (ֆոտո)

Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը։ Այս նախադասությունն է գրված Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, պարեն Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր։


    

«Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաեւ հայ եւ չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը»:

Նրա հրապարակած լուսանկարներից մեկում էլ երևում են արկղերը, որոնց վրա անգլերեն գրված է բարեկամության բարեմաղթանքը։

Ավինյանը նաև մանրամասնել էր.

120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,

2 թթվածնի մատակարարման կայան,

60 000 հատ թեստ,

60 000 հատ բժշկական դիմակ,

280 000 հատ պաշտպանիչ դիմակ,

20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,

100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաեւ դեղամիջոցներ:

Տվյալ չվերթով Հայաստան են ժամանելու նաեւ օրեր շարունակ Չինաստանում Հայաստանի դեսպանությունում բնակվող ՀՀ երկու քաղաքացիներ, ովքեր անցնելու են 14-օրյա կարանտինային ռեժիմ:

Շնորհակալություն ենք հայտնում Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաեւ գործընթացում ներգրավված գերատեսչություններին:

Առանձնահատուկ շնորհակալություն թռիչքը իրականացրած օդաչուներին եւ Չինաստանում ՀՀ դեսպանությանը»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2357 | 0 | 0
Facebook