Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իշխանական «տասովշիկների» հիմնական առաջնահերթությունը, դա ժողովրդին խաբելն ու ապակողմնորոշելն է

Gurgen
Yazar:
Gurgen
10:35, çarşamba, 08 nisan, 2020
Իշխանական «տասովշիկների» հիմնական առաջնահերթությունը, դա ժողովրդին խաբելն ու ապակողմնորոշելն է

Իշխանական քարոզչամեքենան այդքան տկար է ու անատամ, որովհետև դրա պատասխանատուներն են լպրծուն և ապաշնորհ: Ոչ մի ժամանակ չեմ հիշում այսպիսի իրավիճակ, երբ լրատվությունը, քարոզչությունը այսքան ցածր մականարդակի վրա լինի, երբ իշխանական «տասովշիկների» հիմնական առաջնահերթությունը, դա ժողովրդին խաբելն ու ապակողմնորոշելն է՝ ընդդիմադիրներին կամ իշխանություններին քիմքին ոչ հաճելի գործիչներին վարկաբեկելն ու նրանց զրպարտելն է: Դա գործիքակազմ է սակայն, որը մի օր պայթելու է իր հետ սրբելու ու տանելու է բոլոր նրանց, ովքեր զբաղվում էին դրանով: Տեսեք վարչապետը երեկ իբր թե անհասցե խոսում է «իքս» բարեգործի «իքս» բարեգործությունների մասին, իսկ այսօր այդ ֆեյք քարոզչության 10-ապետերից Տարոն Չախոյան կոչված հազվագյուտ տականքը, գրում է այդ մասին, արդեն ուղիղ Գագրիկ Ծառուկյանի անունը մեջբերելով: Այսքան ցածր ու էժան ե՞ք դարձել պարոնայք, հետո էլ սրտնեղում եք, թե մեզ քլնգում եք, բա ձեզ ցենզուրայի մեջ պահեք, որ ձեր հանդեպ մարդիկ չտրամադրվեն: ԱՅո ես համաձայն եմ, որ այս օրերին պետք է միախմբվել, բայց այդ միասնականության բացակայության ամենամեծ մեղավորը հենց իշխանությունն է իր պոպուլիստական հայտարարություններով, իր հղպացած և ապիկար թիմով և չփորձեք հարևան պետության օրինակով ինչ-որ բաներ հասկացնել, հարևան պետություններն ունեն նորմալ, կառուցողական և սրտացավ իշխանություններ: Ցանկացած պետություն կերազեր ուղղակի, որ այս օրերին ընդդիմությունը ևս նպաստեր երկրում ստեղծված իրավիճակի մեղմացմանը, մասնավորապես սոցիլական բևեռի, ինչպես անում է Գագիկ Ծառուկյանը, իսկ Հայաստանի իշխանությունները քաղաքական խանդով են վերաբերվում դրան, փորձում են նսեմացնել, հետո էլ իրենց քաղաքական «պապաների» լեզվով պատկեր են ուզում ստեղծեն, թե իրենք սուրբ են, իսկ ընդդիմադիրները դավաճաններ: Մի հատ նայեք այս օրերին ընդդիմադիրները ինչ են անում պետության և ժողովրդի համար, ու իշխանությունը ինչ չ՛ի անում, նոր փորձեք մանիպուլացնել: Խելքի եկեք, քանի դեռ ուշ չի…


    

Հ.Գ, Հա այս տակավին փչացած երիտասարդները՝ Տարոն Չախոյան և այլն, միթե՞ չեն գիտակցում, որ այս իշխանությունները հավերժ չեն և որ վաղը իրենց կեղտոտ քայլերի ու հակաքարոզչության համար, հետո պատասխան են տալու…թերևս այսքանը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1451 | 0 | 0
Facebook