Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արյան անալիզը կարող է պարզել COVID-19-ով հիվանդի վիճակի բարդության աստիճանը․ «Իզվեստիա»

Yerevan PR
Basın sekreteri:
Yerevan PR
00:26, çarşamba, 08 nisan, 2020
Արյան անալիզը կարող է պարզել COVID-19-ով հիվանդի վիճակի բարդության աստիճանը․ «Իզվեստիա»

Արյան անալիզը կարող է պարզել COVID-19 կորոնավիրուսային վարակով հիվանդների վիճակի բարդության աստիճանը։ Այդ մասին հայտնում է «Իզվեստիա» -ն՝ վկայակոչելով Վերոնայի համալսարանից հետազոտողներին եւ ԱՄՆ-ից նրանց գործընկերներին։

Վերոնշյալ գիտնականները վերլուծել են մի շարք հոդվածներ կորոնավիրուսով պացիենտների մոտ թրոմբոցիտների մակարդակի մասին եւ պարզել, որ արյան այդ բաղադրիչների մակարդակը նշանակալիորեն նվազել է պացիենտների մոտ, որոնց բուժումն ավարտվել էր մահվան ելքով։ Ուստի գիտնականներն առաջարկում են օգտագործել թրոմբոցիտների ցուցիչները որպես պացիենտի վիճակի վատթարացման մարկեր։ Այդ ցուցիչի հիման վրա բժիշկները կարող են գնահատել պացիենտի վիճակն ու որոշում կայացնել նրա հետագա բուժման վերաբերյալ։

Ինչպես բացատրել է բնակչության առողջության ցուցիչների վերլուծության լաբորատորիայի գիտաշխատող Դավիդ Նաիմզադան, թրոմբոցիտները կարեւոր դեր ունեն անոթների վնասված պատերի դեպքում արնահոսությունները դադարեցնելու եւ թրոմբերի ներծծման հարցում։

Իր հերթին Սեչենովի համալսարանի Կլինիկական կենտրոնի կարդիովիրաբուժական բաժնի ղեկավար Ռոման Կոմարովը հաստատել է, որ արյան մեջ թրոմբոցիտների քանակությությունն իսկապես կարող է օգտագործվել կորոնավիրուսի բարդ ձեւերի ախտորոշման ժամանակ։

«Կորոնավիրուսային հիվանդության բարդ ձեւի դեպքում առաջանում է պոլիօրգանային անբավարարության սինդրոմ․ խախտվում են լյարդի, երիկամների, թոքերի ֆունկցիաները։ Դա հրահրում է արյունաստեղծ համակարգի արգելափակում, որի հետեւանքով նկատվում է թրոմբոցիտների քանակի եւ որակի անկում», -ասել է նա։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2061 | 0 | 0
Facebook