Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիլիջանի համայնքապետը՝ հին ու նոր Հայաստանի ամենահզոր քաղաքական գործիչներից մեկը:

arsine
Yazar:
arsine
11:01, salı, 07 nisan, 2020
Դիլիջանի համայնքապետը՝ հին ու նոր Հայաստանի ամենահզոր քաղաքական գործիչներից մեկը:

«Մեր օրերի հերոս» կոչումներ շնորհելիս իշխանությունը մեծ բացթողում է թույլ տվել շրջանցելով Դիլիջանի «լեգենդ, ականավոր քաղաքական գործիչ» տխրահռչակ Արմեն Սանթրոսյանին: Տաղանդավոր մեկը, ով նախկին իշխանութան գործունեության ժամանակահատվածում հասցրել է միայն պետական միջոցներով և համայնքային հողերի վաճառքով կուտակել միլիոնավոր դոլլարների հասնող գումար և անշարժ գույք, իսկ հեղափոխությունից հետո սահուն կերպով կարողացել է պահպանել ոչ միայն ունեցվածքն ու պաշտոնը, այլև դարձել է օրվա իշխանության շարժման մեխանիզմներից մեկը Տավուշի մարզում՝ ուղղորդելով ու նախորդից մնացած մեխանիզմներով աջակցելով մարզպետին: Բավականաչափ ծանրակշիռ խոսքը կիրառվում է տարբեր ոլորտներում:

Այս երևույթը կրկին փաստում է այն մասին, որ օրվա իշխանության գործելաոճը մարզերում ոչնչով չի տարբերվում նախորդ իշխանության գործելաոճից: Գուցե այն ավելի արդյունավետ է և նպատակին հասնելու համար ավելի քիչ ջանք է պահանջում, բայց փոփոխության տենչող ժողովրդի համար սա թևաթափ անող քայլ է: Կադրերի ընտրությունը կատարվում է հին մեթոդներով (ծանոթ, բարեկամ), որը արդարացվում է հավատարիմներ փնտրելու անհրաժեշտությամբ: Անտեսվում է միայն մեկ բան, որ գաղափարակից և սկզբունքային մարդիկ հավատարմության առումով բազմակի անգամ գերազանցում են ծանոթ-բարեկամներին, վերջիններիցս տարբերվելով հասարակական շահը սեփականից վեր հանելու կարողությամբ:

Հ. Գ. Քանի որ մշտապես չեզոք դիլիջանցին երբև չի խոսել և չի խոսելու, համայնքի խնդիրների մասին բարձրաձայելու իրավունքը վերապահվում է հյուրերին կամ համայնքից դուրս գտնվող անձանց:
     Ինչու՞ է օրենսդրությամբ ամրագրված իշխանության հակակշիռ՝ ընդդիմություն: Որպեսզի իշխանավորը իր գործողություններում լինի ավելի հետևողական և պահպանի գողանալու չափը, զսպի գայթակղությունը և միջոցների մի մասը ուղղի դեպի ժողովուրդը: Ընդդիմությունը չի սահմանափակվում ԱԺ-ում, այն անհրաժեշտ է նաև ՏԻՄ-երում: Ընդդիմադիրներ պետք է լինեն նաև ավագանու անդամների շարքերում (օր.՝ Երևան): Դիլիջանում ավագանին համայնքապետի գործողությունները սրբագրողն է և համայնքապետի գողոնի 0.000000000000000001% բաժնետերը: Սթափվե՛ք դիլիջանցիներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4566 | 0 | 0
Facebook