Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչպես են կարանտինն անցկացնում կենդանակերպի տարբեր նշանները

Yerevan PR
Basın sekreteri:
Yerevan PR
14:17, pazar, 05 nisan, 2020
Ինչպես են կարանտինն անցկացնում կենդանակերպի տարբեր նշանները

ԽՈՅԵՐ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները, անշուշտ, արդեն լցրել են դարակները, սառցարանը եւ սառնարանը, իսկ այժմ, հավանաբար, «Զոմբի ապոկալիպսիս» -ի գործողություններ են մտածում։ Ոչ, նրանք խուճապի մատնված անձինք չեն, պարզապես ձեռքերը ծալած նստելը բարդ է։

ՑԼԵՐ

Խուճապի չեն մատնվում եւ նույնիսկ հարկադիր ինքնամեկուսացման պայմաններում շարունակում են հաջողությամբ հեռակա գումար վաստակել։ Յուրաքանչյուրն անում է այնպես, ինչպես կարողանում է, իսկ Ցուլն առաջին հերթին ապահովում է իր ընտանիքի հարմարավետությունը։ Եթե վաստակելու ոչ մի հնարավորություն չկա, ապա, անշուշտ, զբաղվում է վերանորոգման կամ մաքրման աշխատանքներով։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նրանք ապրում են իրենց համար ոչ այնքան լավագույն ժամանակները, սակայն բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Երկվորյակները բավարարում են իրենց երկու նվիրական ցանկությունները ՝ ընկճվել եւ տեղյակ լինել իրադարձություններից։ Այդ իսկ պատճառով, ամենայն հավանականությամբ, ժամանակն անցկացնում են բացառապես պառկած՝ զինված բոլոր տեսակի գաջեթներով։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Կասկածամիտ Խեցգետինները, ամենայն հավանականությամբ, ողջ ուժով մաքրում եւ ախտահանում են իրենց տները: Եվ Աստված մի արասցե, եթե ընտանիքի անդամներից ինչ-որ մեկը հազի մեկ անգամ հազի։ Այն Խեցգետինները, որոնց նյարդային համակարգը ավելի ուժեղ է, դուրս չեն գալիս ծածկոցի եւ օրերով սերիալներ են դիտում։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նրանք ձգտում են որքան հնարավոր է շատ գումար վաստակել, սակայն հեռու լինելը շատ առումներով կապում է նրանց ձեռքերը։ Իսկ ինչպե՞ս կարելի է ներկայանալ հանրությանը։ Նրանցից շատերը, ցավոք, խուճապի են մատնվում եւ այդ ամենը փաթաթում իրենց տանեցիների գլխին: Առյուծներ, պետք չէ այդպես։

ԿՈՒՅՍՆԵՐ

Հասանք ինքնամեկուսացմանն առավելագույնս պատասխանատու կերպով վերաբերող նշանին։ Նրանց բնակարաններն անառիկ բերդեր են հիշեցնում։ Այնպիսի տպավորություն է, որ հենց նրանք են խանութներից գնել ամբողջ զուգարանի թուղթը, հնդկացորենը եւ հակաբակտերիալները։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այս նշանի մարդիկ նոր են սկսում գիտակցել, թե ինչ է կատարվում։ Նրանցից կարելի է սպասել ամեն ինչ․ կամ կշարունակեն ապրել բնականոն ռեժիմով, կամ էլ օրեցօր կտագնապեն եւ կսկսեն գնել առաջին անհրաժեշտության ապրանքներ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ռիսկային մարդիկ են։ Նրանցից շատերն ունեն օլիմպիական հանգստություն եւ այնպիսի զգացողություն, որ հատուկ անտեսում են սպառնալիքը։ Այո, եւ թերահավատությունը նույնպես բավարար է․ տանը նստել սկզբունքորեն չեն պատրաստվում եւ հաճույքով կմեկնեին հանգստի։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աղեղնավորները պարզապես ձանձրույթից տառապում են, քանի որ նրանք չեն կարող հանդուրժել, երբ ինչ-որ մեկը սահմանափակում է նրանց ազատությունը: Ի դեպ, զարմանալի չէ, եթե նրանք հավաքներ ու երեկույթներ կազմակերպեն, միայն թե չձանձրանան չորս պատերի ներսում։

ԱՅՂԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այդ մարդիկ ինքնամեկուսացումից չեն հուսահատվում, քանի որ նրանք միշտ անելիք ունեն։ Նրանցից շատերը կաշխատեն այս օրերին, եթե ոչ մասնագիտությամբ, ապա տանը: Բացի այդ, վաղ արթնանալու եւ ճանապարհի վրա ժամանակ ծախսելու կարիք չկա։ Այս փաստը նրանց միայն ուրախացնում է։

ՋՐՀՈՍՆԵՐ

Փորձում են լավ ժամանակ անցկացնել։ Ինքնուսուցում, ինքնազարգացումը եւ այլ «ինքնա» -ներ։ Դրան գումարած վերջապես ժամանակ կա տնային բյութի-պրոցեդուրայի համար։ Ընդհանուր առմամբ, Ջրհոսները շատ ծրագրեր ունեն:

ՁԿՆԵՐ

Հաստատ մտադիր չեն լարվել։ Տանը նշանակում է տանը։ Նրանք արդեն կազմել են ֆիլմերի տպավորիչ ցանկ, որոնք ցանկանում են վերանայել եւ գրքերի փոքր հավաքածու, որոնք ցանկանում են կարդալ։


    
    

Աղբյուրը՝ Readovka.ru


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1204 | 0 | 0
Facebook