Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միֆ երկրորդ` 800 հեկտար. Վահան Բաբայան

21:12, cumartesi, 04 nisan, 2020
Միֆ երկրորդ` 800 հեկտար. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Միֆ երկրորդ` 800 հեկտար

Ապրիլյան պատերազմից հետո, հատկպես 2018թ իշխանափոխությունից հետո լայնորեն տարածում է ստացել նաև այսպես կոչված «800 հեկտարի» միֆը:

Իրենց ռազմական փորձագետ համարող յուրաքանչյուր տնայնագործ ստրատեգ իրեն իրավունք է վերապահում երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրել 800 հեկտար հող հանձնելու մեջ: Փաստորեն, որ նույն Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ կանխվեց Արցախի նվաճումը և կոտորածը, որ կանխվեց խաղաղ բնակչության բնաջնջումը և բնակավայրերի հանձնումը թշնամուն դա չի ասվում, իսկ այսպես կոչված 800 հեկտար կորուստը դարձել է այսօրվա իշխանիկների քարոզչական օրգանիզմների հիմնական թեման:
     Սա՞է մեր մոտեցումը ապրիլյան հաղթանակի հանդեպ: Այո հաղթանակի, քանի որ թշնամին չի հասել իր նպատակին և՜ Արցախը և՜ հարակից ազատագրված տարածքները մինչ օրս մերն են ոչ թե թշնամունը:
     Այլ կարծիք լինել չի էլ կարող ուղակի միֆերը լավ են մատուցվել և մատուցվում:

Սերժ Սարգսյանի խոսքերը կոտրեցին նաև այս միֆը, Նախագահը ասում է «Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ դրա համար չեմ ափսոսում: Այո, ես ասել եմ ավելի մեծ թիվ, քան իրականությունն է: Ես ինչո՞ւ եմ այդպես ասել: Եթե հիշում եք, մարտական գործողությունների օրերին, այսպես ասած, մերոնցից շատերն օգտվում էին ադրբեջանական լրատվամիջոցներից և խոսում էին այն մասին, որ Թալիշը գրավել են ադրբեջանցիները: Նրանք արդեն Մատաղիսում են և այլն: Իսկ մարտական գործողություններից հետո տարբեր թվեր էին ասում` 5000 հա, 50 ք/կմ և այլն: Նույնիսկ ոմանք ինչ-որ նկարահանումներ էին ցուցադրում, ինչ-որ հաշվարկներ էին անում, և դրանից հետո էլ նրանք գնացել են, փորձել են չափել և տեսել են, որ իմ ասածը շատ ավելին է, քան իրականության մեջ մենք կորցրել ենք: Եթե ուզում եք իրականությունն իմանալ՝ սանտիմետր առ սանտիմետր, ապա դա 400 հեկտարից էլ քիչ էր»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2345 | 0 | 0
Facebook