Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ

15:25, pazar, 29 mart, 2020
ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ

ԵԿԵՔ ՀԱՍԿԱՆԱՆՔ


    

Հայերս ազգովի բոլոր աշխարհին

Հայտնի ենք դարձել որպես խաչապաշտ,

Զոհեր ենք տվել եղեռն ենք ապրել,

Որպես քրիստոնյա հավատացել ենք,

Որ խաչին գամված ԱստվածՈրդին է

Իր անձը զոհել և արյուն թափել,

Հայտարարելով, թե., , Ես մեռնում եմ

Ձեր հանցանքների, բազում մեղքերի

Թողության համար, , :


    

Եւ այդ ամենը մեզ են փոխանցել

Հրաշքներ ապրած մեր նախնիները,

Որպես քրիստոնյա գոյատևել ենք

Մշակույթ կերտել, սերունդներ կրթել,

Սակայն երբեմն էլ շեղվել, մեղանչել,

Դարձել նյութապաշտ,

Քրիստոսին թողած, դարձել մարդապաշտ:


    

Ինչպե՞ս ազգովի դարձանք քրիստոնյա…

, , Հայր մեր, , -ն ասելով հավատում ենք, որ

Մեկ Հոր որդիք ենք դարձել Քրիստոսով:

Մեր մեծ եղբայրներն նահատակվեցին,

Երբեք չուրացան, երբ հալածվեցին,

Օրինակ դարձան, հավետ հիշվելու,

Մասունքներ դարձած, քարոզեցին մեզ,

Որ ապաշխարենք, վախից ազատվենք,

Քանզի վախն ու մահն վարձքն է մեր մեղաց:


    

Այսօր մասունքներն մեզ ավանդ եղած՝

Թե՛ մասունքն՝ , , Աջը, , սուրբ Գրիգորի,

Նաև գեղարդը Տիրոջ կողն ծակած,

Թե՛ փոքրիկ կտորն Նոյան տապանի,

Այլևայլ իրեր ու խորհրդանիշեր՝

Խաչեր, խաչքարեր, վանք, եկեղեցի,

Հիշեցնում են մեզ և ահազանգում,

Որ մենք ազգովի մեծից մինչ փոքր

Ապաշխարենք Տրդատի նման,

Եւ հնազանդվենք՝ ինչպես արքունիքն

Հնազանդ եղավ ահազանգներին սուրբ Գրիգորի,

Որ դարձի գալով և մկրտվելով

Ազատվեցին անհասկանալի աղետ դարձած

Հիվանդությունից:

Այսօր էլ և մենք ազգովի զղջանք,

Դարձի գանք, ուղղվենք,

Մահտարաժամից հավետ ազտվենք:


    

Ք. Երևան 29.03.2020թ.

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3861 | 0 | 0
Facebook