Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Հայկական» ակտիվները շարունակում են աշխատանքը՝ ձեռնարկելով սանիտարա-հիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ

13:35, cuma, 27 mart, 2020
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության «Հայկական» ակտիվները շարունակում են աշխատանքը՝ ձեռնարկելով սանիտարա-հիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի հայկական ակտիվներում աշխատում է մոտ 2500 մարդ, լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում սանիտարա-հիգիենիկ կանխարգելիչ միջոցառումների անցկացման և COVID -19 վիրուսի տարածմանը հակազդելու համար։

Սանիտարա-համաճարակային անվտանգության նպատակով ընկերության արտադրամասերում անցկացվում է համապատասխան իրավիճակների շուրջօրյա մոնիտորինգ, մեկ միացյալ կենտրոնից կոորդինացվում է վարակի կանխարգելման և վաղ հայտնաբերման հարցերով ծառայություններ, բուժաշխատողները հաճախակի են դարձրել ստուգումները։ Ձեռնարկությունները ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով և անհատական պաշտպանիչ միջոցներով։ Կատարվում են աշխատատեղերի և տրանսպորտի պարբերական, միջհերթափոխային պրոֆիլակտիկ ախտահանումներ։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով՝ հաշվի առնելով ընկերության բարձր պատասխանատվությունը ընկերության աշխատակիցների, ազդակիր համայնքների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Չնայած մատակարարման և լոգիստիկայի որոշակի բարդություններին, փորձվում են հնարավոր լուծումների ճանապարհներ գտնել, իսկ ձեռնարկությունների բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպառման նյութերի պաշարները կբավարարեն երկու ամիս։

Ընկերությունների խմբի Նախագահ Ռոման Խուդոլիյ․
     «Այսօր ամբողջ աշխարհում ձեռնարկությունները բախվում են համաշխարհային համաճարակի առաջ քաշած մարտահրավերներին: Այնուամենայնիվ, ձեռնարկությունների արդյունավետությունն ու կենսունակությունը մեծապես որոշվում են սանիտարահիգիենիկ անվտանգության հարցերին իրենց աշխատակիցների վերաբերմունքով, քանի որ անձնական հիգիենան և պատասխանատվությունը ընդհանուր անվտանգության գրավականն են։ Այդ խնդիրներին յուրաքանչյուր աշխատողի պատասխանատու մոտեցումից կախված է երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ձեռնարկությունների անվտանգ և արդյունավետ շահագործումը։ Համոզված եմ, որ կոլեկտիվ պատասխանատվությունը և նախազգուշացումը կօգնեն մեզ հաղթահարել այս փորձությունը առանց լուրջ հետևանքների» ։

«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական ընկերությունների հայաստանյան ակտիվներն են «ԳՊՄ Գոլդ» ընկերությունը և «Ագարակի պղձնա-մոլիբդենային կոմբինատը» ։

Հայաստանում աշխատանքի 12 տարիների ընթացքում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներդրումները գերազանցել են 540 մլն․ ԱՄՆ դոլարը։ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության Հայաստանյան ակտիվներում աշխատողների թիվը կազմում է մոտավորապես 2500 մարդ։

Kaynak: Armlur
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2870 | 0 | 0
Facebook